ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«28» հոկտեմբերի 2024 թվական ք. Երևան |
N 2079-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 1070-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի ««Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությանը տիեզերական գործունեության լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 1070-Ա հրամանում ««ԳԵՈԿՈՍՄՈՍ» (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ ԿՈՄԻՏԱՍԻ Պ. / Շ/ 35/2 ԱՐԱԲԿԻՐ, ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ) փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել տիեզերական գործունեության լիցենզիա:» նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. «ԳԵՈԿՈՍՄՈՍ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ Հայաստան, Երևան, Արաբկիր, Կոմիտասի պ., շենք 35/2, գործունեության իրականացման վայրը՝ Երևան Արաբկիր Հ. Հակոբյան փողոց 3) տրամադրել տիեզերական գործունեության լիցենզիա:»:
10/28/2024 |
Մ. Հայրապետյան |