ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ի գիտություն ընդունել Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ խորհրդի հայտարարությունը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առջև իր լիազորությունները վայր դնելու մասին:
2. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ նշանակել ընկեր Վազգեն Միքայելի Մանուկյանին և նրան հանձնարարել մեկ ամսվա ընթացքում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կազմի մասին առաջարկություններ ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ:
3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին` շարունակել իր պարտականությունների կատարումը մինչև Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայկական ԽՍՀ նոր Մինիստրների խորհուրդ կազմելը:
Հայկական ԽՍՀ Գերագույն |
Լ. Տեր-Պետրոսյան |
13 օգոստոսի 1990 թվականի, քաղ. Երևան հ.Ն.-0055-1 |
