ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման ու սպասարկման հետևյալ պայմանները և ծառայությունները`
նստավայր Երևանում (Մարշալ Բաղրամյան պող. 26).
ծառայողական բնակարան Երևանում («Հրազդան-1» ).
պետական ամառանոց Սևանում և Դիլիջանում.
աշխատավարձ` ամսական 4000 ռուբլու չափով. /ուժը կորցրել է 02.10.92 որոշում/
առողջական սպասարկում` անձնական բժիշկ.
հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.
հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ.
անվտանգության ապահովում` դրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին ենթակա հատուկ ստորաբաժանման վրա:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոխնախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման և սպասարկման հետևյալ պայմանները և ծառայությունները`
նստավայր Երևանում ( Մարշալ Բաղրամյան պող. 26 ).
ծառայողական բնակարան Երևանում («Հրազդան - 1» ).
պետական ամառանոց Սևանում և Դիլիջանում.
աշխատավարձ` ամսական 3000 ռուբլու չափով. /ուժը կորցրել է 02.10.92 որոշում/
անվտանգության ապահովում` դրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին ենթակա հատուկ ստորաբաժանման վրա:
3. Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի ընտանիքները օգտվում են Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի գործունեության և անվտանգության ապահովման ու սպասարկման պետական ծառայություններից:
4. Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պաշտոնանկ են արվում, սահմանվում է հատուկ թոշակ` աշխատավարձի 60 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով տրվում է պետական ամառանոցից և ավտոտրանսպորտից օգտվելու իրավունք: Անհրաժեշտության դեպքում ապահովվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի անվտանգությունը:
5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին`
1992 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` պետական իշխանության և կառավարման մարմինների ֆինանսավորմանը վերաբերող հոդվածում նախատեսել սույն որոշմամբ սահմանված ծառայությունների ծախսերը:
1991 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|