ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» ապրիլ 2024 թ. |
N 2248-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳԵՎՈՐԳ ՍԵԽԼԵՅԱՆԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-001487 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Գևորգ Սեխլեյանի կողմից 2024 թվականի ապրիլի 9-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Գևորգ Սեխլեյանին 2023 թվականի դեկտեմբերի 14-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-001487 լիցենզիայի գործողությունը` օրթոդոնտիկ ստոմատոլոգիական և մանկական ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա տեսակների մասով` մինչև 2024 թվականի հուլիսի 8-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |