Գլխավոր տեղեկություն
Номер
N 329-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.11.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.11.2024
Дата вступления в силу
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 329-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել վիրուսային գորտնուկներով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.11.2024

Ա. ԱՎանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 329-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B07

Վիրուսային գորտնուկներ

Ներառյալ`

գորտնուկը` հասարակ

Բացառությամբ`

Հետանցքասեռական (վեներական) գորտնուկների (A63.0)

Պապիլոմայի (պտկուռուցք)`

միզապարկի (D41.4)

արգանդի պարանոցի (D26.0)

կոկորդի (D14.1)

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

ԱԲ, Բ (երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), վիրուսային)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան

8)

Գանգատներ

Մաշկային ծածկույթներին մեկ կամ մեկից ավելի գոյացությունների առկայություն:

9)

Անամնեզ

Գոյացությունների առկայություն մի քանի շաբաթ կամ տարի:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկային ծածկույթներին՝ ձեռքերի մատների թիկնային և միջմատնային մակերեսներին, հարեղնգային գլանիկների, եղնգահունի, շրթունքների կարմիր երիզին և այլուր ամուր, անողորկ, երբեմն բողբոջող մակերեսով եզակի կամ բազմակի, կլորավուն, հիպերկերատոտիկ հանգույցիկների առկայություն:

11)

Հոսպիտալացման ցուցում

Կիրառելի չէ:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկավեներաբան

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

 Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

 0.3

1

Հոմեոստազի տարբեր խանգարումների հայտնաբերում՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ։

2)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

0.3

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում:

3)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ վիրուսի մակերեսային հակածնի (HbsAg) հանդեպ հակամարմինների որոշում

_

0,3

HBV արտաքին թաղանթի սպիտակուցի հայտնաբերում: Հեպատիտ Բ-ի ժամանակ առաջին անգամ ի հայտ եկող շճաբանական մարկերի հայտնաբերում:

4)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Ց վիրուսի (Anti-HCVIgG, Anti-HCVIgM) հանդեպ հակամարմինների որոշում

 _

0.3

Հեպատիտ C վիրուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում:

5)

Առկա չէ

Արյան մեջ մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2) հանդեպ հակամարմինների որոշում

0.2

1

ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերում:

 

 Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

0,2

1

Որովայնի խոռոչի օրգանների ընդհանուր վիճակի գնահատում

7)

Առկա չէ

Դերմատոսկոպիա

0.3

0.5

Ախտորոշման հստակեցում

8)

Առկա չէ

Հյուսվածքաբանական հետազոտություն

-

0,2

 

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Սալիցիլաթթու 17% քսուք

Սալիցիլաթթու 17% քսուք

շշիկ

0.5

1-10

28-280

28

2)

Սալիցիլաթթվի 50% լուծույթ

Սալիցիլաթթվի 50% լուծույթ

շշիկ

0.3

1-10

28-280

28

3)

Պոդոֆիլին 10-25% լուծույթ

Պոդոֆիլին 10-25% լուծույթ

շշիկ

0,1

1-10

1-10

1

4)

Ֆտորուրացիլ 5%

Ֆտորուրացիլ 5%

նրբաքսուկ

0,1

1-10

1-10

1

5)

Իմիքվիմոդ 5%

Իմիքվիմոդ 5%

նրբաքսուկ

0,1

1-10

28-280

28

6)

Եռաքլորքացախաթթու արտաքին օգտագործման

Եռաքլորքացախաթթու արտաքին օգտագործման

շշիկ

0.1

1-10

28-280

28

7)

Ֆերեզոլ արտաքին օգտագործման լուծույթ 100գր

Ֆերեզոլ արտաքին օգտագործման լուծույթ 100գր

շշիկ

0,1

7-10

7-10

 1

8)

Սոլկոդերմ արտաքին օգտագործման լուծույթ 0,2մլ

Սոլկոդերմ արտաքին օգտագործման լուծույթ 0,2մլ

սրվակ

0,1

1-10

28-280

28

9)

Բլեոմիցին լիոֆիլիզատ լուծույթի համար 15 ՄՄ

Բլեոմիցին լիոֆիլիզատ լուծույթի համար 15 ՄՄ

սրվակ

0.1

1-10

1-10

1

10)

Կատարիդին 0.7% լուծույթ

Կատարիդին 0.7% լուծույթ

շշիկ

0,1

1-10

1--10

1

11)

Դինիտրոքլորբենզոլ արտաքին օգտագործման

Դինիտրոքլորբենզոլ արտաքին օգտագործման

շշիկ

0.1

1--10

 1-10

 1

12)

Արծաթի նիտրատ 10գր

Արծաթի նիտրատ 10գր

շշիկ

0.1

1-10

28-280

28

13)

Ինտերֆերոն ալֆա-2բ 3000000ՄՄ, 500000ՄՄ, 1000000ՄՄ, 150000ՄՄ

Ինտերֆերոն ալֆա-2բ 3000000ՄՄ, 500000ՄՄ, 1000000ՄՄ, 150000ՄՄ

մոմիկներ ուղիղաղիքային

0.1

1

 3

28

14)

Ցինկի սուլֆատ 10 %

Ցինկի սուլֆատ 10 %

քսուք

0,1

1-10

28-280

28

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կրիոթերապիա

0.9

0.9

2)

էլեկտրոֆուլգուրացիա

0,3

0,3

3)

Էլեկտրովիրաբուժական միջամտություն

0.5

0,5

4)

Լազերային հատում

0.9

0.9

5)

Էլեկտրակոագուլյացիա

0,5

0.5

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1 https://www.uptodate.com/contents/cutaneous-warts-common-plantar-and-flat-warts?search=verruca%

20vulgaris&source=search_result&selectedTitle=1~56&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: