ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» հոկտեմբեր 2024 թ. |
N 315-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՐԱՏՈՆԶԻԼՅԱՐ (ՌԵՏՐՈՖԱՐԻՆԳԵԱԼ) ԱԲՍՑԵՍԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել պարատոնզիլյար (ռետրոֆարինգեալ) աբսցեսի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հոկտեմբեր «25»-ի N 315-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՊԱՐԱՏՈՆԶԻԼՅԱՐ (ՌԵՏՐՈՖԱՐԻՆԳԵԱԼ) ԱԲՍՑԵՍԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J36 |
Հարնշիկային աբսցես (թարախակույտ) Ներառյալ` Նշագեղձերի աբսցես Հարնշիկային ցելյուլիտ Կվինզի Վարակիչ գործոնը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր (B95-B97): Բացառությամբ` հետըմպանային աբսցեսի (J39.0) նշիկաբորբի` • ԱՀՃ (J03.9) • սուր (J03.-) • քրոնիկ (J35.0) |
2) |
J39.0 | Հետըմպանային և հարըմպանային աբսցես (թարախակույտ) Շուրջըմպանային աբսցես |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Երեխաներ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
ակտիվ փուլ, ռեմիսիայի փուլ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները հիվանդանոցային (արտահիվանդանոցային, շտապօգնության0 |
հիվանդանոցային |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) |
անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը |
Մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան |
8) |
Գանգատներ |
Արտահայտված կոկորդացավ, Տենդ, Ձայնի խռպոտում, Թքահոսություն, Կլման դժվարություն, Արտահայտված ընդհանուր թուլություն: |
9) |
Անամնեզ |
Ցավոտ կլման ակտ, Ցավ ;բերանը բացելիս, Արտահայտված կոկորդացավ, Կոկորդում նախորդող հիվանդություն, Հակաբիոտիկների կիրառում մինչև ախտանիշների զարգացումը, Պարատոնզիլյար աբսցեսի նախորդող դրվագներ, Տենդ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տենդ, Օդինոֆագիա/դիսֆագիա (թքի կուտակում/առատ թքահոսություն) , «Տաք կարտոֆիլի» ձայն/ ձայնի խլացում, Տրիզմ, Թքահոսություն, Պերիտոնզիլյար այտուց/ հիպերեմիա , Լեզվակի դեվիացիա, Դիսֆագիա, Պարանոցի պնդացում/ այտուց, Պարանոցի կարկամություն, Ռետրոֆարինգեալ արտափքում: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան – բուժման արդյունավետության բացակայություն, բարդությունների զարգացում |
1 |
2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
|||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն |
1 |
2 |
Լեյկոցիտոզ՝ ձախ թեքումով, անեմիա |
2) |
Առկա չէ |
Ց-ռեակտիվ սպիտակուց |
2 |
C-ռեակտիվ սպիտակուցի կոնցենտրացիայի բարձրացում | |
3) |
Առկա չէ |
Բկանցքից քսուքի արագ անտիգենային/մանրէաբանական քննություն ստրեպտակոկի նկատմամբ |
1 |
1 |
Բացասական/ Դրական |
4) |
Առկա չէ |
Արյան մանրէաբանական քննություն |
1 |
1 |
Ախտաբանական աճ |
Գործիքային հետազոտություններ | |||||
5) |
Առկա չէ |
ԿՏ՝ ն/ե կոնտրաստավորումով |
1 |
1 |
Պարատոնզիլյար, ռետրոֆարինգեալ աբսցես |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի |
սրվակ |
3.0 |
90 մգ / կգ / օր |
10-14 |
10-14 |
2) |
Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ |
Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ |
սրվակ |
4.0 |
200 մգ / կգ / օր |
10-14 |
10-14 |
3) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
1.0 – 2.0 |
100 մգ / կգ / օր |
10-14 |
10-14 |
4) |
Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ |
Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ |
սրվակ |
4.0 |
60 մգ / կգ / օր |
10-14 |
10-14 |
5) |
Մետրոնիդազոլ 500մգ |
Մետրոնիդազոլ 500մգ |
Դեղահատեր սրվակ |
3.0 |
30 Մգ / կգ / օր |
10-14 |
10-14 |
6) |
Կլինդամիցին (կլինդամիցինի հիդրոքլորիդ) 150մգ,300մգ,600մգ |
Կլինդամիցին (կլինդամիցինի հիդրոքլորիդ) 150մգ,300մգ,600մգ |
դեղապատիճներ |
3.0 |
30 մգ / կգ / օր |
10-14 |
10-14 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Ռետրոֆարինգեալ աբսցես.
Կյանքին պոտենցիալ վտանգ սպառնացող շնչուղիների օբստրուկցիա
Հանդիպում է 2-4 տարեկան երեխաների մոտ, բայց կարող է լինել այլ տարիքային խմբերում ևս, ի տարբերություն այլ տեղակայման ֆարինգեալ աբսցեսների (կողմնային, պերիտոնզիլյար), որոնք հանդիպում են ավելի մեծ տարիքային խմբերում, ինչպես նաև մեծահասակների մոտ:
10. Կլինիկական առանձնահատկություններ.
Ախտանիշներ-տենդ, դող, ընդհանուր թուլություն, ձայնի փոփոխություն, կոկորդացավ, դիսֆագիա, պարանոցի կարկամություն, օտար մարմնի զգացողություն կոկորդում, մեջքի և ուսերի ցավ կլման ժամանակ։ Դժվարաշնչությունը լուրջ վտանգի նշան է։
11. Ֆիզիկալ զննում.
Տենդ, սեպսիս, միակողմանի լիմֆադենոպաթիա, պարանոցային գոյացություն, բերանի խոռոչի զննման ժամանակ ըմպանի հետին պատին ծավալային գոյացություն, անոթային բարդությունների նշաններ (լծային երակի թրոմբոֆլեբիտ, քնային զ/ե-ի պատռվածք-արյունահոսություն ականջից, քթից կամ բերանից կամ պարանոցին էկխիմոզների զարգացում):
12. Ախտորոշում.
1) Կլինիկական զննում,
2) Լաբ ցուցանիշներ-ԱԸՔ, բկանցքից քսուքի քննություն ստրեպտակոկի նկատմամբ, արյան ցանքս,
3) Պարանոցի ԿՏ կոնտրաստով,
4) Պարանոցի ՄՌՏ-ն կարող է ավելի ախտորոշիչ լինել, սակայն շատ դեպքերում չի իրականացվում (պահանջում է ընդհանուր անզգայացում):
13. Բարդություններ.
1) Ծավալային գոյացություն (շնչուղիների վրա ճնշման գործադրում),
2) Աբսցեսի պատռվածք (թարախի ասպիրացիան կարող է զարգացնել թոքաբորբ ),
3) Ինֆեկցիայի տարածում (մեդիաստինիտ, պերիկարդիտ, էմպիեմա, լծային երակի թրոմբոզ, քնային զ/ե-ի պատռվածք, պարանոցային ողերի օստեոմիելիտ՝ ողնուղեղի վնասմամբ),
4) Հազվադեպ- նեկրոզացնող ֆասցիիտ, սեպսիս:
14. Պերիտոնզիլյար աբսցես.
1) Պերիտոնզիլյար տարածության՝ քմային նշիկների և ֆարինգեալ մկանների միջև, ամենահաճախ հանդիպող ինֆեկցիան է, որը սովորաբար բակտերիալ ֆարինգիտի հետևանք է, երբեմն զարգանում է առանց նախորդող պատմության՝ de novo:
2) Սովորաբար պոլիմիկրոբ հարուցում-գերակշռում են ստրեպտակոկային, S. aureus և շնչական անաերոբ միկրոֆլորան (Fusobacterium, Prevotella և Veillonella spp.)։ Երբեմն հարուցվում է Haemophilus spp.ով։
15. Կլինիկական առանձնահատկություններ` կոկորդացավ, տենդ, ձայնի փոփոխություն, թքահոսություն, դիսֆագիա:
16. Ֆիզիկալ զննում. Նշիկների ասիմետրիկ մեծացում և պարանոցի այտուց, կարող է լինել ֆլյուկտուացվող գոյացություն շոշափման ժամանակ և վատ շնչառություն։ Կարող է լինել պարանոցային լիմֆադենոպաթիա, տրիզմի առկայությունը կարող է դժվարացնել զննումը:
17. Ախտորոշում.
1) Կլինիկական զննում,
2) Լաբ քննություն - ԱԸՔ, բկանցքից քսուքի քննություն ստրեպտակոկի նկատմամբ,
3) Գործիքային հետազոտություններ սովորաբար ցուցված չեն։ Պարանոցի կողմնային ռենտգենը կարող է իրականացվել էպիգլոտիտի կամ ռետրոֆարինգեալ աբսցեսի ժխտման նպատակով:
18. Բարդություննետ.
1) Շնչուղիների օբստրուկցիա
2) Ասպիրացիոն թոքաբորբ
3) Սեպտիցեմիա
4) Ներքին լծային երակի թրոմբոզ
5) Լեմիերի սինդրոմ
6) Քնային զ/ե-ի պատռվածք
7) Քնային զ/ե-ի պսևդոանևրիզմա
8) Մեդիաստինիտ
9) Նեկրոզացնող ֆասցիիտ
Ռետրո/պարաֆարինգեալ աբսցեսի հակաբակտերիալ բուժում Բուժման տևողություն (10-14 օր)Բուժման ավելի երկար տևողությունը կարող է ցուցված բարդ վարակների դեպքում | |
Ամբուլատոր Առաջին ընտրություն
Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու Կամ
Կլինդամիցին, բերանացի* |
Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ, կամ 45 մգ/կգ/ դեղաչափ, օրը 2 անգամ (մաքս.875 մգ/դեղաչափ ամոքսիցիլին) Կլինդամիցին 30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ) |
Պենիցիլինից ալերգիայի դեպքում Կլինդամիցին, բերանացի |
30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ) |
Հիվանդանոցային Առաջին ընտրություն, թեթև/ միջին ծանրության Ամպիցիլին/ Սուլբակտամ կամ Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու կամ Ցեֆտրիաքսոն կամ Կլինդամիցին, բերանացի |
Ամպիցիլին/ Սուլբակտամ 200 մգ/կգ/օրը, 50 մգ/կգ/դեղաչափ, ն/ե, օրը 4 անգամ (մաքս. 2000 մգ/դեղաչափ) Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ) Ցեֆտրիաքսոն 100 մգ/կգ/օրը, ն/ե օրը 1 անգամ (մաքս.2000 մգ/օրը) Կլինդամիցին30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ) |
Հիվանդանոցային Առաջին ընտրություն, ծանր Ամպիցիլին/ Սուլբակտամ կամ Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու + Վանկոմիցին կամ Կլինդամիցին, բերանացի կամ Ցեֆտրիաքսոն + Մետրոնիդազոլ |
Ամպիցիլին/ Սուլբակտամ 200 մգ/կգ/օրը, 50 մգ/կգ/դեղաչափ, ն/ե, օրը 4 անգամ (մաքս. 2000 մգ/դեղաչափ) Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ) Վանկոմիցին 60 մգ/կգ/օրը, 15 մգ/կգ/ դեղաչափ, օրը 4 անգամ, ն/ե (մաքս. 1000 մգ/դեղաչափ) Կլինդամիցին, բերանացի30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ) Ցեֆտրիաքսոն 100 մգ/կգ/օրը, ն/ե օրը 1 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ + Մետրոնիդազոլ 30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 500 մգ/դեղաչափ) |
Պենիցիլիլից ալերգիայի դեպքում Կլինդամիցին, բերանացի |
30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ) |
Հիվանդանոցային, <2 տ և/կամ MRSA-ի կասկած Ամպիցիլին/ Սուլբակտամ կամ Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու + Կլինդամիցին, բերանացի |
Ամպիցիլին/ Սուլբակտամ 200 մգ/կգ/օրը, 50 մգ/կգ/դեղաչափ, ն/ե, օրը 4 անգամ (մաքս. 2000 մգ/դեղաչափ) >3 ամս. Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, ն/ե, օրը 3 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ) 30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ |
Պենիցիլինից ալերգիայի դեպքում, ՎԻԹ բաժանմունքում Ցեֆտրիաքսոն + Վանկոմիցին + Մետրոնիդազոլ |
Ցեֆրիաքսոն 100 մգ/կգ/օրը, ն/ե օրը 1 անգամ (մաքս.2000 մգ/դեղաչափ) Վանկոմիցին 60 մգ/կգ/օրը, 15 մգ/կգ/ դեղաչափ, օրը 4 անգամ, ն/ե (մաքս. 1000 մգ/դեղաչափ) Մետրոնիդազոլ 30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 500 մգ/դեղաչափ) |
Դրենավորումից 48 ժ անց անցում բերանացի բուժման Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու Կամ Կլինդամիցին, բերանացի |
Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, 30 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ, կամ 45 մգ/կգ/ դեղաչափ, օրը 2 անգամ (մաքս.875 մգ/դեղաչափ ամոքսիցիլին) 30 մգ/կգ/օրը, 10 մգ/կգ/ դեղաչափ, օրը 3 անգամ (մաքս. 600 մգ/դեղաչափ) |
Կլինդամիցին, ն/ե* ՀՀ-ում հասանելի չէ:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Sharipo D., Lindgren C., Neuman M., Fine A. A viral features and testing for streptococcal pharyngitis. Pediatrics. 2017: 138 (5): e20163403. Doi:10.1542/peds.2016-3403 Շարիպո Դ․, Լինդգրեն ՍԻ․, Նեուման Մ․, Ֆինե Ա․ Վիրուսային նշաններ և թեստեր ստրեպտոկոկային ֆարինգիտի դեպքում: Մանկաբուժություն 2017թ․: 138 (5): e20163403. Doi:10.1542/peds.2016-3403
2. Clinical practice guidelines: Sore throat. Royal children’s hospital. Updated 2021. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Sore_throat / Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ. Կոկորդի ցավ․ Թագավորական մանկական հիվանդանոց. Թարմացվել է 2021 թվականին: Հասանելի է
3. Sauve L., Forrester A.M, Top K. Canadian Paediatric Society. Group A streptococcal (GAS) pharyngitis: A practical guide to diagnosis and treatment. Paediatr Child Health. 2021; 26(5): 319-320. doi: 10.1093/pch/pxab025 Սաուվե Լ․, Ֆորրեստեր Ա․ Մ, Տոպ Կ․ Կանադական մանկաբուժական հասարակություն: A խմբի ստրեպտակոկային ֆարինգիտ: Ախտորոշման եւ բուժման գործնական ուղեցույց. Մանկաբուժություն և Երեխաների առողջություն 2021թ․ ; 26(5): 319-320. doi: 10.1093/pch/pxab025
4. Moore D., Allen U., Mailman T. Canadian Paediatric Society. Invasive group A streptococcal disease: Management and chemoprophylaxis. Paediatr Child Health. 2019; 24(2):128-129. doi: 10.1093/pch/pxz039 Մուր Դ․, Ալլեն Ու․, Մաիլման Տ․, Կանադական մանկաբուժական հասարակություն: A խմբի ինվազիվ ստրեպտոկոկային հիվանդություններ. բուժում և քիմիոպրոֆիլակտիկա: Մանկաբուժություն և Երեխաների առողջություն: 2019 թ․ 24(2):128-129. doi: 10.1093/pch/pxz039
5. Harris A., Hicks L., Qaseem A. Appropriate Antibiotic Use for Acute Respiratory Tract Infection in Adults: Advice for High-Value Care From the American College of Physicians and the Centers for Disease Control and Prevention. Ann Intern Med. 2016;164(6):425-34.doi: 10.7326/M15-1840 Հարրիս Ա․, Հիկս Լ․, Քասիմ Ա․ Հակաբիոտիկների համապատասխան օգտագործումը մեծահասակների Շնչառական տրակտի սուր վարակների դեպքում։ Բժիշկների ամերիկյան քոլեջի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների բարձրորակ խնամքի վերաբերյալ առաջարկություններ: Ներքին բժշկության տարեգրություն 2016թ․;164(6):425-34.doi: 10.7326/M15-1840
6.Coutinho G., Duerden M., Sessa A. et al. Worldwide comparison of treatment guidelines for sore throat. Int J Clin Pract. 2021; 75:e13879. doi.org/10.1111/ijcp.13879 Կաուտինո Գ․, Դուերգեն Մ․, Սոսսա Ա․ և այլք․ Կոկորդի ցավի կառավարման ուղեցույցների համաշխարհային համեմատություն․ Կլինիկական պրակտիկայի միջազգային հանդես, 2021թ․ ; 75:e13879. doi.org/10.1111/ijcp.13879
7. Clinical practice guideline: Infants and children: Acute management of sore throat. New South Wales Ministry of Health (NSWHealth). Updated 2019. Available at https://www1.health.nsw.gov.au/pds/ActivePDSDocuments/GL2014_021.pdf Կլինիկական պրակտիկայի ուղեցույց. նորածիններ և փոքր երեխաներ։ Շտապ օգնություն անգինայի համար: Նոր Հարավային Ուելսի առողջապահության նախարարություն (NSW Health): Թարմացվել է 2019 թվականին․ Հասանելի է https://www1.health.nsw.gov.au/pds/ActivePDSDocuments/GL2014_021.pdf
8.Clinical practice guideline: Diagnostics guidance on rapid tests for group A streptococcal infections in people with a sore throat. National Institute for Health and Care Excellence(NICE). Updated 2019. Available at https://www.nice.org.uk/guidance/dg38/resources/rapid-tests-for-group-a-streptococcal-infections-in-people-with-a-sore-throat-pdf-1053757440709 Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Կոկորդի ցավ ունեցող մարդկանց մոտ A խմբի ստրեպտակոկային վարակների արագ թեստերի ախտորոշման ուղեցույց․ Առողջապահության և գերազանցության ազգային ինստիտուտ (Նիցցա): Թարմացվել է 2019 թվականին: Հասանելի է https://www.nice.org.uk/guidance/dg38/resources/rapid-tests-for-group-a-streptococcal-infections-in-people-with-a-sore-throat-pdf-1053757440709
9.Clinical practice guideline: Sore throat (acute)–Antimicrobial prescribing. National Institute for Health and Care Excellence(NICE): Updated 2022. Available at https://www.nice.org.uk/guidance/ng84/resources/sore-throat-acute-antimicrobial-prescribing-pdf-1837694694085 Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Կոկորդի ցավ (սուր) - հակաբակտերիալ դեղամիջոցների նշանակում: Առողջապահության կատարելագործման ազգային ինստիտուտ (Նիցցա). Թարմացվել է 2022 թվականին https://www.nice.org.uk/guidance/ng84/resources/sore-throat-acute-antimicrobial-prescribing-pdf-1837694694085
10. European Society of Clinical Microbiology and Infectious Diseases (ESCMID): Guideline for the management of acute sore throat. Available at https://www.escmid.org/fileadmin/src/media/PDFs/4ESCMID_Library/2Medical_Guidelines/ESCMID_
Guidelines/ESCMID_Sore_Throat_GL_CMI_Mar2012.pdf Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական ընկերություն (ESCMID). սուր կոկորդի բուժման ուղեցույց: Հասանելի է https://www.escmid.org/fileadmin/src/media/PDFs/4ESCMID_Library/2Medical_Guidelines/ESCMID_
Guidelines/ESCMID_Sore_Throat_GL_CMI_Mar2012.pdf
11. American Academy of Pediatrics. In: Kimberlin D, Barnett E, Lynfield R, Sawyer M, eds. Red Book: 2021, 32 edition. Report of the Committee on Infectious Diseases. Itasca, IL: American Academy of Pediatrics: 2021 Մանկաբուժության ամերիկյան ակադեմիա. Համահեղինակ ՝ Կիմբերլին Դ, Բարնետտ Ե․, Լինֆիլդ Ռ․, Սոյեր Մ և այլք․ խմբ.Կարմիր գիրք. 2021թ․ 32-րդ հրատարակություն․ Վարակիչ հիվանդությունների կոմիտեի զեկույց: Մանկաբուժության ամերիկյան ակադեմիա 2021թ․
12. Clinical practice guidelines: Pharyngitis. C.S.Mott Children’s hospital, Michigan medicine. Available at https://www.med.umich.edu/1info/FHP/practiceguides/pharyngitis/pharyn.pdf Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Ֆարինգիտներ․ Ց․ Ս․ Մոտտ մանկական հիվանդանոց, Միչիգան․ Հասանելի է https://www.med.umich.edu/1info/FHP/practiceguides/pharyngitis/pharyn.pdf
13. Clinical practice guideline: Sore throat. Bristol Royal Hospital for Children, Emergency Department & Wards. Available at https://www.uhbristol.nhs.uk/for-clinicians/clinical-guidelines Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Կոկորդի ցավ․ Բրիստոլի մանկական թագավորական հիվանդանոց, շտապ օգնության սենյակ և տարեցների սենյակներ: Հասանելի է https://www.uhbristol.nhs.uk/for-clinicians/clinical-guidelines
14. Clinical practice guideline: Pharyngitis. Centers for Disease Control and Prevention (CDC): Guidance on. Available at https://www.cdc.gov/groupastrep/diseases-hcp/strep-throat.html Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Ֆարինգիտներ․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ (CDC). Հասանելի է at https://www.cdc.gov/groupastrep/diseases-hcp/strep-throat.html
15. The protocol was reviewed and highly appreciated by S.Berberian MD, Pediatrician (Sante Armenia) and recommended as national guideline Արձանագրությունը վերանայվել և բարձր է գնահատվել բժշկական գիտությունների դոկտոր, մանկաբույժ Ս. Բերբերյանի (Սանտե Արմենիա) կողմից և երաշխավորվել որպես ազգային ուղեցույց
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2024 թվական: