ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ`
գույքի մանր հափշտակություն է համարվում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը,
զգալի չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչև նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը,
խոշոր չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ չափից մինչև հարյուրհիսնապատիկ չափը չգերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը.
առանձնապես խոշոր չափի հափշտակություն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկ չափը գերազանցող գումարի (արժեքների) հափշտակությունը:
2. Սույն որոշմամբ սահմանված չափերը տարածել որոշման ուժի մեջ մտնելուց հետո կատարված հափշտակությունների գործերով:
3. Ուժը կորցրած ճանաչել «Գույքի հափշտակության չափերի սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մարտի 10-ի որոշումը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|