ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«27» սեպտեմբեր 2024 թ. |
N 5265-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՅ. ՍԻ. ԶԵԹ.» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ԱՅ. ՍԻ. ԶԵԹ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԱՅ. ՍԻ. ԶԵԹ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2010 թվականի նոյեմբերի 19-ի տրված թիվ Կ-XX-001475, 2012 թվականի դեկտեմբերի 12-ին տրված թիվ Կ-ԲՕ-001774, 2020 թվականի հուլիսի 2-ին տրված թիվ Կ-ԲՕ-002737, և 2022 թվականի մայիսի 3-ին տրված թիվ Կ-ԲՕ-003210 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` ք. Երևան, Կենտրոն, Հնդկաստանի Փ./2:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՅ. ՍԻ. ԶԵԹ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Պարտականությունները կատարող` |
Լ. Նանուշյան |
![loading...](/static/img/loader.gif)