ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«14» մայիս 2025 թ. N 47-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 57-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 54-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 57-Ն հրամանի հավելվածի`
1) 5-րդ կետի 1-ին ենթակետում «որոշման Հավելված 5-ի 7-րդ կետով» բառերը փոխարինել «որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «թ», «ժ», «ժա» պարբերություններով» բառերով.
2) 5-րդ կետի 2-րդ ենթակետում «որոշման Հավելված 5-ի 3-րդ կետով» բառերը փոխարինել «որոշման N 3 հավելվածի 8-րդ կետով» բառերով, իսկ «որոշման Հավելված 5-ի 2-րդ կետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետում» բառերը` «որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 11-17-րդ, 21-րդ և 23-րդ ենթակետերում» բառերով.
3) 5-րդ կետի 5-րդ ենթակետում և 6-րդ կետի 3-րդ ենթակետում.
ա. «15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով» բառերը փոխարինել «Varian(Վարիան) էլեկտրոնային արագացուցիչով» բառերով,
բ. «որոշման Հավելված 5-ի 2-րդ կետի 1-8-րդ և 15-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-8-րդ ենթակետերում, 15-րդ և 23-րդ ենթակետերում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 15-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 54-Ն հրամանի հավելվածի`
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «որոշման Հավելված 5-ի 2-րդ կետով սահմանված ցանկում» բառերը փոխարինել «որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 11-17-րդ, 21-րդ և 23-րդ ենթակետերում» բառերով.
2) 4-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ կետի 5-րդ ենթակետում, 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 22-րդ կետում «որոշման Հավելված 5-ի 7-րդ կետով» բառերը փոխարինել «որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «թ» պարբերությունով» բառերով.
4) 4-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
5) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր խմբերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ժա» պարբերությունով սահմանված աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատական բուժման ծառայությունների մասով:»
6) 6-րդ կետում «որոշման Հավելված 7-ով հաստատված կարգի» բառերը փոխարինել «որոշման N 4 հավելվածով հաստատված կարգի» բառերով.
7) 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված» բառերով.
8) 9-րդ կետում «Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի 3-րդ կետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 4 հավելվածի 7-րդ կետի համաձայն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 20-Ն հրամանի հավելվածի 59-րդ կետում «15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով» բառերը փոխարինել «Varian(Վարիան) էլեկտրոնային արագացուցիչով» բառերով:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
14.05.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2025 թվական:
