ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 1992 թվականի N 146
քաղ. Երևան
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՅԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Տնտեսական ու այլ առևտրային գործունեության մի քանի տեսակ իրականացնող ձեռնարկությունները շահութահարկ են վճարում գործունեության առանձին տեսակների համար սահմանված դրույքաչափերով: Այդ նպատակով ըստ գործունեության առանձին տեսակների պետք է տարվի շահույթի հաշվառում: Ընդ որում, նման ձեռնարկությունների կողմից շահութահարկի հաշվարկման ժամանակ հաշվեկշռային շահույթը պակասեցվում է հաստատագրված վճարումների ենթակա գործունեության գծով ստացված շահույթի գումարի չափով:
2. Ըստ առանձին գործունեության տեսակների շահույթի հաշվարկի բացակայության դեպքում ամբողջ շահույթը, անկախ բյուջեին հասանելիք հաստատագրված գումարից, հարկվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածով սահմանված կարգով:
3. Ըստ գործունեության առանձին տեսակների շահույթի ոչ ճիշտ հաշվարկը դիտվում է որպես շահույթի թաքցնում (նվազեցում), որի դեպքում ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում սահմանված կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |