ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 1991 թվականի N 633
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները գրանցում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի ներկայացմամբ:
2. Ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու հարցում պետությունը պարտավորություն չի ստանձնում:
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրում` որպես կադրերի պատրաստման պետական պահանջներին համապատասխանության ճանաչման ակտ:
4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին`
ա) երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման կանոնադրությունը.
բ) կատարել գրանցված ոչ պետական բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների հաշվառում:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գրանցման կարգի մասին» N 196 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |