ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 1992 թվականի N 377
քաղ. Երևան
1990 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՆՏՈԿՈՍ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախկին ԽՍՀՄ կառավարության կողմից 1990 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության բնակչությանը վաճառված և 1992 թվականից սկսած ավտոմեքենաներով տնտեսական-կենցաղային ապրանքներով մարման ենթակա պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերի` ապրանքներ չլինելու պատճառով մարման անիրագործելիության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 26-ի «1982 թվականի պետական ներքին շահող փոխառությունների, վճարային արժեթղթերի և Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ներքին շահող պետական փոխառությունների բացթողման մասին» N 181 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ընդ որում`
մինչև 1993 թվականի հունվարի 1-ը բնակչությունից հետ գնված պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը ձևակերպել որպես անվանական արժեքով ավանդներ:
1993 թվականի հունվարի 1-ից հետո պետական նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը հետ գնելիս անվանական արժեքին հաշվեգրել 40 տոկոս փոխհատուցում և ձևակերպել որպես ավանդներ, ընդ որում, փոխհատուցման գումարների համար բացված հատուկ հաշիվներից կանխիկ վճարումները կատարել 1994 թվականի մարտի 1-ից»:
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունվարի 23-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 21-ի «Պետական նպատակային անտոկոս փոխառությունների թողարկման մասին» N 1119 որոշումը» N 30 որոշումը.
բ) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 31-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 7-ի «Պետական նպատակային անտոկոս փոխառության և ԽՍՀՄ պետական գանձարկղային պարտավորությունների թողարկման պայմանները փոփոխելու մասին» N 653 որոշումը» N 373 որոշումը` միայն պետական նպատակային անտոկոս փոխառությանը վերաբերող մասում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |