«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1996 թվականի N 327
քաղ. Երևան
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային զուտ եկամտի և անօգտագործելի հողերի կադաստրի հաշվարկման համար 1997 թվականին կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը` 1996 թվականի նկատմամբ` 1.12:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտը վերակառուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի վերակառուցման միջոցառումներն իրականացվելու են կադրերի որակավորման բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի կանոնադրությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 7-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |