ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 26.01.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյան Ս. Բալասանյան Ա. Առաքելյան 15.02.2005 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Հ. Մարգարյան Ս. Բալասանյան 27.01.2005 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Ա. Առաքելյան Ս. Բալասանյան Հ. Բիշարյան Հ. Մարգարյան 18.01.2005 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին |
ԱԺ պատգամավոր Ա. Առաքելյան 15.02.2005 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն. | ||
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
|
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը. | ||
Հարցի անվանումը |
Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 23.02.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
2. «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 23.02.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
3. ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 23.02.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
4. «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 23.02.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
5. Բնապահպանական վերահսկողության մասին |
Կառավարություն 25.02.2005 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
6. ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին |
Կառավարություն 25.02.2005 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
7. ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 23.02.2005 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
8. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 23.02.2005 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
Ա. Բաղդասարյան |
|