ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 1993 թվականի N 361
քաղ. Երևան
ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց պետական հարցերով արտասահման գործուղումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 1993 թվականի արտասահման պաշտոնեական գործուղումների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ձեռք բերել 200 հազար ԱՄՆ-ի դոլար, համաձայն գործող տարադրամային կուրսի, և մուտքագրել հանրապետական բյուջեի տարադրամային հաշվին:
2. Արտասահման պաշտոնեական գործուղումների ֆինանսավորման նպատակով ձեռք բերված տարադրամից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 50 հազ. ԱՄՆ-ի դոլար:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` արտասահման պաշտոնեական գործուղումների համար տարադրամի օգտագործման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Չօգտագործված գումարները ենթակա են հաշվեգրման հաջորդ տարվա գումարների հաշվին:
3. Սահմանել, որ 1993 թվականի ընթացքում արտասահման պաշտոնեական գործուղումների համար կատարված ծախսերը մտնում են հանրապետական բյուջեի տարադրամային հաշվի մեջ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արտասահման գործուղվող պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման տարադրամով ծախսերը կատարել համապատասխան բյուջեի տարադրամային հաշվի միջոցներից:
Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրություններով արտասահման պաշտոնեական գործուղումների հաշվարկները կատարում և հաշվետվությունները կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և առաջարկել ՀՀ կենտրոնական բանկին` նախկինում Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրություններով Հայաստանի Հանրապետության կառավարության տարադրամային հաշիվներից արտասահման պաշտոնեական գործուղումների համար նախատեսված, սակայն չվճարված կամ պակաս վճարված գործուղումների ծախսերը կատարել 1993 թվականի հանրապետական բյուջեից, իսկ նախկինում արտասահման գործուղված պաշտոնատար անձանց կողմից վերադարձվող կամ չօգտագործված տարադրամը մուտքագրել հանրապետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ընդունել նշված գործուղումների հաշվետվությունները:
6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |