ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
«21» մարտի 2025 թ. |
N 704-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԹԻՎ 1 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳՐՈՎ, ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 33-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ և 8-րդ կետերի պահանջները և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի N 2496-Ա/2 հրամանը՝
Հրամայում եմ
1. Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, տարատարիք (3-6 տարեկան) խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 30 տեղերի թվով, այլ վայրում՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գ.Դովեղ, 7-րդ փողոց 2 հասցեում գործունեություն իրականացնելու լիցենզիա և լիցենզիայի ներդիր:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
