ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողներին հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողներին հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սույն կանոնադրությամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողներին հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.
մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդական
մաքսային ծառայության պետական խորհրդական
մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական
մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդական
մաքսային ծառայության երրորդ դասի խորհրդական
մաքսային ծառայության առաջին դասի տեսուչ
մաքսային ծառայության երկրորդ դասի տեսուչ
մաքսային ծառայության երրորդ դասի տեսուչ
3. Հատուկ կոչումները, որպես կանոն, շնորհվում են հաջորդական կարգով` աշխատողի որակավորմանը, զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ստաժին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում նրան շնորհված հատուկ և զինվորական կոչումները:
Առանց հաջորդականության պահպանման հատուկ կոչումների շնորհումը թույլատրվում է միայն սույն կանոնադրության 6-րդ կետով նախատեսված դեպքում:
4. Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի և մաքսային ծառայության պետական խորհրդականի կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների մյուս հատուկ կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի կողմից, կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ:
5. Սահմանվում են յուրաքանչյուր հատուկ կոչում կրելու հետևյալ ժամկետները`
ա) մաքսային ծառայության երրորդ, երկրորդ և առաջին դասի տեսուչների համար` 3 տարի
բ) մաքսային ծառայության երրորդ, երկրորդ և առաջին դասի խորհրդականների համար` 4 տարի:
Մաքսային ծառայության պետական խորհրդականի և գլխավոր պետական խորհրդականի համար կոչում կրելու ժամկետները չեն սահմանվում:
6. Մաքսային մարմինների աշխատողներին ավելի բարձր պաշտոնում նշանակելու դեպքում և աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար թույլատրվում է աշխատողներին շնորհել մինչև մաքսային ծառայության առաջին դասի խորհրդականի հատուկ կոչումը ներառյալ, անկախ աշխատողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումից և կոչումը կրելու ժամկետից, սակայն ոչ ավելի, քան երկու կոչումից բարձր, որ ունի տվյալ պաշտոնը զբաղեցրած աշխատողը:
Մաքսային ծառայության երրորդ դասի տեսուչի հատուկ կոչում շնորհվում է պաշտոնում նշանակվելուց 6 ամսից հետո:
8. Մաքսային մարմինների աշխատողներին հատուկ կոչումներ շնորհվում են ցմահ:
Մաքսային մարմինների աշխատողները հատուկ կոչումներից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում:
9. Ծառայողական պարտականությունները կոպիտ կերպով խախտելու, կամ սիստեմատիկաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև արատավոր արարքներ թույլ տալու համար աշխատողի հատուկ կոչումը կարող է իջեցվել, բայց այն երկու հատուկ կոչումից ոչ ավելի, որն ունի աշխատողը:
10. Հատուկ կոչման իջեցումը կամ հատուկ կոչումից զրկումը կատարվում է այն մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որը շնորհել է հատուկ կոչումը:
11. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների, ըստ զբաղեցրած պաշտոնների բարձրագույն հատուկ կոչումներ են համարվում.
Հատուկ կոչման անվանումը | Մաքսային մարմնի աշխատողի պաշտոնը |
մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդական | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետը |
մաքսային ծառայության պետական խորհրդական | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի տեղակալը |
մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի տեղակալը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության բաժնի պետը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատան պետը |
մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդական | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության բաժնի պետը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության բաժնի պետի տեղակալը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատան պետը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատան պետի տեղակալը |
մաքսային ծառայության երրորդ դասի խորհրդական | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության բաժանմունքի պետը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ավագ տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատան պետի տեղակալը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսային կետի պետի տեղակալը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատան բաժնի պետը Հայաստանի Հանրապետության մաքսային տեսուչ վարչության ավագ տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսային կետի պետի տեղակալը |
մաքսային ծառայության առաջին դասի տեսուչ | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ավագ տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսային կետի պետի տեղակալը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատան բաժնի պետի տեղակալը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսային բաժանմունքի պետը |
մաքսային ծառայության երկրորդ կարգի տեսուչ | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ավագ տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային մաքսային վարչության տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատների մաքսային կետերի ավագ տեսուչները |
մաքսային ծառայության երրորդ կարգի տեսուչ | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատների և մաքսային կետերի տեսուչները |
12. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ կոչումներ ունեցող աշխատողների համար սահմանվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հետևյալ հարաբերությամբ.
մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդական` կրկնապատիկի չափով
մաքսային ծառայության պետական խորհրդական` 1,8-ապատիկ չափով
մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական` 1,6-ապատիկ չափով
մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդական` 1,4-ապատիկ չափով
մաքսային ծառայության երրորդ դասի խորհրդական` 1,2-ապատիկ չափով
մաքսային ծառայության առաջին դասի տեսուչ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով
մաքսային ծառայության երկրորդ դասի տեսուչ` 90 տոկոսի չափով մաքսային ծառայության երրորդ դասի տեսուչ` 80 տոկոսի չափով:
13. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ կոչումներ ունեցող աշխատողների համար մաքսային մարմիններում աշխատելու ընթացքում ըստ աշխատանքային ստաժի աշխատավարձի դրույքաչափից սահմանվում է հավելավճարումների հետևյալ կարգը`
5-10 տարի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի 5 տոկոսի չափով 10-15 տարի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի 10 տոկոսի չափով
15-20 տարի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի 15 տոկոսի չափով
20 - 25 տարի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի 20 տոկոսի չափով 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի դրույքաչափի
25 տոկոսի և յուրաքանչյուր տարվա համար լրացուցիչ 1 տոկոսի չափով:
Սույն կետով նախատեսված հավելավճարի սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժում ընդգրկվում է այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում կամ որակավորման դաս:
14. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների համար նախկին օրենսդրությամբ հատուկ կոչումների համար հաշվարկված հավելավճարները հաշվարկվում են սույն կանոնադրության 12-րդ կետով սահմանված կարգի համաձայն:
15. Սույն կանոնադրության 12-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների հատուկ կոչումների համար սահմանված հավելավճարները չեն հարկվում:
16. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ կոչումներ ունեցող աշխատողների ծառայողական համազգեստը և հատուկ կոչումների տարբերանշանները կարելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետը: