հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
4 հունվարի 1992 թվականի N 6
քաղ. Երևան
բնակչության եկամուտների ինդեքսավորման կարգի մասին
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Բնակչության եկամուտների ինդեքսավորման մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Բնակչության եկամուտների ինդեքսավորումը կատարել յուրաքանչյուր եռամսյակում առնվազն մեկ անգամ` եթե ինդեքսի մեծությունը (հաշվարկված տոկոսներով) 5 տոկոսից ավելի է, հակառակ դեպքում ինդեքսավորումը հետաձգվում է մինչև հաջորդ եռամսյակ,
ա) բյուջեից ստացվող եկամուտները ինդեքսավորվում են աշխատավարձի ֆոնդի մեծությունը բազմապատկելով պաշտոնապես հրապարակված ինդեքսով և տվյալ ժամանակահատվածի համար սահմանված ճշգրտման գործակցով (ստորև` ճշգրտման գործակից).
բ) կենսաթոշակները, կրթաթոշակները և երեխաների նպաստները ինդեքսավորվում են դրանց նախորդ եռամսյակի անհատական մեծությունները բազմապատկելով նախորդ եռամսյակի պաշտոնապես հրապարակված ինդեքսով և ճշգրտման գործակցով.
գ) ճշգրտման գործակիցը սահմանվում է կառավարության հատուկ որոշմամբ: Ընդ որում այն կարող է սահմանվել միասնական` բոլոր ինդեքսավորման ենթակա եկամուտների համար կամ տարբերակվել ըստ եկամուտների առանձին տեսակների:
2. Բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակավոր կարգը և հաշվառման մեթոդիկան մշակվում և սահմանվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
3. Հայաստանի Հանրապետության վիճպետվարչությանը` գների և սակագների գրանցումն ու սպառողական գների ինդեքսի հաշվարկումը իրականացնել ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ և տվյալները պարբերաբար հրապարակել մամուլում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |