ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«14» հոկտեմբեր 2024 թ. |
N 311-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՇԿԻ ԵՎ ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ՏԵՂԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել մաշկի և ենթամաշկային հյուսվածքի տեղային այլ վարակներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
14.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հոկտեմբեր «14»-ի N 311-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱՇԿԻ ԵՎ ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ՏԵՂԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L08 |
Մաշկի և ենթամաշկային հյուսվածքի տեղային այլ վարակներ |
2) |
L08.0 |
Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ (պիոդերմիա) Դերմատիտներ` թարախակալվող (պուրուլենտ)նեխային (սեպտիկ)թարախային (սուպպուրատիվ) Բացառությամբ՝ գանգրենային (փտախտային) պիոդերմիայի (L88) |
3) |
L08.1 |
Էրիթրազմա |
4) |
L08.8 |
Մաշկի և ենթամաշկային հյուսվածքի տեղային այլ ճշտված վարակներ |
5) |
L08.9 |
Մաշկի և ենթամաշկային հյուսվածքի տեղային վարակներ չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ |
8) |
Գանգատներ |
Մաշկածածկույթի առանձին շրջանների ցանավորում, երբեմն` քոր |
9) |
Անամնեզ |
Մաշկի միկրոտրավմաներ, գերքրտնարտադրություն, այլ օրգաններում ինֆեկցիոն օջախներ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ցանավորման տեղակայում` դեմք, իրան, վերին և ստորին վերջույթներ, աճուկային շրջան, անութափոսեր: Առաջանում են մանր դեղնասպիտակավուն թարախաբշտիկներ` մազային ֆոլիկուլների շուրջ, թարախային պարունակությամբ, պալպացիայի դեպքում կարող են լինել ցավոտ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Տարածուն ախտահարման դեպքերում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1)
|
Մանկաբույժ |
0,2 |
0,2 |
Մաշկավեներաբան |
1 |
1 | |
Ընտանեկան բժիշկ |
0,3 |
0,3 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Մանրադիտակային հետազոտություն (KOH-ով թեստ) |
0,7 |
0.3 |
Կորինեմանրէների (corynebacterium minutissimum) հայտնաբերում։ |
3) |
Առկա չէ |
Մանրէաբանական հետազոտություն` զգայունության որոշման նպատակով |
0,3 |
0.3 |
Բուժման նկատմամբ կայուն դեպքերում հարուցչի զգայունության որոշում հակաբիոտիկների նկատմամբ։ |
4) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
5) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
1 | |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Վուդի լամպով դիտում |
0,5 |
0,5 |
Բնորոշ կորալակարմրավուն լուսարձակման առկայություն։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Էրիթրոմիցին 1% |
Էրիթրոմիցին 1% |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,2 |
1 |
30 |
30 |
2) |
Կլինդամիցին 2% |
Կլինդամիցին 2% |
նրբաքսուք արտաքին կիրառման |
0,2 |
1 |
30 |
30 |
3) |
Սինտոմիցին 5% |
Սինտոմիցին 5% |
լինիմենտ |
0,2 |
1 |
30 |
30 |
4) |
Սինտոմիցին 10% |
Սինտոմիցին 10% |
լինիմենտ |
0,2 |
1 |
30 |
30 |
5) |
Թիրոզուր 1մգ/գ |
Թիրոզուր 1մգ/գ |
դոնդող |
0,2 |
1 |
30 |
30 |
6) |
Թիրոզուր փոշի 1մգ/գ |
Թիրոզուր փոշի 1մգ/գ |
փափեթ |
0,2 |
1 |
30 |
30 |
7) |
Կետոկոնազոլ 2% |
Կետոկոնազոլ 2% |
շամպուն |
0,2 |
5 |
70 |
14 |
8) |
Դօքսիցիկլին 100մգ |
Դօքսիցիկլին 100մգ |
դեղապատիճ |
0,7 |
200 |
6000 |
30 |
9) |
Կլինդամիցին 600մգ |
Կլինդամիցին 600մգ |
դեղահատեր |
0,3 |
1800 |
36000 |
20 |
10) |
Մետրոնիդազոլ 500մգ |
Մետրոնիդազոլ 500մգ |
դեղահատեր |
0,1 |
1000 |
14000 |
14 |
11) |
Ամօքսիցիլին 500մգ |
Ամօքսիցիլին 500մգ |
դեղապատիճ |
0.1 |
1000 |
10000 |
10 |
12) |
Լեվոֆլոքսացին 500մգ |
Լեվոֆլոքսացին 500մգ |
դեղահատեր |
0.1 |
500 |
7000 |
14 |
13) |
Ցեֆալեքսին 500մգ |
Ցեֆալեքսին 500մգ |
դեղահատեր |
0.1 |
2000 |
28000 |
14 |
14) |
Ցեֆազոլին 500մգ |
Ցեֆազոլին 500մգ |
դեղահատեր |
0.1 |
1000 |
10000 |
10 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/erythrasma?search=erythrasma&source=search_result&selectedTitle=1%7E15&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2024 թվական: