ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» փետրվարի 2025 թ. |
N 13-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների «Աշխարհագրություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 42-Ն hրամանի՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն» առարկաների ծրագրերը հաստատելու մասին»,
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն» առարկաների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:»,
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
2/3/2025 |
Ժ. ԱնդրեասՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի փետրվարի 3-ի N 13-Ն հրամանի |
«Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի N 42-Ն հրամանի |
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն» առարկաների ծրագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
9-րդ դասարան
Թեմա 1. |
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ |
Նպատակ |
1. Ձեռք բերել գիտելիքներ Հայկական լեռնաշխարհի (ՀԼ) աշխարհագրական դիրքի, բնական պայմանների ու ռեսուրսների, բնության բաղադրիչների ներքին տարածքային տարբերությունների վերաբերյալ: |
Վերջնարդյունքներ |
2. Բնորոշել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական հիմնական օբյեկտների, երևույթների ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները։ 3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1. Բացատրել «Հայաստան» հասկացության 3 իմաստները: 2. Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները մեզո (միջին) մակարդակում: 1) Բացատրել Հայկական լեռնաշխարհի բնական պայմանների առանձնահատկությունները: 2) Նկարագրել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը: 3) Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի հիմնական օգտակար հանածոները: 4) Դասակարգել Հայկական լեռնաշխարհի մակերևույթի հիմնական ձևերը: 5) Քարտեզի վրա ցույց տալ լեռնագրական գլխավոր միավորները: 6) Բացատրել սեյսմիկության և հրաբխականության պատճառը: 7) Բացատրել Հայկական լեռնաշխարհի կլիմաստեղծ գործոնները: 8) Բնութագրել և քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը և լճերը: 9) Բացատրել հողերի, բուսականության և կենդանական աշխարհի ձևավորման ու տարածման առանձնահատկությունները: |
Բովանդակություն | |
1. Ներածություն | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
1) Ուրվագծային քարտեզի վրա Հայկական լեռնաշխարհի խոշոր լեռնաշղթաների, գետերի և լճերի պատկերում, անվանումների մակագրում: |
1.Օրինաչափություններ |
Միջառարկայական կապեր |
1) Հայոց լեզու – Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: |
Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ |
Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ17, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32 |
Թեմա 2 | |
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ | |
Նպատակ | |
1. Զարգացնել ՀՀ աշխարհագրական դիրքի, վարչատարածքային կառուցվածքի ու կառավարման համակարգի վերաբերյալ գիտելիքներ, հետազոտական և մտածական հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
2. Ներկայացնել ՀՀ աշխարհագրական դիրքի տարբեր տեսակների, դրանց վրա ազդող գործոնների առանձնահատկությունները, ՀՀ պետական սահմանների ձևավորման և վարչատարածքային կառուցվածքի բնորոշ գծերը։ | |
Բովանդակություն | |
1. Ընդհանուր ակնարկ: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տարածքն ու պետական սահմանները, դրանց ձևավորումը, աշխարհագրական դիրքը: | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
1) Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ մարզերը՝ կենտրոններով: |
1.Պատճառ և հետևանք. 2.Կառուցվածք և գործառույթ 3. Մասշտաբ, համամասնություն և քանակ |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու – Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: | |
Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32 |
Թեմա 3 |
ՀՀ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ |
Նպատակ |
1. Ապահովել ՀՀ բնության օբյեկտների և երևույթների տարածական օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների և վերլուծական հմտությունների ձևավորում: |
Վերջնարդյունքներ |
2. Վերլուծել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական հիմնական օբյեկտների, երևույթների ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները։ 3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Բնորոշել ՀՀ ռելիեֆն ու դրա փոփոխությունները, ներկայացնել մակերևույթի ձևավորման հիմնական երկրաբանական գործընթացները: 2) Իմանալ ՀՀ օգտակար հանածոների խոշոր հանքավայրերն ու ցույց տալ քարտեզի վրա: 3) Բնորոշել ՀՀ մակերևույթի ծալքաբեկորավոր լեռների, հրաբխային լեռնավահանների և միջլեռնային գոգավորությունների տարածման առանձնահատկությունները: |
4) Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ ռելիեֆի հիմնական միավորները (ծալքաբեկորավոր խոշոր լեռնային համակարգեր, լեռնագագաթներ, հրաբխային լեռնավահաններ, սարավանդներ, միջլեռնային խոշոր գոգավորություններ): |
Բովանդակություն | |
1. ՀՀ երկրաբանական կառուցվածքը: Օգտակար հանածոները | |
Գործնական աշխատանք, |
Խաչվող հասկացություններ |
.Գործնական աշխատանք 2.Թեմատիկ ուսումնասիրություն |
1.Օրինաչափություններ 2.Պատճառ և հետևանք |
2) Սովորողի շրջակա տարածքի բնորոշ բուսատեսակներն ու կենդանատեսակները թեմայով: |
2) Արարատյան դաշտում և միջլեռնային գոգավորությունների հատակային մասերում արտեզյան ավազանների առաջացումը: Լեռնահովտային քամիների առաջացումը: 3.Կայունություն և փոփոխություն |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու – Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: | |
Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32 |
Թեմա 4. | |
ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ | |
Նպատակ | |
1. Ձևավորել գիտելիքներ ՀՀ բնակչության վերարտադրության, կազմի, տեղաբաշխման և տարաբնակեցման օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
2. Ներկայացնել և վերլուծել ՀՀ բնակչության թվի և դրա շարժի, կազմի, տեղաբաշխման և տարաբնակեցման առանձնահատկությունները: | |
Բովանդակություն | |
1. ՀՀ բնակչության թվաքանակի շարժընթացը: | |
Գործնական աշխատանք, |
Խաչվող հասկացություններ |
1.Խնդիրների լուծում և գծապատկերների կազմում 2.Թեմատիկ ուսումնասիրություն |
1.Օրինաչափություններ 2.Պատճառ և հետևանք 3.Կառուցվածք և գործառույթ |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու – Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: | |
Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ23, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ39 |
Թեմա 5 | |
ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ | |
Նպատակ | |
1. Ձևավորել գիտելիքներ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի, զարգացման գործոնների և տարածական բաշխվածության վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
2. Բացատրել և վերլուծել ՀՀ տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի ու մասնագիտացման առանձնահատկությունները: | |
Բովանդակություն | |
1. ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը | |
Գործնական աշխատանք, թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1.Գործնական աշխատանք 2.Թեմատիկ ուսումնասիրություն 3.Ուսումնական նախագիծ |
1.Օրինաչափություններ 2.Պատճառ և հետևանք 3.Համակարգեր և մոդելներ |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու – Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: | |
Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ45 |
Պահուստային դասաժամեր (5 ժամ) |
Ուսուցիչը ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորորոշչային պահանջների իրականացման շրջանակում: Դասաժամերը հատկացվում են սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, դաշտային աշխատանքների և հետազոտությունների կատարման համար: |
»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2025 թվական: