ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. |
N 329-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել վիրուսային գորտնուկներով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 |
Ա. ԱՎանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «12» նոյեմբեր 2024 թվականի N 329-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
B07 |
Վիրուսային գորտնուկներ Ներառյալ` գորտնուկը` հասարակ Բացառությամբ` Հետանցքասեռական (վեներական) գորտնուկների (A63.0) Պապիլոմայի (պտկուռուցք)` միզապարկի (D41.4) արգանդի պարանոցի (D26.0) կոկորդի (D14.1) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
ԱԲ, Բ (երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), վիրուսային) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկավեներաբան |
8) |
Գանգատներ |
Մաշկային ծածկույթներին մեկ կամ մեկից ավելի գոյացությունների առկայություն: |
9) |
Անամնեզ |
Գոյացությունների առկայություն մի քանի շաբաթ կամ տարի: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկային ծածկույթներին՝ ձեռքերի մատների թիկնային և միջմատնային մակերեսներին, հարեղնգային գլանիկների, եղնգահունի, շրթունքների կարմիր երիզին և այլուր ամուր, անողորկ, երբեմն բողբոջող մակերեսով եզակի կամ բազմակի, կլորավուն, հիպերկերատոտիկ հանգույցիկների առկայություն: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Կիրառելի չէ: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկավեներաբան |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
0.3 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումների հայտնաբերում՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ։ |
2) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
0.3 |
1 |
Ախտաբանական շեղումների հայտնաբերում: |
3) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Բ վիրուսի մակերեսային հակածնի (HbsAg) հանդեպ հակամարմինների որոշում |
_ |
0,3 |
HBV արտաքին թաղանթի սպիտակուցի հայտնաբերում: Հեպատիտ Բ-ի ժամանակ առաջին անգամ ի հայտ եկող շճաբանական մարկերի հայտնաբերում: |
4) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Ց վիրուսի (Anti-HCVIgG, Anti-HCVIgM) հանդեպ հակամարմինների որոշում |
_ |
0.3 |
Հեպատիտ C վիրուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում: |
5) |
Առկա չէ |
Արյան մեջ մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2) հանդեպ հակամարմինների որոշում |
0.2 |
1 |
ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում: |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն |
0,2 |
1 |
Որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում |
7) |
Առկա չէ |
Դերմատոսկոպիա |
0.3 |
0.5 |
Ախտորոշման հստակեցում |
8) |
Առկա չէ |
Հյուսվածքաբանական հետազոտություն |
- |
0,2 |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Սալիցիլաթթու 17% քսուք |
Սալիցիլաթթու 17% քսուք |
շշիկ |
0.5 |
1-10 |
28-280 |
28 |
2) |
Սալիցիլաթթվի 50% լուծույթ |
Սալիցիլաթթվի 50% լուծույթ |
շշիկ |
0.3 |
1-10 |
28-280 |
28 |
3) |
Պոդոֆիլին 10-25% լուծույթ |
Պոդոֆիլին 10-25% լուծույթ |
շշիկ |
0,1 |
1-10 |
1-10 |
1 |
4) |
Ֆտորուրացիլ 5% |
Ֆտորուրացիլ 5% |
նրբաքսուկ |
0,1 |
1-10 |
1-10 |
1 |
5) |
Իմիքվիմոդ 5% |
Իմիքվիմոդ 5% |
նրբաքսուկ |
0,1 |
1-10 |
28-280 |
28 |
6) |
Եռաքլորքացախաթթու արտաքին օգտագործման |
Եռաքլորքացախաթթու արտաքին օգտագործման |
շշիկ |
0.1 |
1-10 |
28-280 |
28 |
7) |
Ֆերեզոլ արտաքին օգտագործման լուծույթ 100գր |
Ֆերեզոլ արտաքին օգտագործման լուծույթ 100գր |
շշիկ |
0,1 |
7-10 |
7-10 |
1 |
8) |
Սոլկոդերմ արտաքին օգտագործման լուծույթ 0,2մլ |
Սոլկոդերմ արտաքին օգտագործման լուծույթ 0,2մլ |
սրվակ |
0,1 |
1-10 |
28-280 |
28 |
9) |
Բլեոմիցին լիոֆիլիզատ լուծույթի համար 15 ՄՄ |
Բլեոմիցին լիոֆիլիզատ լուծույթի համար 15 ՄՄ |
սրվակ |
0.1 |
1-10 |
1-10 |
1 |
10) |
Կատարիդին 0.7% լուծույթ |
Կատարիդին 0.7% լուծույթ |
շշիկ |
0,1 |
1-10 |
1--10 |
1 |
11) |
Դինիտրոքլորբենզոլ արտաքին օգտագործման |
Դինիտրոքլորբենզոլ արտաքին օգտագործման |
շշիկ |
0.1 |
1--10 |
1-10 |
1 |
12) |
Արծաթի նիտրատ 10գր |
Արծաթի նիտրատ 10գր |
շշիկ |
0.1 |
1-10 |
28-280 |
28 |
13) |
Ինտերֆերոն ալֆա-2բ 3000000ՄՄ, 500000ՄՄ, 1000000ՄՄ, 150000ՄՄ |
Ինտերֆերոն ալֆա-2բ 3000000ՄՄ, 500000ՄՄ, 1000000ՄՄ, 150000ՄՄ |
մոմիկներ ուղիղաղիքային |
0.1 |
1 |
3 |
28 |
14) |
Ցինկի սուլֆատ 10 % |
Ցինկի սուլֆատ 10 % |
քսուք |
0,1 |
1-10 |
28-280 |
28 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կրիոթերապիա |
0.9 |
0.9 |
2) |
էլեկտրոֆուլգուրացիա |
0,3 |
0,3 |
3) |
Էլեկտրովիրաբուժական միջամտություն |
0.5 |
0,5 |
4) |
Լազերային հատում |
0.9 |
0.9 |
5) |
Էլեկտրակոագուլյացիա |
0,5 |
0.5 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1․ https://www.uptodate.com/contents/cutaneous-warts-common-plantar-and-flat-warts?search=verruca%
20vulgaris&source=search_result&selectedTitle=1~56&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: