ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 1992 թվականի N 374
քաղ. Երևան
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Սահմանել հասարակական ծառայությունների ձեռնարկությունների համար թույլատրված գործունեության տեսակները (ցանկը կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Էլեկտրական և ջերմային էներգիայի մատակարարում
Հեռախոսային կապի ծառայություններ
Հեռուստառադիոհեռարձակումներ
Հասարակական տրանսպորտի ծառայություններ
Օդային տրանսպորտի շահագործում
Ավտոմոբիլային ճանապարհների և հաղորդակցման ուղիների (կամուրջներ, թունելներ) շահագործում
Ջրամատակարարման համակարգերի շահագործում (բնակչության
և ձեռնարկությունների սպասարկման համար)
Նավթամթերքների մատակարարում (բնակչությանը և ձեռնարկություններին)
Նավթատարների և բազաների շահագործում
Առողջապահական ծառայություններ
Երկրորդային հումքի հավաքում և վերամշակում
Կոմունալ ծառայություններ
Մանկական սննդի բաշխման ծառայություններ