ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
Քաղաքական կուսակցությունների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների գույքային հարաբերությունները կարգավորելու, նրանց կողմից գույքի ձեռքբերման, տնօրինման և օգտագործման օրինականությունը պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է`
1. Հանձնարարել Նախարարների խորհրդին` ստեղծել համատեղ հանձնաժողով կազմված Գերագույն խորհրդի պատգամավորներից, փորձագետներից, շահագրգիռ կուսակցությունների, հասարակական, հասարակական-քաղաքական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից և մեկամսյա ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել այդ կազմակերպությունների գույքային հարաբերությունները կարգավորելու մասին առաջարկություններ:
2. Մինչև սույն հարցի վերաբերյալ Գերագույն խորհրդի համապատասխան որոշման ընդունումը արգելել քաղաքական կուսակցություններին, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններին` նրանց պատկանող գույքի օտարումը, փոխանակությունը, նվիրատվությունը, պետական և հասարակական կազմակերպություններին հանձնելը: