ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«11» հոկտեմբեր 2024 թ. |
N 308-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՇԿԻ ԱՏՐՈՖԻԿ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել մաշկի ատրոֆիկ խախտումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
11.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հոկտեմբեր «11»-ի N 308-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱՇԿԻ ԱՏՐՈՖԻԿ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L90 |
Մաշկի ատրոֆիկ խախտումներ |
2) |
L90․0 |
Սկլերոատրոֆիկ որքին, բացառությամբ՝ կանանց (N90.4) և տղամարդկանց (N48.0) արտաքին սեռական օգանների սկլերոտիկ որքինի |
3) |
L90․3 |
Պազինիի և Պիերինիի անետոդերմիա |
4) |
L90․5 |
Մաշկի թելքախտ (ֆիբրոզ) և սպիացում, ներառյալ՝ սերտաճած սպին, ցիկատրիքսը, ձևախեղող սպին, սպին` ԱՀՃ Բացառությամբ` գերաճական սպիի (L91.0), կելոիդային սպիի (L91.0) |
5) |
L90․6 |
Ատրոֆիկ բծեր |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ալերգոլոգ և իմունոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, ուրոլոգ |
8) |
Գանգատներ |
Մաշկածածկույթի առանձին տեղամասերի ցանավորում, քորի, ցավի զգացում։ |
9) |
Անամնեզ |
Մաշկի սպիական փոփոխություններ և ձգվածություն։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկածածկույթի առանձին տեղամասերում դիտվում են սպիտակավուն հանգուցիկներ, վահանիկներ՝ կենտրոնում խորացումով, մաշկի ատրոֆիկ փոփոխություններ, գերգունակավորում։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա.տեղային բուժման նկատմամբ կայունություն, բ.տարածուն վարակային բարդությունների զարգացում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկավեներաբան |
1 |
1 |
2) |
Ալերգոլոգ և իմունոլոգ |
0,05 |
0,1 |
3) |
Մանկաբույժ |
0,2 |
0,2 |
4) |
Ընտանեկան բժիշկ |
0,2 |
0,05 |
5) |
Մանկաբարձ-գինեկոլոգ |
0,1 |
0,1 |
6) |
Ուրոլոգ |
0,1 |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում |
0,1 |
0․3 |
Վիճակը բարդացնող հնարավոր ալերգենների որոշում |
3) |
Առկա չէ |
Ախտահարված օջախի հյուսվածքաբանական հետազոտություն |
0,05 |
0,1 |
Բուն մաշկի պտկիկային շերտի այտուց, շուրջանոթային ներսփռանք (լիմֆոցիտներ, հիստիոցիտներ), էլաստիկ թելերի նվազեցում, կոլագենային թելերի հոմոգենացում։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) 0,5մգ/գ |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,5 |
3 |
150 |
50 |
2) |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+30մգ/գ |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու 0,5մգ/գ+30մգ/գ |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
3 |
150 |
50 |
3) |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
նրբաքսուք |
0,4 |
3 |
150 |
50 |
4) |
Պիմեկրոլիմուս 10մգ/գ |
Պիմեկրոլիմուս 10մգ/գ |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,3 |
2 |
200 |
100 |
5) |
Տակրոլիմուս 0,03% |
Տակրոլիմուս 0,03% |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
2 |
200 |
100 |
6) |
Տակրոլիմուս 0,1% |
Տակրոլիմուս 0,1% |
քսուք արտաքին կիրառման |
0,3 |
2 |
200 |
100 |
7) |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) 500մգ |
Ցիպրոֆլօքսացին (ցիպրոֆլօքսացինի հիդրոքլորիդ) 500մգ |
դեղահատեր |
0,05 |
1000 |
10000 |
10 |
8) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 875մգ+125մգ |
դեղահատեր |
0,05 |
2000 |
20000 |
10 |
9) |
Ցիտիրիզին 10մգ |
Ցիտիրիզին 10մգ |
դեղահատեր |
0,4 |
10 |
200 |
20 |
10) |
Մեբհիդրոլին 100մգ |
Մեբհիդրոլին 100մգ |
դեղահատեր |
0,1 |
200 |
2000 |
10 |
11) |
Լորատադին բ 10մգ |
Լորատադին 10մգ |
դեղահատեր |
0,4 |
10 |
200 |
20 |
12) |
Դեզլորատադին 5մգ |
Դեզլորատադին 5մգ |
դեղահատեր |
0,2 |
5 |
100 |
20 |
13) |
Լևոցիտիրիզին 5մգ |
Լևոցիտիրիզին 5մգ |
դեղահատեր |
0,3 |
5 |
100 |
20 |
14) |
Դապսոն 100մգ հաբ |
Դապսոն 100մգ |
դեղահատեր |
0,05 |
100 |
3000 |
30 |
15) |
Հիդրոքսիքլորոխին 200մգ |
Հիդրոքսիքլորոխին 200մգ |
դեղահատեր |
0,05 |
200 |
6000 |
30 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կրիոթերապիա |
0,2 |
0,1 |
2) |
Լուսային թերապիա |
0,3 |
0,05 |
3) |
Վիրահատական միջամտություն |
0,05 |
0,05 |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/atrophoderma-of-pasini-and-pierini?search=atrophoderma&source=search_result&selectedTitle=1%7E150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2024 թվական: