ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին | ԱԺ պատգամավոր Ա. Առաքելյան Հ.Բիշարյան 20.10.2004 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
2. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր Վ. Բաղդասարյան 21.04.2004 27.08.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ՀՀ Նախագահի առարկությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ | ՀՀ Նախագահ 22.11.2004 |
Պետական-իրավական հարցերի, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովներ |
2. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 22.11.2004 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
3. ա) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին գ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին դ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ե) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին զ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին է) «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ը) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կառավարություն 03.12.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 03.12.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. ա) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին գ) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 24.11.2004 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
6. ա) «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 02.12.2004 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
7. «Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 03.12.2004 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
8. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 04.12.2004 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
9. ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 04.12.2004 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
բ) «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին գ) «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
||
10. ա) «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին | Կառավարություն 04.12.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
բ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին գ) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
||
11. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 04.12.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
12. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 04.12.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
Ա. Բաղդասարյան |
|