ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. |
N 6224-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՏՍՎԵՏ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ 01/18387-2024 կասեցման միջնորդագիրը, ըստ որի, «ԱՐՏՍՎԵՏ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ՝ նաև Ընկերություն) իրականացվել է ստուգում, որի ընթացքում արձանագրվել է առկա լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, այն է`
1. Ընկերության ՀՀ ք.Երևան, Սունդուկյան փողոց, 9 շենք, 52 տարածք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողումն իրականացնող աշխատակից Սուսաննա Պողոսյանը չունի (չի ներկայացվել) վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայական,
2. Ընկերության ՀՀ ք.Երևան, Վ.Փափազյան փողոց, 23 շենք, 34 տարածք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողումն իրականացնող աշխատակից Աննա Սարգսյանը չունի (չի ներկայացվել) վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայական,
3. Ընկերության ՀՀ ք.Երևան, Վ.Վաղարշյան փողոց, 21 շենք, 3/1 տարածք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում իրականացնող աշխատակից Նինա Հայրապետյանը չունի (չի ներկայացվել) վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայական:
Ելնելով վերոգրյալից խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների սահմանված պահանջները.
Հրամայում եմ`
1. Կասեցնել`
1) «ԱՐՏՍՎԵՏ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք.Երևան, ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔ Սունդուկյան փողոց, 9.,շին. 52) Առողջապահության նախարարության կողմից 2012 թվականի մարտի 19-ին տրված N Կ-ԴԳ-001560 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) լիցենզիայի գործողությունը` աշխատակից Սուսաննա Պողոսյանի մասով` մինչև ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան մասնագետների առկայության ապահովումը:
2) «ԱՐՏՍՎԵՏ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք.Երևան, Վ.Փափազյան փող., 23շ., թիվ 34) Առողջապահության նախարարության կողմից 2011 թվականի մայիսի 18-ին տրված N Կ-XX-001459 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) լիցենզիայի գործողությունը` աշխատակից Աննա Սարգսյանի մասով` մինչև ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան մասնագետների առկայության ապահովումը:
3) «ԱՐՏՍՎԵՏ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Արաբկիր համայնք /Երևան/, Վ. Վաղարշյան փողոց, թիվ 21 շենք, թիվ 3/1) Առողջապահության նախարարության կողմից 2011 թվականի նոյեմբերի 29-ին տրված N Կ-ԴԳ-001524 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) լիցենզիայի գործողությունը` աշխատակից Նինա Հայրապետյանի մասով` մինչև ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան մասնագետների առկայության ապահովումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱՐՏՍՎԵՏ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն:
4. Սույն հրամանն ուժի մեջ է «ԱՐՏՍՎԵՏ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելու հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
