ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի գիտական և գիտամանկավարժական ներուժի պահպանման և վերարտադրման համար, ընդունելով հանրապետության գիտական և գիտամանկավարժական աշխատողների և պետական կառավարման մարմինների ծառայողների աշխատավարձային սանդղակների միջև համաչափություն ստեղծելու անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
1. 1993 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտաշխատողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի համեմատ` բազմապատիկ գործակիցներով:
2. Վերոհիշյալ տարակարգերի պաշտոնական դրույքաչափերի սանդղակը որոշելիս որպես ներքին սահման ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|