ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1993 թվականի N 49
քաղ. Երևան
ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող արտասահմանից նախկինում վերադարձած հայերի բնակարանային հաշվառման ցուցակները հանձնել պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` նրանց, գործող բնակարանային օրենսդրությանը համապատասխան, հաշվառման ընդունելու համար:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հունիսի 15-ի «Արտասահմանից նախկինում վերադարձած հայերի բնակարանային պայմանների բարելավման միջոցառումների մասին» N 359 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |