ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«30» սեպտեմբերի 2024 թ. ք. Երևան |
N 1896-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ ՓԿ N 068 ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստային կապի գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N 7 եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. 2024 թվականի սեպտեմբերի 30-ից ուժը կորցրած ճանաչել «ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոստային կապի բնագավառում 2021 թվականի սեպտեմբերի 30-ին տրամադրված թիվ ՓԿ N 068 փոստային կապի գործունեության լիցենզիան:
9/30/2024 |
Մ. Հայրապետյան |