ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» մայիսի 2024 թ. |
N 43-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԱՐՎԵՍՏ» ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արվեստ» ինտեգրված առարկայի 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
5/7/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի N 43-Ն հրամանի |
«ԱՐՎԵՍՏ-ԱՐՀԵՍՏ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
«ԱՐՎԵՍՏ» ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐԵՐ
(9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ)
9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
ՆՅՈՒԹԵՐ ՄԻՋՈՑՆԵՐ | |
Նպատակը |
Վերջնարդյունքներ |
Ստեղծագործական աշխատանքներում նյութերը և միջոցները ազատ և գրագետ կիրառելու հմտությունների ձևավորում։ Ընդհանուր աշխատանքային տարածքում համագործակցելու կարողությունների ձևավորում։ |
9.Ա․Ս.ՆՄ.1. Հետազոտել, գտնել նոր նյութեր և արտահայտչամիջոցներ ստեղծագործությունների իմաստը առավել դիպուկ հաղորդելու նպատակով, (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 9.Ա․Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան արվեստագիտական բառապաշար։ 9.Ա․Ս.ՆՄ.3. Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ 9.Ա․Ս.ՆԵ.1. Արվեստի ստեղծագործությունը ներկայացնել նորարարական մատուցմամբ /2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 9.Ա․Ս.ՆԵ.2. Ստեղծել աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 9.Ա․Ա.ՔԱ.2. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։ |
Ուղղորդող հարցադրում | |
Ինչպե՞ս է պատկերը ազդում կամ ներգործում դիտողի վրա։ Ի՞նչն է օգնում արվեստագետին չվախենալու և փնտրելու այլընտրանքային ստեղծագործական լուծումներ։ Ի՞նչ է նշանակում ստեղծագործական ազատություն։ | |
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |
1) Զարգացնել գաղափարը՝ աշխատել թեմայի մշակման, էսքիզների կատարման ուղղությամբ, 2) Տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության: 3) Ընտրել թեմայի համապատասխան առավել արդյունավետ գործիքներ: 4) Պատկերացնել, հետազոտել, համադրել, հակադրել, արտահայտել նախագծի հիմնական գաղափարները: 5) Կազմել նախագծի գործողությունների պլան, որոշել նյութը, մատուցման ձևը/ձևերը։ 6) Հավաքել օգտակար տեղեկատվություն, ձևակերպել խնդիրը, ստեղծել նախնական տարբերակ, ընտրել այլընտրանքային տարբերակ։ 7) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների։ 8) Կատարել ստեղծագործական գործունեության հետ առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 9) Ստեղծել եզրույթերը ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 10) Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները։ 11) Ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները։ 12) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 13) Համագործակցել ընդհանուր աշխատանքային տարածքում։ 14) Ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք։ 15) Ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես կրած հուզական վերաբերմունք: 16) Ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերվող արտահայտիչ երևակայական աշխատանքներ: 17) Ստեղծել աշխատանքներ՝ արվեստի հայտնի ստեղծագործությունները ներկայացնելով նորարարական մոտեցումներով։ 18) Ստեղծել աշխատանքներ, ցուցադրելով ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական և քննական մտածողության հմտություններ։ 19) Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա: 20) Կատարել վերլուծություններ և հետազոտություններ, մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ։ 21) Հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ |
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Նոր նյութերի, միջոցների և մոտեցումների փորձարկումներ, ստեղծագործություններին այլ իմաստ հաղորդելու նպատակով. 2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ և այլն: Արվեստագիտական բառապաշար: Ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: |
Ուսումնասիրել և փորձարկել թեմայի մեկնաբանության տարբեր մոտեցումներ։ Թեման մեկնաբանել՝ - երգիծական, -դրամատիկ, - մարդասիրական, -դեկորատիվ, -տեքստային, -մանկական, -քաղաքական երանգավորումներով։ Կրկնօրինակել արվեստի որևէ ստեղծագործություն՝ պահպանելով նյութերի, մատուցման միջոցների նույնականությունը: Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները: Գեղարվեստական հնարքների ուսումնասիրություն. ֆակտուրա, ամբողջականություն, արտասովորություն, գեղագիտական կողմ և այլն։ Ներկայացնել թեմայի սեփական մեկնաբանությունը, կիրառել տեխնիկական/մեդիա տարբեր միջոցներ՝ գաղափարներն այլ լուծումներով ներկայացնելու նպատակով։ Կատարել էսքիզներ միևնույն թեման տարբեր միջոցներով ներկայացնելու նպատակով։ Կատարել էսքիզներ միևնույն տեխնիկական միջոցներով տարբեր թեմաներ ներկայացնելու նպատակով։ Արտապատկերել ստեղծագործությունները՝ պահպանելով ոճային, տեխնիկական օրինաչափությունները և հիմնական նյութը։ Պլակատային գրաֆիկայի կոմպոզիցիայի, թեմատիկ և բովանդակային կառուցվածքի ուսումնասիրություն: Ուսումնասիրել և վերլուծել ստեղծագործությունները բոլոր ուղղություններով՝ թեմա/սցենար, գործող անձինք/կերպարներ, կառուցվածք/ձև, ընտրված նյութեր, մատուցման արդյունավետություն և այլն։ Պատրաստել մասնագիտական պաստառներ։ Նյութերի և միջոցների խնայողություն: Միևնույն թեմայի հակառակ իմաստի արտահայտման իմպրովիզներ։ Միևնույն աշխատանքի իմաստային վերարտադրություններ։ Ազգագրական, ժողովրդական մշակույթի թեմատիկայի վերարտադրում ժամանակակից ստեղծագործական կառուցվածքի մեջ։ |
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Մասշտաբ, համամասնություն, քանակ Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։ |
Առաջարկվող թեմաներ | ||
Իմպրովիզացիա։ Համադրում։ Խառը տեխնիկա։ Մեդիա: | ||
Միջառարկայական կապ | ||
Հայոց լեզու և գրականություն – Վեր հանել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հանրահաշիվ, երկրաչափություն - ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ: Քիմիա - ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։ Ֆիզիկա - լուծել որակական, հաշվարկային խնդիրներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ, օրենքների կիրառմամբ, հաշվարկել պարզ շղթաներ։ Կենսաբանություն - ներկայացնել միևնույն տեսակին պատկանող օրգանիզմների փոխհարաբերությունների տիպերը պոպուլյացիաներում՝ հիմնվելով տարբեր պոպուլյացիաների տարբեր օրինակների վրա։։ Աշխարհագրություն - կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։ Ֆիզկուլտուրա - կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, հանդես բերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Պատմություն, Հասարակագիտություն- արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայ և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, իր նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Առողջ ապրելակերպ - հիմնավորել, մեկնաբանել, թե ինչու է պատասխանատու վարքագիծն ամենագործունը և ինչու է այն մեծապես պայմանավորում առողջությունը։ Ինֆորմատիկա - օգտագործել թվային կերպով ցիտելու գործիքներ՝ հղումներ անելով տեղեկատվության աղբյուրների, որոնք ընդունված են տվյալ ուսումնական հաստատության կամ երկրի համար, այդ թվում ցիտելով ինչպես ամբողջական տեքստեր, այնպես էլ ոչ տեքստային աղբյուրներ, ինչպիսիք են նկարները, ձայնային և վիդեո նյութերը։ Օտար լեզուներ -հասկանալ տարբեր թեմաներով հնչող փաստացի տեղեկատվության ընդհանուր իմաստը և որոշ մանրամասներ, եթե խոսքը հստակ է և ստանդարտ առոգանությամբ: | ||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | ||
Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ11, Հ13, Հ23, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Դիզայնի սկզբունքներն ու կերպարվեստի տարրերն արտահայտող էսքիզների և ճեպանկարների կատարման հմտությունների ձևավորում։ Դասական արվեստի ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանություններով մատուցելու վարժությունների կատարում։ |
9.Ա․Ս.ՆՄ.1. Հետազոտել, գտնել նոր նյութեր և արտահայտչամիջոցներ ստեղծագործությունների իմաստն առավել դիպուկ հաղորդելու նպատակով (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 9.Ա․Ս.ՆՄ.3. Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ 9.Ա․Ա.ԴՏ.1. Ստեղծել գրագետ աշխատանք՝ ապահովելով աշխատանքի սկիզբը, բուն գործունեությունը և ավարտը։ 9.Ա․Ա.ԴՏ.2. Ձևավորել, զարգացնել և ավարտել ստեղծագործական գաղափարը, կիրառել խորհրդանշաններ, նրբերանգներ և հուզական ազդակներ։ 9.Ա․Ս.ՆԵ.1. Արվեստի ստեղծագործությունը ներկայացնել նորարարական մատուցմամբ (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 9.Ա․Ս.ՆԵ.2. Ստեղծել աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում: Հնարավո՞ր է արդյոք միևնույն աշխատանքում ինտեգրել տեղանքը, օբյեկտը, գաղափարը և դեկորատիվ ձևավորումը։ Ինչո՞վ կարող է օգնել արվեստագետին քննադատական արձագանքը։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Զարգացնել գաղափարը՝ աշխատել թեմայի մշակման, էսքիզների կատարման ուղղությամբ, 2) Տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության: 3) Ընտրել թեմայի համապատասխան առավել արդյունավետ գործիքներ: 4) Պատկերացնել, հետազոտել, համադրել, հակադրել, արտահայտել նախագծի հիմնական գաղափարները: 5) Կազմել նախագծի գործողությունների պլան, որոշել նյութը, մատուցման ձևը/ձևերը։ 6) Հավաքել օգտակար տեղեկատվություն, ձևակերպել խնդիրը, ստեղծել նախնական տարբերակ, ընտրել այլընտրանքային տարբերակ։ 7) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների 8) Կատարել ստեղծագործական գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 9) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 10) Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել արվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա: 11) Ստանալ ճանաչելի հորինվածքներ՝ ապահովելով ռիթմ, շարժում, հավասարակշռություն, ազդեցություն, հարմոնիա, համաչափություն, ներդաշնակություն, համաչափություն և զանազանություն։ 12) Կիրառել երանգներ՝ աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար։ 13) Կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ արվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով: 14) Ստեղծել աշխատանքներ՝ պահպանելով հայկական/ազգային ավանդական մոտիվներ։ 15) Ստեղծել աշխատանքներ՝ հայկական/ազգային ավանդական տարրերը համադրելով համաշխարհային արվեստի ստեղծագործությունների հետ։ 16) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 17) Ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք։ 18) Ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես կրած հուզական վերաբերմունք: 19) Ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ: 20) Ստեղծել աշխատանքներ՝ արվեստի հայտնի ստեղծագործությունները ներկայացնելով նորարարական մոտեցումներով։ 21) Ստեղծել աշխատանքներ, ցուցադրելով ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական և քննական մտածողության հմտություններ։ 22) Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Ստեղծագործական նախագծի կառուցվածքը: Սկիզբ, աշխատանքային գործընթաց և ավարտ. սցենար, էսքիզ, ճեպանկար, նկարահանում, մոնտաժ, ձայնագրություն և այլն: |
Կատարել ստեղծագործական աշխատանքներ՝ արվեստի տարրերը գրագետ ինտեգրելով թատրոնի, կինոյի, օպերային արվեստի ստեղծագործություններում, վերաիմաստավորելով կամ նոր ընդգծված գաղափար հաղորդելով հայտնի ստեղծագործություններին։ Կատարել հետազոտական աշխատանքներ՝ վեր հանելով արվեստի տվյալ տեսակում կիրառված հիմնական տարրերն ու սկզբունքները։ Հետազոտել արվեստում (պար, մեդիա, վիրտուալ արվեստ, թատրոն, երաժշտություն, օպերային արվեստ, կերպարվեստ, լուսանկար, ԴԿԱ և այլն) տարբեր մշակույթների ավանդական, պատմական ձևերի փոխակերպումները։ Կատարել ստեղծագործական տարբեր աշխատանքներ՝ անձնական, ազգային, համամարդկային խնդիրները վերծանելով արվեստի տարբեր տեսակներում, ընտրելով համապատասխան նյութը, տեխնոլոգիան, մեդիան և այլն։ Ստեղծագործական աշխատանքներում հիմնական գաղափարն արտահայտելիս կիրառել արվեստի հիմնական տարրերն ու սկզբունքները։ Ուսումնասիրել արվեստի այն ստեղծագործությունները, որոնք ընդհանուր են իրենց գաղափարով, մոտեցումներով, անվանումով, ժամանակաշրջանով, ոճով, ժանրով և այլն։ Համադրել միևնույն գաղափարներն արտահայտող ստեղծագործությունները՝ - լուսանկար և կերպարվեստ - երաժշտություն և կերպարվեստ, - կինոֆիլմ և երաժշտություն - ճարտարապետություն և լուսանկարչություն։ Ինտեգրել արվեստի մի քանի տեսակներ՝ պահպանելով արվեստի տարրերից և սկզբունքներից մեկը՝ գաղափարը, ռիթմը, ոճը, ժամանակաշրջանը, անվանումը և այլն։ Ուսումնասիրել դիզայնի/ձևավորման աշխատանքների անհրաժեշտությունը և անմիջական կապը իրականության հետ: Ազգագրական, ժողովրդական մշակույթի թեմատիկայի վերարտադրումը ժամանակակից ստեղծագործական կառուցվածքում արվեստի տարրերի և սկզբունքների կիրառմամբ։ Հայ միջնադարյան մանրանկարչության հիմնական մոտիվների, տեսակների և ուղղությունների, ինչպես նաև գեղարվեստական տեքստի, տեքստի և մանրանկարի գեղարվեստական պատկերում։ Զարդանկարների, լուսանցազարդերի և գլխատառերի կատարում, ներկայացնել բուսական, կենդանական մոտիվների պատկերման առանձնահատկությունները՝ պահպանելով գունային երանգավորումը: Մանրանկարչական դպրոցների, հեղինակներին (ծաղկողներին) բնորոշ ձեռագրերի ուսումնասիրություն: |
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավել համակարգերի առկայություն, միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։ |
Առաջարկվող թեմաներ |
Տարբեր ժամանակաշրջանների պատմական իրադարձությունների, հեղափոխությունների (տնտեսական, մշակութային) խորհրդանիշեր: Արվեստի ուղղությունների կրկնօրինակումներ (կլասիցիզմ, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, պոստմոդեռնիզմ, սյուրռեալիզմ, սոցռեալիզմ, պոպ-արտ): |
Միջառարկայական կապ |
Հայոց լեզու և գրականություն -Դուրս բերել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հանրահաշիվ, երկրաչափություն - ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր լուծելի խնդիրներ: Քիմիա - ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։ Ֆիզիկա - լուծել որակական, հաշվարկային խնդիրներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ, օրենքների կիրառմամբ, հաշվարկել պարզ շղթաներ։ Կենսաբանություն - ներկայացնել միևնույն տեսակին պատկանող օրգանիզմների փոխհարաբերությունների տիպերը պոպուլյացիաներում՝ հիմնվելով տարբեր պոպուլյացիաների տարբեր օրինակների վրա։։ Աշխարհագրություն - կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։ Ֆիզկուլտուրա - կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, հանդես բերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Պատմություն, Հասարակագիտություն- արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայ և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, իր նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Առողջ ապրելակերպ - հիմնավորել, մեկնաբանել, թե ինչու է պատասխանատու վարքագիծն ամենագործունը և թե ինչու է այն մեծապես պայմանավորում առողջությունը։ Ինֆորմատիկա - օգտագործել թվային կերպով ցիտելու գործիքներ, հղումներ անելով տեղեկատվության աղբյուրների, որոնք ընդունված են տվյալ ուսումնական հաստատության կամ երկրի համար, այդ թվում ցիտելով ինչպես ամբողջական տեքստեր այնպես էլ ոչ տեքստային աղբյուրներ, ինչպիսիք են նկարները, ձայնային և տեսանյութերը։ Օտար լեզուներ -հասկանալ տարբեր թեմաներով հնչող փաստացի տեղեկատվության ընդհանուր իմաստը և որոշ մանրամասներ, եթե խոսքը հստակ է և ստանդարտ առոգանությամբ: |
Կապը ՀՊՉ ի հետ |
Հ2, Հ4, Հ8, Հ9, Հ11, Հ13, Հ23, Հ25, Հ27, Հ29, Հ33, Հ43, Հ44 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ստեղծել իրատեսական, վերացական և երևակայական 2D, 3D, 4D աշխատանքներ: |
9.Ա․Ս.ՆՄ.1. Հետազոտել, գտնել նոր նյութեր և արտահայտչամիջոցներ ստեղծագործությունների իմաստը առավել դիպուկ հաղորդելու նպատակով, (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 9.Ա․Ս.ՆՄ.3. Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ 9.Ա․Ս.ՆԵ.1. Արվեստի ստեղծագործությունը ներկայացնել նորարարական մատուցմամբ (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 9.Ա․Ս.ՆԵ.2. Ստեղծել աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 9.Ա․Ա.ՔԱ.3. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Արդյո՞ք քննադատությունն օգնում է արվեստագետին։ Ինչպե՞ս են արվեստագետները կռահում, որ աշխատանքը հաջողված է: Կարելի՞ է արդյոք սովորել սեփական սխալների վրա: Հնարավո՞ր է պատկերել զգացողություն: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Զարգացնել գաղափարը՝ աշխատել թեմայի մշակման, էսքիզների կատարման ուղղությամբ, 2) Տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության: 3) Ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ: 4) Պատկերացնել, հետազոտել, համադրել, հակադրել, արտահայտել նախագծի հիմնական գաղափարները: 5) Կազմել նախագծի գործողությունների պլան, որոշել նյութը, մատուցման ձևը/ձևերը։ 6) Հավաքել օգտակար տեղեկատվություն, ձևակերպել խնդիրը, ստեղծել նախնական տարբերակ, ընտրել այլընտրանքային տարբերակ։ 7) Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, 8) Ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները։ 9) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 10) Համագործակցել ընդհանուր աշխատանքային տարածքում։ 11) Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել արվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա: 12) Ստանալ ճանաչելի հորինվածքներ՝ ապահովելով ռիթմ, շարժում, հավասարակշռություն, ազդեցություն, հարմոնիա, համաչափություն, ներդաշնակություն, համաչափություն և զանազանություն։ 13) Կիրառել երանգներ՝ աշխատանքներն հուզականություն հաղորդելու համար։ 14) Կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ արվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով: 15) Ստեղծել աշխատանքներ՝ պահպանելով հայկական/ազգային ավանդական մոտիվներ։ 16) Ստեղծել աշխատանքներ՝ հայկական/ազգային ավանդական տարրերը համադրելով համաշխարհային արվեստի ստեղծագործությունների հետ։ 17) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 18) Ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք։ 19) Ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք: 20) Ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերվող արտահայտիչ երևակայական աշխատանքներ: 21) Ստեղծել աշխատանքներ՝ Արվեստի հայտնի ստեղծագործությունները ներկայացնելով նորարարական մոտեցումներով։ 22) Ստեղծել աշխատանքներ, ցուցադրելով ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական և քննական մտածողության հմտություններ։ 23) Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել արվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա: 24) Կատարել վերլուծություններ և հետազոտություններ, մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ։ 25) Հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Ստեղծագործական գաղափարի մատուցումը խորհրդանիշների, նրբերանգների, հուզական ազդակների միջոցով: 2D , 3D և 4D երևակայական թեմատիկ հորինվածքներ և նախագծեր: Արվեստի ստեղծագործության մեկնաբանություն՝ 2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, ժամանակակից մշակումներ, մնջախաղ և այլն: Արվեստի ստեղծագործության մատուցում վերացական արվեստի տեսանկյունից. 2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, ժամանակակից մշակումներ, մնջախաղ և այլն: |
Համաչափության, գծերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ: Դիմագծերի ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում: Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում: Թեմատիկ աշխատանքներ դիտման, ունկնդրման պատկերացման, հիշողության և գրական ստեղծագործությունների նորովի մեկնաբանության և ձևավորման միջոցով: Հաստոցային քանդակ և գեղանկարչություն, մոնումենտալ քանդակ և որմնանկարչություն: Կրկնօրինակել արվեստի որևէ գործ: Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները: Ռեալիստական, ծաղրանկարային և դեկորատիվ կերպարների ստեղծում: Ուսումնասիրել արվեստի ստեղծագործությունները՝ դրանք նոր մեկնաբանություններով ներկայացնելու նպատակով։ Էսքիզների, էտյուդների, ճեպանկարների և նախանկարների կատարում 2D, 3D, 4D։ Դիմանկարի, բնանկարի և նատյուրմորտի էսքիզների, ճեպանկարների և նախանկարների կատարում 2D, 3D, 4D։ Պատմամշակութային կառույցների, նորաձևության ոճերի նոր դեկորատիվ նախագծերի մշակումների կատարում 2D, 3D, 4D։ |
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն, միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, տեմպ, դինամիկա և այլն)։ | |
Առաջարկվող թեմաներ | |||
Ժանրային հորինվածքների կատարում արվեստի ուղղությունների տեսանկյունից (կլասիցիզմ, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, պոստմոդեռնիզմ, սյուրռեալիզմ, սոցռեալիզմ, պոպ-արտ, Ջազ: Ռոք, Պոպ: Բլյուզ: «Արվեստ և ստեղծագործություն․ պատճեն, ոգեշնչում կամ նորարարություն» | |||
Միջառարկայական կապ | |||
Հայոց լեզու և գրականություն -Դուրս բերել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հանրահաշիվ, երկրաչափություն - ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ: Քիմիա - ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։ Ֆիզիկա - առողջ ապրելակերպի կարևորությունը առօրյա կյանքում առաջնորդվել տեսողության պահպանման կանոններով։ Կենսաբանություն - օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի՝ անդրադառնալով ժառանգական փոփոխականություն, և գոյության կռիվ հասկացություններին։ Աշխարհագրություն - կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։ Ֆիզկուլտուրա - կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, հանդես բերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման և պատրաստվածության մակարդակը: Պատմություն, Հասարակագիտություն - արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, իր նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Դրսևորել մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում՝ ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ։ Առողջ ապրելակերպ - առողջության վրա ազդող տարբեր գործոնները, մեկնաբանել և վերլուծել այդ գործոնների ազդեցության փոփոխականությունը` պայմանավորված մարդու վարքագծով։ Ինֆորմատիկա – Բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։ Օտար լեզուներ -հասկանալ տարբեր թեմաներով հնչող փաստացի տեղեկատվության ընդհանուր իմաստը և որոշ մանրամասներ, եթե խոսքը հստակ է և ստանդարտ առոգանությամբ: | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ4, Հ5, Հ9, Հ17, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ34, Հ37, Հ45, Հ46, Հ47 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ | |
Նպատակը |
Վերջնարդյունքներ |
Արվեստի ստեղծագործությունների փուլային վերլուծությունների կատարում։ Թեմատիկ ցուցադրությունների և ներկայացումների արդյունավետ կազմակերպում։ Լսարանի առջև ներկայանալու հմտությունների ձևավորում։ |
9.Ա․Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան արվեստագիտական բառապաշար։ 9.Ա․Ս.ՆՄ.3. Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ 9.Ա․Ա.ՎՑ. 1. Քննարկել և ներկայացնել թեմատիկ նախագծեր որոշակի հանդիսատեսի համար։ 9.Ա․Ա.ՎՑ. 2. Ներկայացնել արվեստի մի քանի բնագավառ ընդգրկող խմբային կամ անհատական նախագծեր։ 9.Ա․Ա.ՎՑ.3. Առաջարկել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ազդեցություն թողնող միջոցառումների, համերգների և ցուցադրության արդյունավետ տարբերակներ։ 9.Ա․Ա.ՎՄ. 1. Ձևավորել ստեղծագործական նախագծերի գեղագիտական չափանիշներ: 9.Ա․Ա.ՎՄ. 2. Ձևավորել ստեղծագործական նախագծերի տեխնիկական չափանիշներ: 9.Ա․Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։ 9.Ա․Ա.ՔԱ.2. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։ 9.Ա․Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումները ուսումնական մյուս բնագավառներում։ |
Ուղղորդող հարցադրում | |
Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները: Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները: Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն: |
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ |
1) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների։ 2) Կատարել ստեղծագործական գործունեության հետ առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 3) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 4) Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները։ 5) Ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները։ 6) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 7) Համագործակցել ընդհանուր աշխատանքային տարածքում։ 8) Առաջարկել խմբային և անհատական ցուցադրությունների հետաքրքիր տարբերակներ: 9) Ուսումնասիրել և ներկայացնել ցուցադրությունների և ներկայացումների տարբերակներ, հիմնավորելով ընտրությունը: 10) Մեկնաբանել և տեսակավորել ստեղծագործական աշխատանքները։ 11) Ներկայացնել հիմնական գաղափարների արդիականությունը: 12) Առանձնացնել և ցուցադրել ստեղծագործական հնարների կիրառման արդյունավետությունը և ազդեցությունը գաղափարի հաղորդման տեսանկյունից։ 13) Ընտրել և առանձնացնել աշխատանքները՝ հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմատիկայի, տարրերի և սկզբունքների հիման վրա: 14) Բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները: 15) Կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ։ 16) Նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս: 17) Ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտների և արվեստի մյուս տեսակների հետ։ 18) Մեկնաբանել կատարված ընտրությունը։ 19) Ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները, և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները։ 20) Դասակարգել աշխատանքները, հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները։ 21) Աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: 22) Կատարել վերլուծություններ և հետազոտություններ, մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ։ 23) Հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ 24) Վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 25) Բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն): 26) Դասակարգել աշխատանքները, հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները։ 27) Աշխատանքները գնահատել` ըստ արտահայտչականության, գրագիտության, հիմնական գաղափարի փոխանցման: 28) Ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: 29) Ինքնուրույն, զույգով կամ խմբով մանրամասն ներկայացնել աշխատանքները: 30) Մեկնաբանել և տեսակավորել ստեղծագործական աշխատանքները։ 31) Ներկայացնել հիմնական գաղափարի մեկնաբանությունները արվեստի ստեղծագործություններում։ 32) Վեր հանել արվեստագետի ներկայացրած ուղերձները։ 33)Ճանաչել և մատնանշել արվեստագետի ձեռագիրը։ 34) Ձևակերպել արվեստի ստեղծագործության գնահատման տրամաբանված և համոզիչ հիմնավորումներ։ 35)Բացահայտել քաղաքական, սոցիալական, մշակութային ազդակները արվեստագետի ստեղծագործական գործունեությանը։ 36) Ներկայացնել ստեղծագործական աշխատանքների վրա արտաքին (օտար) և ներքին (տեղական) գործոնների ազդեցությունը։ 37) Քննարկել և ներկայացնել ստեղծագործությունից ստացած զգացողությունները։ |
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Նախագծերի գեղարվեստական և նորարարական չափանիշներ: Նախագծեր որոշակի հանդիսատեսի համար: Արվեստի մի քանի բնագավառ ընդգրկող խմբային կամ անհատական նախագծեր: Հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ազդեցություն թողնող միջոցառումներ, համերգներ կամ ցուցադրություններ: |
Մենակ կամ խմբով դասակարգել հաջողված աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների: Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտե՞ղ, ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս պետք պատրաստվեն աշխատանքները ցուցադրության կամ ներկայացման համար: Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները: Բացատրել, թե ինչո՞ւ են ընտրվել տվյալ աշխատանքները: Նշել և մեկնաբանել ցուցադրության կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները: Մեկնաբանել սեփական աշխատանքները: Աշխատել խմբով: Առանձնացնել երեք տարբեր ստեղծագործություններ, դրանց շուրջ կատարել տարբեր վերլուծական բնույթի հետազոտություններ (գունային լուծումների, գաղափարի մատուցման, արտահայտչականության և այլն)։ Սովորողների կատարած աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն ունեցող ստեղծագործությունների և առարկաների ցուցադրություն: Ստեղծագործական աշխատանքների խմբավորումը՝ ըստ հանդիսատեսի վրա ներգործելու կամ հուզականության աստիճանի: Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված: Պատրաստել ռուբրիկներ և հարցաշարեր արդյունավետ հետազոտական աշխատանքներ կատարելու համար։ Ստեղծել դասակարգիչներ, որոնց համաձայն՝ կընտրվեն և կառանձնացվեն աշխատանքները։ Աշխատել խմբով Նախագծերի ցուցադրությունների կամ ներկայացումների կազմակերպման ժամանակ հաշվարկել հնարավոր ռեսուրսները (ժամանակ, նյութ, միջոց, տարածք և այլն)։ Ապահովել պատկերային հաղորդակցության արդյունավետ և դրական միջավայր։ Քննարկել ցուցադրությունների կամ ներկայացումների ազդեցության հասցեականությունը։ |
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։ Համակարգ և մոդել Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։ Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: |
Առաջարկվող թեմաներ | ||
Երբ արվեստը ներկայացնում է հասարակությունը, ապա ո՞ր հասարակությունը, ու՞մ դիմանկարը։ Դարերի ընթացքում փոփոխվող հետաքրքրություններ, արվեստի դերը մեր կյանքում, թատերական ներկայացումներ, լուսանկարչական աշխատանքների և կոլաժների թեմատիկ ցուցադրություններ: Դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի կամ ժանրային հորինվածքներ։ Արվեստ և իրականություն: Արվեստ և գիտություն: Տիեզերք: | ||
Միջառարկայական կապ | ||
Հայոց լեզու և գրականություն -դուրս բերել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հանրահաշիվ, երկրաչափություն - ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր լուծելի խնդիրներ: Քիմիա - ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։ Ֆիզիկա - իրականացնել չափումներ և կատարելով համապատասխան հաշվարկներ, որոնց ժամանակ կօգտագործի նաև մյուս առարկաներից ձեռք բերված հմտությունները։ Կենսաբանություն - օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի՝ անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։ Աշխարհագրություն - կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։ Ֆիզկուլտուրա - կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, հանդես բերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։ Պատմություն, Հասարակագիտություն - արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայ և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, իր նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները, և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Առողջ ապրելակերպ - առողջության վրա ազդող տարբեր գործոնները, մեկնաբանի և վերլուծի այդ գործոնների ազդեցության փոփոխականությունը` պայմանավորված մարդու վարքագծով։ Ինֆորմատիկա - բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։ Օտար լեզուներ -գրել կարճ էսսե առօրյա կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների մասին՝ զուգադրելով և գնահատելով փաստացի տեղեկություններն ու փաստարկները, հիմնավորելով իր կարծիքը։ | ||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | ||
Հ1, Հ 5, Հ8, Հ10, Հ13, Հ15, Հ16, Հ23, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ32, Հ33, Հ43, Հ44, Հ45, Հ46, Հ48 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ճիշտ հարցադրումներ ձևակերպելու հմտությունների ձևավորում։ Կիրառված ստեղծագործական հնարների վերաբերյալ բացահայտումների և եզրակացությունների կատարում։ Նկարագրել ստեղծագործության թողած ազդեցությունը և կապը իրականության հետ: |
9.Ա․Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան արվեստագիտական բառապաշար։ 9.Ա․Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։ 9.Ա․Ա.ՔԱ.2. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։ 9.Ա․Ա.Գ.1. Ձևավորել ստեղծագործությունների գնահատման չափանիշներ: 9.Ա․Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ վերլուծելով դրական և բացասական կարծիքները: 9.Ա․Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանո՞վ է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն ազդում ստեղծագործական գործընթացի վրա։ 9.Ա․Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումները ուսումնական մյուս բնագավառներում։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստի ստեղծագործության վերլուծությունն օգնում հասկանալու և ճանաչելու աշխարհը։ Ի՞նչն է օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Ի՞նչ չափանիշներով կարելի է գնահատել ստեղծագործությունները։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների։ 2) Կատարել ստեղծագործական գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 3) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 4) Ընտրել և առանձնացնել աշխատանքները՝ հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմատիկայի, տարրերի և սկզբունքների հիման վրա: 5) Բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները: 6) Կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ։ 7) Նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս: 8) Ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտների և արվեստի մյուս տեսակների հետ։ 9) Մեկնաբանել կատարված ընտրությունը։ 10) Ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները: Թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները, և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները։ 11) Դասակարգել աշխատանքները, հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները։ 12) Աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: 13) Քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ: 14) Բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը հաղորդելու գեղարվեստական հնարները։ 15) Կատարել վերլուծություններ և հետազոտություններ, մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ։ 16) Հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ 17) Վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 18) Բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապն իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն): 19) Ընտրել շրջապատող իրականությունը արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ: 20) Հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով: 21) Հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելու լեզու է: 22) Ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Արվեստագիտական վերլուծություն: Ստեղծագործությունների համեմատություն և դասակարգում՝ ըստ թեմայի, մատուցման, ժամանակաշրջանի և այլն: Հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցության վերլուծություն (մամուլ, արձագանք, դիտումների ակտիվություն և այլն): Արվեստի ստեղծագործությունների գնահատում: |
Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն: Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում: Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով: Միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ: Պլանավորել և իրականացնել հետազոտություններ։ Քննարկել արվեստագետի կողմից գույնի և կատարման տեխնիկայի ընտրությունը՝ որպես ազդեցության, հուզականության արտահայտություն։ Նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ: Միևնույն ժանրի ստեղծագործությունների համեմատություն: Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում: Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։ Առաջադրել ստեղծագործական աշխատանքի քննարկման ճիշտ հարցադրումներ։ Քննարկել, թե ինչպե՞ս է արվեստի վերլուծությունն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Փորձել «կարդալ» ստեղծագործությունը։ Վերլուծել ստեղծագործության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ, դասակարգել ամ առանձնացնել դրանք՝ ըստ քննական վերլուծության։ Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ: Կատարել չորս փուլային վերլուծություն։ |
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Համակարգ և մոդել Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։ | |
Առաջարկվող թեմաներ | |||
Իմ երաժշտական ճաշակը և երաժշտական միջավայրը: Իմ սիրելի համերգասրահները, թատրոնները և թանգարանները: Հայազգի հայտնի արվեստագետներ - Վարդգես Սուրենյանց, Հովհաննես Այվազովսկի, Եղիշե Թադևոսյան, Վահրամ Գայֆեճյան, Մինաս Ավետիսյան, Ժանսեմ, Գառզու, Արտո Չաքմաքչյան, Սերգեյ Փարաջանով: Համաշխարհային արվեստի հայտնի դեմքեր և ստեղծագործություններ - Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի, Ռեմբրանդ վան Ռեյն, Վինսենթ վան Գոգ, Պոլ Գոգեն, Մարկ Շագալ, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո: | |||
Միջառարկայական կապ | |||
Հայոց լեզու և գրականություն -դուրս բերել գլխավոր առանցքային հարցադրումները, ճանաչել արդիականությունը, հիմնավորել՝ կյանքից և գրականությունից գտնելով համապատասխան օրինակներ։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հանրահաշիվ, երկրաչափություն - ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ: Քիմիա - ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։ Ֆիզիկա - իրականացնել չափումներ և կատարելով համապատասխան հաշվարկներ, որոնց ժամանակ կօգտագործվեն նաև մյուս առարկաներից ձեռք բերված հմտությունները։ Կենսաբանություն - օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի՝ անդրադառնալով ժառանգական փոփոխականություն, և գոյության կռիվ հասկացություններին։ Աշխարհագրություն - կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։ Ֆիզկուլտուրա - կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, հանդես բերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Պատմություն, Հասարակագիտություն- արժևորել ազգային մշակույթի հոգևոր և նյութական ձեռքբերումները նորագույն շրջանում հայ և համաշխարհային մշակույթի համատեքստում, լինել այդ արժեքների կրողը, իր նպաստը բերել ազգային արժեքները պահպանելու և փոխանցելու գործում: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Առողջ ապրելակերպ - առողջության վրա ազդող տարբեր գործոնները, մեկնաբանել և վերլուծել այդ գործոնների ազդեցության փոփոխականությունը` պայմանավորված մարդու վարքագծով։ Ինֆորմատիկա - բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։ Օտար լեզուներ -գրել կարճ էսսե առօրյա կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների մասին՝ զուգադրելով և գնահատելով փաստացի տեղեկություններն ու փաստարկները, հիմնավորելով իր կարծիքը։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ1, Հ 5, Հ8, Հ10, Հ13, Հ15, Հ16, Հ23, Հ25, Հ26, Հ27, Հ29, Հ30, Հ32, Հ33, Հ43, Հ44, Հ45, Հ46, Հ48 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Արվեստի ստեղծագործությունների տեխնիկական, նյութաբանական վերլուծություններ: Ստեղծագործությունների միջոցով ուսումնասիրել տարբեր ժամանակաշրջանների մշակութային առանձնահատկությունները: |
9.Ա․Ս.ՆՄ.1. Հետազոտել, գտնել նոր նյութեր և արտահայտչամիջոցներ ստեղծագործությունների իմաստն առավել դիպուկ հաղորդելու նպատակով, (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 9.Ա․Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան արվեստագիտական բառապաշար։ 9.Ա․Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։ 9.Ա․Ա.ՔԱ.2. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։ 9.Ա․Ա.Գ.1. Ձևավորել ստեղծագործությունների գնահատման չափանիշներ։ 9.Ա․Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ վերլուծելով դրական և բացասական կարծիքները: 9.Ա․Ս.ԱՏ.1. Համեմատել նույն թեման ներկայացնող ստեղծագործական նախագծերը (ֆիլմ, կտավ, հուշարձան, մեդիա, երաժշտական ստեղծագործություն և այլն), ներկայացնել նմանություններն ու տարբերությունները։ 9.Ա․Ս.ԱՏ.2. Ուսումնասիրել և ներկայացնել տարբեր ժամանակների տեխնոլոգիական և գիտական նորարարությունների ազդեցությունն արվեստի վրա։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց շրջապատը: Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Կա արդյո՞ք արվեստ մեր շրջապատում: Որքանո՞վ է արվեստի ուսումնասիրությունն օգնում պլանավորելու մեր ապագան։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Զարգացնել գաղափարը՝ աշխատել թեմայի մշակման, էսքիզների կատարման ուղղությամբ։ 2) Տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության: 3) Ընտրել թեմայի համապատասխան առավել արդյունավետ գործիքներ: 4) Պատկերացնել, հետազոտել, համադրել, հակադրել, արտահայտել նախագծի հիմնական գաղափարները: 5) Կազմել նախագծի գործողությունների պլան, որոշել նյութը, մատուցման ձևը/ձևերը։ 6) Հավաքել օգտակար տեղեկատվություն, ձևակերպել խնդիրը, ստեղծել նախնական տարբերակ, ընտրել այլընտրանքային տարբերակ։ 7) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների։ 8) Կատարել ստեղծագործական գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 9) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 10) Կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 11) Դասակարգել աշխատանքները՝ հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները։ 12) Աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: 13) Քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ: 14) Բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը հաղորդելու գեղարվեստական հնարները։ 15) Բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապն իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն): 16) Հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով: 17) Ուսումնասիրել և ներկայացնել ավանդական, դասական և ժամանակակից արվեստի վրա առևտրային և մեդիա հարաբերությունների ազդեցությունը։ 18) Հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է: 19) Ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: 20) Խմբավորել տարբեր ժամանակներում և մշակույթներում ստեղծված աշխատանքները, մեկնաբանել դրանց ազդեցությունը: 21) Քննարկել և ներկայացնել ստեղծագործություններում առկա ժամանակաշրջանը, տեղանքը, կլիման, օգտագործված նյութերը, գաղափարը և տեխնոլոգիական միջոցները, որոնք իմաստ և հուզականություն են հաղորդում աշխատանքին: 22) Բացատրել, թե ինչ նյութեր են օգտագործել արվեստագետները տարբեր ժամանակաշրջաններում և ինչո՞վ են դրանք պայմանավորված: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Նույն թեման ներկայացնող ստեղծագործական նախագծերի (ֆիլմ, կտավ, հուշարձան, մեդիա, երաժշտական ստեղծագործություն, թատերական ներկայացում և այլն) նմանություններն ու տարբերությունները: Տարբեր ժամանակների տեխնոլոգիական և գիտական նորարարությունների ազդեցությունն արվեստագետների վրա: |
Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը: Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատանքի միջոցները և հնարավորությունները: Համեմատել տարբեր ստեղծագործություններ: Գտնել օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների նմանություններ և տարբերություններ: Քննարկել տարբեր երկրների քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձությունների խորհրդանիշները՝ որպես մշակութային ժառանգություն։ Հետազոտել արվեստի ստեղծագործություններում կիրառված արվեստի տարրերը և սկզբունքները, դիտարկել տվյալ ժամանակաշրջանին բնորոշ և հասանելի միջոցները։ Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ կատարելով ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հետազոտություններ։ Քննարկել ստեղծագործությունների վերականգնման և պահպանման հնարավորությունները։ Հայ և համաշխարհային արվեստի ներկայացուցիչների մասին պատմող տեսաֆիլմերի, գեղարվեստական գրականության, մեդիայի ուսումնասիրություններ։ Ուսումնասիրել տարբեր արվեստագետների աշխատանքներն ի՞նչ են պատմում իրենց ժամանակների մասին: Քննարկել, թե ինչպե՞ս, ինչո՞վ և ինչո՞ւ են ստեղծագործում արվեստագետները: Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում: Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և նպատակային խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ: |
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։ | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Ի՞նչ է արվեստը մեզ պատմում անցյալի մասին: Արվեստն ունի՞ տարիք: Լեոնարդո դա Վինչի, Ալբերտո Ջիակոմետտի, Սերգեյ Փարաջանով, Միխայիլ Շեմյակին, Մարտիրոս Բադալյան, Լևոն Ժամկոչյան, Ավետ Տերտերյան, Ալֆրեդ Շնիդկե, Իգոր Ստրավինսկի: | |||
Միջառարկայական կապ | |||
Հայոց լեզու և գրականություն -վերաշարադրել, փոխադրել, համառոտել և ընդարձակել տրված տեքստը, հաղորդակցվել նաև ժամանակի և տարածության մեջ (էլեկտրոնային տեքստեր)։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հասկանալ և մեկնաբանել տեքստում շարահյուսական միջոցների կիրառությունը միջավայր, տրամադրություն, կերպար արտահայտելու նպատակով։ Հանրահաշիվ, երկրաչափություն - ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ: Քիմիա - Ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։ Ֆիզիկա - Իրականացնել չափումներ և կատարել համապատասխան հաշվարկներ, որոնց ժամանակ կօգտագործվեն նաև մյուս առարկաներից ձեռք բերված հմտությունները։ Կենսաբանություն - օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի, անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։ Աշխարհագրություն - Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները մեզո՝ միջին մակարդակում։ Ֆիզկուլտուրա - կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, հանդես բերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման և պատրաստվածության մակարդակը: Պատմություն, Հասարակագիտություն- իր և սերունդների կապը պատմության մեջ, արժևորել և հիմնավորել պատմական փորձի յուրացման, դասեր քաղելու և հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Հասարակական, քաղաքական և տնտեսական գործընթացներ, մեկնաբանել դրանց նորարարական դերակատարումն ու ազդեցությունը համաշխարհային արդի գործընթացների վրա։ Առողջ ապրելակերպ - հուսալի աղբյուրներ, որտեղ կարելի է գտնել տեղեկատվություն առողջ ապրելակերպի և առողջության վերաբերյալ։ Ինֆորմատիկա – Բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։ Օտար լեզուներ -հետևել հասարակությանը և մշակույթին վերաբերող տարբեր թեմաներով պարզ և համառոտ զեկույցներին կամ ելույթներին, եթե հնչող խոսքը պարզ է և ստանդարտ առոգանությամբ։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ1, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ13, Հ14, Հ16, Հ26, Հ29, Հ31, Հ43, Հ44, Հ45, Հ46, Հ48 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Նկարն իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում: Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ ձևակերպելու կարողությունների զարգացում: |
9.Ա․Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան արվեստագիտական բառապաշար։ 9.Ա․Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ։ 9.Ա․Ա.ՔԱ.2. Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։ 9.Ա․Ա.ԱՊ.1. Մեկնաբանել «Բարձր արվեստը ժամանակից և տարածությունից դուրս է» միտքը, բերել օրինակներ։ 9.Ա․Ա.ԱՊ.2. Հետազոտել և ներկայացնել ժամանակակից հայ արվեստի առանձնահատկությունները։ 9.Ա․Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումներն ուսումնական մյուս բնագավառներում։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու տարբեր ժամանակներում տիրող բարքերն ու սովորույթները: Կարո՞ղ ենք արդյոք արվեստի միջոցով հասկանալ, թե ինչպե՞ս են ապրել և ապրում մարդիկ: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների։ 2) Կատարել ստեղծագործական գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 3) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ՝ պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 4) Կատարել կերպարվեստային գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 5) Դասակարգել աշխատանքները, հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները։ 6) Աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: 7) Քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ: 8) Բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները։ 9) Վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 10) Մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները, թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները։ 11) Բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապն իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն): 12) Ընտրել շրջապատող իրականությունը արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ: 13) Կատարել վերլուծություններ և հետազոտություններ, մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ։ 14) Հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ 15) Քննել ստեղծագործությունները՝ հաշվի առնելով թեմատիկան, ժամանակաշրջանը, նկարչի անհատականությունը, ավանդույթները, մշակութային խնդիրները, փաստացիությունը և այլն: 16) Ներկայացնել որոշակի ժամանակաշրջանում ստեղծագործած հայազգի արվեստագետների աշխատանքները: 17) Բացատրել, թե ինչ միջոցներով և որքանով է արտացոլված տվյալ ժամանակաշրջանը: 18) Մեկնաբանել «Բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով» հասկացությունը: 19) Մեկնաբանել «Արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է» հասկացությունը: 20) Ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Արվեստագիտական նեղ մասնագիտացումներ՝ արվեստի քննադատ, արվեստաբան, վաճառքի մասնագետ, փորձագետ, թատերագետ, հավաքածուի տեր, վերականգնող և այլն: Արդի արվեստ: «Բարձր արվեստը ժամանակից և տարածությունից դուրս է»: |
Ներկայացնել համաշխարհային արվեստի կարևոր շրջանները: Ներկայացնել հայ արվեստի ժամանակաշրջանները և ճանաչված արվեստագետներին: Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, մանրանկարչություն, գեղանկարչություն): Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում: Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում ազգային ինքնություն արտահայտող պատկերները: Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների: Ուսումնասիրել ստեղծագործությունների ստեղծման հանգամանքները։ Ուսումնասիրել արվեստագիտական հետազոտությունների ամենից ճանաչված, հիշարժան աղբյուրները։ Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարը: Հայաստանը ներկայացնող բնանկարների, հայ նշանավոր արվեստագետների աշխատանքների վերատպությունների ուսումնասիրում: Ներկայացնել հայ արվեստի պատմական ակունքները: Բնակության վայրի, տարածքի, համայնքի ճարտարապետական կոթողները, հիշարժան վայրերը, մշակութային հաստատությունները ներկայացնող նախագծերի և հետազոտությունների կատարում։ Ձևակերպել իր պատկերացումները մարդկության պատմության ընթացքում գեղագիտական իդեալի փոխակերպումների վերաբերյալ և հիմնավորել սեփական տեսակետն արվեստի տարբեր ուղղություններից բերված օրինակներով։ Մեկնաբանել գեղագիտական իդեալ հասկացությունը, դրա հարաբերական բնույթը, համաշխարհային պատմության տարբեր շրջաններում գեղագիտական իդեալների առանձնահատկությունները, ճաշակի դերը իրականության գեղագիտական ընկալման մեջ։ Ուսումնասիրել հասարակության զարգացման վրա արվեստի տարբեր ճյուղերի ազդեցությունը, հավաքագրել և հետազոտել մշակույթների հիմնական առանձնահատկությունները բացահայտող հիմնավոր տեղեկատվությունը։ Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը: Կատարել արվեստի ստեղծագործության չորս փուլային հետազոտություն։ Ուսումնասիրել ժամանակակից արվեստի զարգացման միտումները: Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների կենցաղի և մշակույթի արտացոլումն արվեստում։ Ուսումնասիրել և ներկայացնել ստեղծագործության պատկանելությունը՝ ըստ գեղարվեստական դպրոցի և շրջանի, ժամանակաշրջանին բնորոշ տեխնիկայի, ժամանակի հայտնի վարպետների ստեղծագործական ձեռագրերի և նրանց նախընտրած թեմաների։ |
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։ Համակարգ և մոդել Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։ Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Միջնադարյան Հայաստանի արվեստը, Ժամանակակից արվեստի թանգարան: Հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը. Կոմիտաս։ Հայ երաժշտարվեստի զարգացումը XX դարի կեսերից մինչև XXI դարասկիզբ: Արշիլ Գորկի։ Արամ Խաչատրյանի բալետները: XX դարի հայ բեմարվեստի վարպետները: Սփյուռքահայ արվեստ: Արվեստի ուղղություններ (կլասիցիզմ, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, պոստմոդեռնիզմ, սյուրռեալիզմ, սոցռեալիզմ, պոպ-արտ, օպ-արտ): Գոթական շրջան, Վերածնունդ։ Բարոկկո։ Ռոկոկո: | |||
Միջառարկայական կապ | |||
Հայոց լեզու և գրականություն - վերաշարադրել, փոխադրել, համառոտել և ընդարձակել տրված տեքստը, հաղորդակցվել նաև ժամանակի և տարածության մեջ (էլեկտրոնային տեքստեր)։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հասկանալ և մեկնաբանել տեքստում շարահյուսական միջոցների կիրառությունը միջավայր, տրամադրություն, կերպար արտահայտելու նպատակով։ Հանրահաշիվ, երկրաչափություն - ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ: Քիմիա - ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։ Ֆիզիկա - իրականացնել չափումներ և կատարել համապատասխան հաշվարկներ, որոնց ժամանակ կօգտագործվեն նաև մյուս առարկաներից ձեռք բերված հմտությունները։ Կենսաբանություն - օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի, անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։ Աշխարհագրություն - Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները մեզո՝ միջին մակարդակում։ Ֆիզկուլտուրա - կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, հանդես բերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման և պատրաստվածության մակարդակը։ Պատմություն, Հասարակագիտություն - իր և սերունդների կապը պատմության մեջ, արժևորել և հիմնավորել պատմական փորձի յուրացման, դասեր քաղելու և հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Հասարակական, քաղաքական և տնտեսական գործընթացներ, մեկնաբանել դրանց նորարարական դերակատարումն ու ազդեցությունը համաշխարհային արդի գործընթացների վրա։ Առողջ ապրելակերպ - հուսալի աղբյուրներ, որտեղ կարելի է գտնել տեղեկատվություն առողջ ապրելակերպի և առողջության վերաբերյալ։ Ինֆորմատիկա – Բացատրել, թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։ Օտար լեզուներ -հետևել հասարակությանը և մշակույթին վերաբերող տարբեր թեմաներով պարզ և համառոտ զեկույցներին կամ ելույթներին, եթե հնչող խոսքը պարզ է և ստանդարտ առոգանությամբ։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ1, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ13, Հ14, Հ16, Հ26, Հ29, Հ31, Հ43, Հ44, Հ45, Հ46, Հ48 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Հասկանալ, որ արվեստն արտահայտում է իրականությունը: Ուսումնասիրել պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումը արվեստի միջոցով: Գիտակցել, որ արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա: |
9.Ա․Ս.ՆՄ.2. Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան արվեստագիտական բառապաշար։ 9.Ա․Ա.ՔԱ.1. Կատարել արվեստագիտական վերլուծություններ: 9.Ա․Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանո՞վ է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն ազդում ստեղծագործական գործընթացի վրա։ 9.Ա․Կ.ԱԴ.2. Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։ 9.Ա․Կ.ԱԴ.3. Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումներն ուսումնական մյուս բնագավառներում։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստը նպաստում ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Արվեստն ու՞նի տարիք։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների 2) Կատարել ստեղծագործական գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 3) Ստեղծել եզրույթերը ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 4) Կատարել կերպարվեստի գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ, 5) Դասակարգել աշխատանքները, հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները, 6) Աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: 7) Քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ: 8) Ներկայացնել, թե ինչո՞վ է արվեստի ստեղագործությունը նման կամ տարբեր իրականությունից, և որքանով է ազդում մարդկանց վրա: 9) Բերել արվեստի բնագավառը ներկայացնող մասնագիտությունների օրինակներ: 10) Ներկայացնել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում 11) Քննարկել և ներկայացնել արվեստի դերը իր համայնքում: 12) Քննարկել արվեստագետ դառնալու հնարավորությունները 13) Ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունը և ստեղծագործական գործընթացը: Մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն): Ուսումնական մյուս բնագավառները և արվեստի ուսումնասիրումը: |
Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը: Արվեստի ստեղծագործությունները՝ որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց: Հայ և համաշխարհային արվեստի փոխազդեցությունները՝ ընդհանրություններ, տարբերություններ: Քննարկել արվեստի դերը: Արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ կարճ ակնարկների պատրաստում։ Տարբեր մեդիաների լուսաբանումների ձևաչափերի, խոսքի կառուցվածքի, արդիականության, կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրություններ։ Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։ Ուսումնասիրել և ներկայացնել կարճ ակնարկներ հայ մշակույթի վրա օտար ազդեցության հիմնական միտումների, ազգային մշակույթի ձևավորման մեջ խորհրդանիշի դերի վերաբերյալ։ Արվեստի ազդեցությունը քաղաքակրթությունների վրա։ Հասարակության սոցիալական նորմերը խորհրդանշող արվեստագիտական արտահայտություններն անցյալում և ներկայում։ Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը: Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը: Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: Արվեստի մասին պատմող տեսաֆիլմերի քննարկումներ։ |
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Համակարգ և մոդել Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Արվեստն արտացոլում է իրականությունը, թե՞ քողարկում է այն: Ինչպիսի՞ն է լինելու ապագայի արվեստը: Արվեստի բնագավառի հայտնի մրցանակաբաշխություններ, արվեստի շուկա: Մշակութային նշանակալի իրադարձություններ: Բիենալե։ Կինոփառատոն: | |||
Միջառարկայական կապ | |||
Հայոց լեզու և գրականություն -վերաշարադրել, փոխադրել, համառոտել և ընդարձակել տրված տեքստը, հաղորդակցվել նաև ժամանակի և տարածության մեջ (էլեկտրոնային տեքստեր)։ Մեկնաբանել տարաբնույթ նշաններ, համադրել, փոփոխել։ Հասկանալ և մեկնաբանել տեքստում շարահյուսական միջոցների կիրառությունը միջավայր, տրամադրություն, կերպար արտահայտելու նպատակով։ Հանրահաշիվ, երկրաչափություն - ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ): Գրել և մեկնաբանել, հաշվել և կիրառել բանաձևեր, լուծելի խնդիրներ: Քիմիա - ստացված գիտելիքները կիրառել վարժությունների և խնդիրների լուծման ժամանակ։ Ֆիզիկա - իրականացնել չափումներ և կատարել համապատասխան հաշվարկներ, որոնց ժամանակ կօգտագործվեն նաև մյուս առարկաներից ձեռք բերված հմտությունները։ Կենսաբանություն - օրինակների միջոցով բացատրել, թե ինչպես է բնական ընտրությունը հանգեցնում էվոլյուցիայի, անդրադառնալով ժառանգական փոփոխականություն և գոյության կռիվ հասկացություններին։ Աշխարհագրություն - Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները մեզո՝ միջին մակարդակում։ Ֆիզկուլտուրա - կատարել համատեղ առաջադրանքներ, համագործակցել, հանդես բերել նախաձեռնություն, հանդուրժողականություն և ինքնատիրապետում։ Որոշել և գնահատել սեփական ֆիզիկական զարգացման ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։ Պատմություն, Հասարակագիտություն- իր և սերունդների կապը պատմության մեջ, արժևորել և հիմնավորել պատմական փորձի յուրացման, դասեր քաղելու և հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Մեկնաբանել պատմական կարևոր եզրույթներն ու հասկացությունները և կիրառել դրանք ըստ անհրաժեշտության և նշանակության։ Հասարակական, քաղաքական և տնտեսական գործընթացներ, մեկնաբանել դրանց նորարարական դերակատարումն ու ազդեցությունը համաշխարհային արդի գործընթացների վրա։ Առողջ ապրելակերպ - հուսալի աղբյուրներ, որտեղ կարելի է գտնել տեղեկատվություն առողջ ապրելակերպի և առողջության վերաբերյալ։ Ինֆորմատիկա - բացատրել թե ինչ տարբերություններ կան մտավոր սեփականությանն առնչվող կարգերի/օրենքների միջև և ինչպես են դրանք ազդում զարգացող տեխնոլոգիաների վրա։ Օտար լեզուներ -հետևել հասարակությանը և մշակույթին վերաբերող տարբեր թեմաներով պարզ և համառոտ զեկույցներին կամ ելույթներին, եթե հնչող խոսքը պարզ է և ստանդարտ առոգանությամբ։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Հ1, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ13, Հ14, Հ16, Հ19, Հ23, Հ24, Հ26, Հ29, Հ31, Հ32, Հ43, Հ44, Հ45, Հ46, Հ48 |
12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
ՆՅՈՒԹԵՐ, ՄԻՋՈՑՆԵՐ | |
Նպատակը |
Վերջնարդյունքներ |
Ստեղծագործական աշխատանքներում համապատասխան մոտեցումներն ու սկզբունքներն ընտրելու, դրանք ազատ և գրագետ կիրառելու հմտությունների ձևավորում։ Ընդհանուր աշխատանքային տարածքում համագործակցելու կարողությունների ձևավորում։ |
12.Ա․Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։ 12.Ա․Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 12.Ա․Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։ 12.Ա․Ս.ՆԵ.1. Արվեստի ստեղծագործությունը ներկայացնել այլ մեկնաբանությամբ (2D, 3D, 4D, նորովի մշակմամբ, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 12.Ա․Ս.ՆԵ.2. Ստեղծել աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ 12.Ա․Ա.ՔԱ.2. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ |
Ուղղորդող հարցադրում | |
Ինչպե՞ս է ստեղծագործությունն ազդում կամ ներգործում դիտողի վրա։ Ի՞նչն է օգնում արվեստագետին չվախենալու և փնտրելու այլընտրանքային ստեղծագործական լուծումներ։ Ի՞նչ է նշանակում ստեղծագործական ազատություն։ | |
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |
1) Զարգացնել գաղափարը՝ աշխատել թեմայի մշակման, էսքիզների կատարման ուղղությամբ, 2) Տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության: 3) Ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ: 4) Պատկերացնել, հետազոտել, համադրել, հակադրել, արտահայտել նախագծի հիմնական գաղափարները: 5) Կազմել նախագծի գործողությունների պլան, որոշել նյութը, մատուցման ձևը/ձևերը։ 6) Հավաքել օգտակար տեղեկատվություն, ձևակերպել խնդիրը, ստեղծել նախնական տարբերակ, ընտրել այլընտրանքային տարբերակ։ 7) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների 8) Կատարել ստեղծագործական գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 9) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 10) Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, 11) Ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները։ 12) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 13) Համագործակցել ընդհանուր աշխատանքային տարածքում։ 14) Ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք։ 15) Ստեղծել երևակայությամբ և զգացմունքներով թելադրված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք: 16) Ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերվող արտահայտիչ երևակայական աշխատանքներ: 17) Ստեղծել աշխատանքներ՝ Արվեստի հայտնի ստեղծագործությունները ներկայացնելով նորարարական մոտեցումներով։ 18) Ստեղծել աշխատանքներ, ցուցադրելով ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական և քննական մտածողության հմտություններ։ 19) Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա: 20) Կատարել վերլուծություններ և հետազոտություններ, մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ։ 21) Հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ |
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Հասարակական ներգործության ապահովումը՝ կախված ստեղծագործական աշխատանքներում տարբեր նյութերի, միջոցների և նոր մոտեցումների ընտրությունից (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ): Մասնագիտական բառամթերք և եզրույթներ: Ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ, խնայողաբար կիրառումը: |
Ուսումնասիրել և փորձարկել թեմայի մեկնաբանության տարբեր մոտեցումներ։ Թեման մեկնաբանել՝ երգիծական, դրամատիկ,- մարդասիրական, դեկորատիվ, տեքստային, մանկական, քաղաքական երանգավորումներով։ Կրկնօրինակել արվեստի որևէ ստեղծագործություն՝ պահպանելով նյութերի, մատուցման միջոցների նույնականությունը: Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները: Գեղարվեստական հնարքների ուսումնասիրություն (ֆակտուրա, ամբողջականություն, արտասովորություն, գեղագիտական կողմ և այլն)։ Ներկայացնել թեմայի սեփական մեկնաբանությունը, կիրառել տեխնիկական/մեդիա տարբեր միջոցներ՝ գաղափարներն այլ լուծումներով ներկայացնելու նպատակով։ Կատարել էսքիզներ միևնույն թեման տարբեր միջոցներով ներկայացնելու նպատակով։ Կատարել էսքիզներ միևնույն տեխնիկական միջոցներով տարբեր թեմաներ ներկայացնելու նպատակով։ Արտապատկերել ստեղծագործությունները՝ պահպանելով ոճական, տեխնիկական օրինաչափությունները և հիմնական նյութը։ Պլակատային գրաֆիկայի կոմպոզիցիայի, թեմատիկ և բովանդակային կառուցվածքի ուսումնասիրություն: Ուսումնասիրել և վերլուծել ստեղծագործությունները բոլոր ուղղություններով՝ թեմա/սցենար, գործող անձինք/կերպարներ, կառուցվածք/ձև, ընտրված նյութեր, մատուցման արդյունավետություն և այլն։ Պատրաստել մասնագիտական պաստառներ։ Նյութերի և միջոցների խնայողություն: |
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Մասշտաբ, համամասնություն, քանակ։ Մասշտաբները փոխվելիս փոխվում են պատկերների չափերը, սակայն համամասնությունը պահպանվում է, ինչպես օրինակ՝ բնօրինակից պատկերման աշխատանքներում։ |
Առաջարկվող թեմատիկա | ||
Գլոբալ նշանակություն ունեցող նախագծեր՝ տուրիզմը Հայաստանում, բնապահպանական նախագիծ, մարդու իրավունքներ: Ձեռնարկատիրական նախագիծ՝ ձեռնարկության լոգո, գովազդ, հանդերձանք, պայուսակ, գրիչ, թղթապանակ և այլն: Գրական ստեղծագործության վերծանում՝ գրքի ձևավորում, թատերային ներկայացում կամ ֆիլմ, լուսանկարչական նախագիծ, անիմացիա, մուլտֆիլմ և այլն: Ճարտարապետական կոթողների և հիշարժան վայրերի քարտեզագրում, պատկերազարդում: | ||
Միջառարկայական կապ | ||
Բանասիրական գիտություններ -հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի կառուցում՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում, կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի հիմնական միտքը, այդ թվում՝ արվեստագիտական բառապաշար պարունակող, տարբեր թեմաների շուրջ կառուցել գրավոր շարադրանք։ Բնական գիտություններ - վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունը՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը՝ որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Առողջ ապրելակերպ - բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - կիրառել համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | ||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | ||
Մ4, Մ5, Մ7, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ15, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Դիզայնի սկզբունքներն ու կերպարվեստի տարրերն արտահայտող էսքիզների և ճեպանկարների կատարման հմտությունների ձևավորում։ Դասական արվեստի ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանություններով մատուցելու վարժությունների կատարում։ |
12.Ա․Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն: 12.Ա․Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ: 12.Ա․Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ: 12.Ա․Ա.ԴՏ.1. Ստեղծել գրագետ ամբողջական նախագիծ՝ պահպանելով աշխատանքի բոլոր փուլերը՝ սկիզբը, գործընթացը և ավարտը: 12.Ա․Ա.ԴՏ.2. Ստեղծագործական նախագծերում գաղափարը փոխանցել խորհրդանշանների և հուզական ազդակների միջոցով: 12.Ա․Ս.ՆԵ.1. Արվեստի ստեղծագործությունը ներկայացնել այլ մեկնաբանությամբ (2D, 3D, 4D, նորովի մշակմամբ, գրավոր, բանավոր, մնջախաղ): 12.Ա․Ս.ՆԵ.2. Ստեղծել աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ): | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս են արվեստագետներն աշխատում: Հնարավո՞ր է արդյոք միևնույն աշխատանքում ինտեգրել տեղանքը, օբյեկտը, գաղափարը և դեկորատիվ ձևավորումը։ Ինչո՞վ կարող է օգնել արվեստագետին քննադատական արձագանքը։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Զարգացնել գաղափարը՝ աշխատել թեմայի մշակման, էսքիզների կատարման ուղղությամբ։ 2) Տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության: 3) Ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ: 4) Պատկերացնել, հետազոտել, համադրել, հակադրել, արտահայտել նախագծի հիմնական գաղափարները: 5) Կազմել նախագծի գործողությունների պլան, որոշել նյութը, մատուցման ձևը/ձևերը։ 6) Հավաքել օգտակար տեղեկատվություն, ձևակերպել խնդիրը, ստեղծել նախնական տարբերակ, ընտրել այլընտրանքային տարբերակ։ 7) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների: 8) Կատարել ստեղծագործական գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 9) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ՝ պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 10) Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները: 11) Ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները։ 12) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 13) Համագործակցել ընդհանուր աշխատանքային տարածքում։ 14) Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել արվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց նշանակությունը և ազդեցությունը հիմնական գաղափարի վրա: 15) Ստանալ ճանաչելի հորինվածքներ՝ ապահովելով ռիթմ, շարժում, հավասարակշռություն, ազդեցություն, համաչափություն, ներդաշնակություն և զանազանություն։ 16) Կիրառել երանգներ՝ աշխատանքներին հուզականություն հաղորդելու համար։ 17) Կատարել հայտնի ստեղծագործությունների կրկնօրինակներ՝ արվեստի տարրերն ու սկզբունքներն առավել արտահայտիչ ներկայացնելով: 18) Ստեղծել աշխատանքներ՝ պահպանելով հայկական/ազգային ավանդական մոտիվները։ 19) Ստեղծել աշխատանքներ՝ հայկական/ազգային ավանդական տարրերը համադրելով համաշխարհային արվեստի ստեղծագործությունների հետ։ 20) Ստեղծել աշխատանքներ՝ հայկական/ազգային ավանդական տարրերը ինտեգրելով համաշխարհային արվեստի ստեղծագործությունների հետ։ 21) Ստեղծել աշխատանքներ՝ համաշխարհային արվեստի ստեղծագործությունները ներկայացնելով հայկական/ազգային ավանդական տարրերով։ 22) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 23) Ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք։ 24) Ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք: 25) Ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ: 26) Ստեղծել աշխատանքներ՝ արվեստի հայտնի ստեղծագործությունները ներկայացնելով նորարարական մոտեցումներով։ 27) Ստեղծել աշխատանքներ, ցուցադրելով ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական և քննական մտածողության հմտություններ։ | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Ստեղծագործական նախագծի կառուցվածքը: Սկիզբ, աշխատանքային գործընթաց և ավարտ՝ սցենար, էսքիզ, ճեպանկար, նկարահանում, մոնտաժ, ձայնագրություն և այլն: |
Կատարել ստեղծագործական աշխատանքներ արվեստի տարրերը գրագետ ինտեգրելով թատրոնի, կինոյի, օպերային արվեստի ստեղծագործություններում, վերաիմաստավորելով կամ նոր ընդգծված գաղափար հաղորդելով հայտնի ստեղծագործություններին։ Կատարել հետազոտական աշխատանքներ՝ վեր հանելով արվեստի տվյալ տեսակում կիրառված հիմնական տարրերն ու սկզբունքները։ Հետազոտել արվեստում (պար, մեդիա, վիրտուալ արվեստ, թատրոն, երաժշտություն, օպերային արվեստ, կերպարվեստ, լուսանկար, ԴԿԱ և այլն) տարբեր մշակույթների ավանդական, պատմական ձևերի փոխակերպումները։ Կատարել ստեղծագործական տարբեր աշխատանքներ անձնական, ազգային, համամարդկային խնդիրները վերծանելով արվեստի տարբեր տեսակներում, ընտրելով համապատասխան նյութը, տեխնոլոգիան, մեդիան և այլն։ Ստեղծագործական աշխատանքներում հիմնական գաղափարն արտահայտելիս կիրառել արվեստի հիմնական տարրերն ու սկզբունքները։ Ուսումնասիրել արվեստի այն ստեղծագործությունները, որոնք ընդհանուր են իրենց գաղափարով, մոտեցումներով, անվանումով, ժամանակաշրջանով, ոճով, ժանրով և այլն։ Համադրել միևնույն գաղափարներն արտահայտող ստեղծագործությունները՝ լուսանկար և կերպարվեստ, երաժշտություն և կերպարվեստ, կինոֆիլմ և երաժշտություն ճարտարապետություն և լուսանկարչություն։ Ինտեգրել արվեստի մի քանի տեսակներ՝ պահպանելով արվեստի տարրերից և սկզբունքներից մեկը՝ գաղափարը, ռիթմը, ոճը, ժամանակաշրջանը, անվանումը և այլն։ Ուսումնասիրել դիզայնի/ ձևավորման աշխատանքների անհրաժեշտությունը և դրա անմիջական կապն իրականության հետ: Երաժշտական արվեստի նոր ուղղությունների և կերպարվեստի համադրումներ։ Մանրանկարչական դպրոցներին, հեղինակներին (ծաղկողներին) բնորոշ ձեռագրերի ուսումնասիրություն և համադրություն։ Եկեղեցական արարողությունների երաժշտական վերլուծություններ։ |
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավել համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։ | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Ես և երաժշտությունը: Չափումների խնդիրները արվեստում – 2D, 3D, 4D. Վաղ շրջանի քրիստոնեական միջնադարյան արվեստ (հայ արվեստ), Օպտիկական իլյուզիայի էֆեկտը: Արվեստը բեմի վրա: Պոլ Գոգեն-Մատիս -Մարտիրոս Սարյան - Մինաս Ավետիսյան. Համադրություններ: Օգյուստ Ռոդեն-Պաբլո Պիկասո-Երվանդ Քոչար - Հակոբ Գյուրջյան: Միքելանջելո Կարավաջիո - Վարդգես Սուրենյանց: Պոլ Սեզան․ նատյուրմորտներ, նոր մեկնաբանություններ: Վինսենթ վան Գոգ ․ «Աստղալից գիշեր» - խճանկար, որմնանկար, բատիկ: Պաբլո Պիկասո -Վազարելլի՝ ոճավորումներով անցումներ կուբիզմ, պուանտելիզմ, սյուրռեալիզմ, իմպրեսիոնիզմ: Հանրագիտարանների, գիտական, տեխնիկական գրականության պատկերազարդումներ: | |||
Միջառարկայական կապ | |||
Բանասիրական գիտություններ -հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի կառուցում՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվել, կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի հիմնական միտքը, այդ թվում՝ արվեստագիտական բառապաշար պարունակող, տարբեր թեմաների շուրջ կառուցել գրավոր շարադրանք։ Բնական գիտություններ - վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ- վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։ Առողջ ապրելակերպ - բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - կիրառել համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ |
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ |
Մ4, Մ5, Մ7, Մ11, Մ12, Մ14, Մ15, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41, Մ42 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ապահովել ստեղծագործական միջավայր իրատեսական, վերացական և երևակայական 2D, 3D, 4D աշխատանքների ստեղծման համար: |
12.Ա․Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն: 12.Ա․Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ: 12.Ա․Ս.ՆԵ.1. Արվեստի ստեղծագործությունը ներկայացնել այլ մեկնաբանությամբ (2D, 3D, 4D, նորովի մշակմամբ, գրավոր, բանավոր, մնջախաղ): 12.Ա․Ս.ՆԵ.2. Ստեղծել աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ): 12.Ա․Ա.ՔԱ.2. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը: | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Արդյո՞ք քննադատությունն օգնում է արվեստագետին։ Ինչպե՞ս են արվեստագետները կռահում, որ աշխատանքը հաջողված է: Կարելի՞ է արդյոք, սովորել սեփական սխալներից: Հնարավո՞ր է ներկայացնել հույզեր: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Զարգացնել գաղափարը՝ աշխատել թեմայի մշակման, էսքիզների կատարման ուղղությամբ, 2) Տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության: 3) Ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ: 4) Պատկերացնել, հետազոտել, համադրել, հակադրել, արտահայտել նախագծի հիմնական գաղափարները: 5) Կազմել նախագծի գործողությունների պլան, որոշել նյութը, մատուցման ձևը/ձևերը։ 6) Հավաքել օգտակար տեղեկատվություն, ձևակերպել խնդիրը, ստեղծել նախնական տարբերակ, ընտրել այլընտրանքային տարբերակ։ 7) Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները։ 8) Ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները։ 9) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 10) Համագործակցել ընդհանուր աշխատանքային տարածքում։ 11) Ցուցադրել ստեղծագործական մտածողություն և գեղարվեստական միտք։Ստեղծել երևակայության և զգացմունքների վրա հիմնված աշխատանքներ, որոնք արտահայտում են տրամադրություն, զգացմունք կամ անձնապես ունեցած հուզական վերաբերմունք: 12) Ստեղծել տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրին, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումներին վերաբերող արտահայտիչ երևակայական աշխատանքներ: 13) Ստեղծել աշխատանքներ՝ արվեստի հայտնի ստեղծագործությունները ներկայացնելով նորարարական մոտեցումներով։ 14) Ստեղծել աշխատանքներ, ցուցադրելով ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական և քննական մտածողության հմտություններ։ 15) Բանավոր կամ գրավոր մեկնաբանել և թվարկել կերպարվեստի տարրերն ու սկզբունքներն առաջարկված ստեղծագործություններում, դրանց ազդեցությունն ու նշանակությունը հիմնական գաղափարի վրա: 16) Կատարել վերլուծություններ և հետազոտություններ, մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ։ 17) Հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Ստեղծագործական գաղափարի մատուցումը խորհրդանիշների, նրբերանգների, հուզական ազդակների միջոցով: 2D , 3D և 4D երևակայական թեմատիկ հորինվածքներ և նախագծեր: Արվեստի ստեղծագործության մեկնաբանություն՝ 2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, ժամանակակից մշակումներ, մնջախաղ և այլն: Արվեստի ստեղծագործության մատուցում վերացական արվեստի տեսանկյունից. 2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, ժամանակակից մշակումներ, մնջախաղ և այլն: |
Դիտման, պատկերացման, հիշողության, գրական ստեղծագործությունների մեկնաբանություններ նոր տեխնիկական միջոցներով։ Իրականացնել ստեղծագործական նախագծեր՝ ապահովելով բնագրի/բնօրինակի հետ համապատասխանությունն ըստ՝ անվանման, ժամանակաշրջանի, կերպարների, ընդհանուր գաղափարի, նյութի, մատուցման ձևի, լուսավորության, արվեստի ուղղության: Առաջադրված թեմայով ավարտուն ինտեգրված աշխատանքի ստեղծում՝ պահպանելով թեմայի, բովանդակության և մատուցման ձևի տրամաբանական կապը: Գեղարվեստական հոսանքների ուսումնասիրության հենքով ստեղծել հորինվածքներ (ֆուտուրիզմ, մոդեռն, կլասիցիզմ, սիմվոլիզմ և այլն): Ուսումնասիրել արվեստի այն ստեղծագործությունները, որոնք ընդհանուր են իրենց գաղափարով, մոտեցումներով, անվանումով, ժամանակաշրջանով, ոճով, ժանրով և այլն։ Համադրել միևնույն գաղափարներն արտահայտող ստեղծագործությունները, կատարել ոճավորումներ (ռիթմ, տեմպ, ոճ և այլն)։ Կատարել հայտնի ստեղծագործությունների վերարտադրություններ` կիրառելով տվյալ շրջանին բնորոշ հասանելի միջոցները։ Կատարել որևէ հայտնի ստեղծագործության բեմականացման գեղարվեստական, նորարարական, ոճավորված նոր մեկնաբանություն։ Վերացական, զգացմունքային, երևակայական բնույթի մի քանի ստեղծագործությունների համադրումների փորձեր։ Կոմպոզիցիոն երաժշտական, թատերային, պարային, ռիթմիկ աշխատանքներ, երևակայական, գունային մոտիվներով։ Ստեղծագործությունների նոր մատուցումներ տարբեր նյութերի վրա՝ թուղթ, կտոր, կավ, լուսանկար, ֆրոնտաժ, կոլաժ, երաժշտական մեկնաբանություններ և այլն։ Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում: Կատարել ստեղծագործական աշխատանքներ՝ համադրելով հայտնի ստեղծագործություններն ու ազգային ավանդական մոտիվները՝ 2D, 3D, 4D: Համաչափության, պատկերի ընդհանուր դասավորության, կոմպոզիցիոն համաչափության, ուսումնասիրության և համեմատության վրա հիմնված վարժություններ և ստեղծագործական աշխատանքներ: Ընդհանրացման և նմանության կարողությունների ձևավորում՝ թեմատիկ նկարչություն դիտման, պատկերացման, հիշողության և գրական ստեղծագործությունների պատկերազարդման և ձևավորման միջոցով: Կրկնօրինակել արվեստի որևէ գործ: Ըստ նախընտրած նյութի՝ կառուցել ճարտարապետական կոթողի մանրակերտ: Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերում նյութերի կիրառման հնարավորություններն ու սկզբունքները: Պատմամշակութային կառույցների, նորաձևության ոճերի նոր դեկորատիվ նախագծերի մշակումների կատարում 2D, 3D, 4D։ |
Օրինաչափություններ Երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր։ Որևէ երևույթի պատմական զարգացման մեջ դրսևորվող (դրսևորված) փաստ և դրա հետևանքը՝ արդյունքը։
Համակարգ և մոդել Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Անցողիկը և հավերժականը երաժշտության մեջ: Հանրահայտ ստեղծագործությունների նոր մեկնաբանություններ: Արվեստը տարածության մեջ՝ ճարտարապետություն, քանդակը հանրային վայրերում: Թեմատիկ հորինվածքներ․ մայրություն, քաղաքակրթություն, երաժշտություն, սպորտ, տիեզերք: Անսովոր հեռանկարներ, Հավաքածու, «Մի օր․․․․․կյանքից», պատկերներ Հայաստանից, գաղափարներ, որոնք փոխում են աշխարհը, ոսկե հատում: Երբ հատվում են գեղեցիկն ու պատկերը: Գծանկար, գունանկար, ԴԿԱ, լուսանկարչություն: | |||
Միջառարկայական կապ | |||
Բնական գիտություններ - վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունը՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը՝ որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ- վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական, քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։ Առողջ ապրելակերպ - բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Մ4, Մ5, Մ7, Մ9, Մ10, Մ12, Մ15, Մ16, Մ25, Մ26, Մ33, Մ40, Մ41, Մ42 |
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |||
ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ձևավորել արվեստի ստեղծագործությունների փուլային վերլուծությունների հմտություններ։ Թեմատիկ ցուցադրությունների և ներկայացումների արդյունավետ կազմակերպում։ |
12.Ա․Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 12.Ա․Ս.ՆՄ.3. Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Ցուցադրել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ։ 12.Ա․Ա.ՎՑ. 1. Մենակ կամ խմբով ներկայացնել ամբողջական, ավարտուն թեմատիկ նախագծեր լայն լսարանի համար։ 12.Ա․Ա.ՎՑ. 2. Խմբով կամ մենակ ներկայացնել հասարակական նշանակություն կամ ազդեցություն ունեցող արվեստագիտական նախագծեր։ 12.Ա․Ա.ՎՑ.3. Մենակ կամ խմբով վերլուծել և ներկայացնել հասարակական, սոցիալական, մշակութային կամ քաղաքական համոզմունքներ ներկայացնող թեմատիկ նախագծեր։ 12.Ա․Ա.ՎՄ. 1. Վերլուծել և ձևավորել ստեղծագործական նախագծերի թեմատիկ, տեխնիկական և գեղարվեստական սկզբունքներ։ 12.Ա․Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։ 12.Ա․Ա.ՔԱ.2. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ 12.Ա․Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ստեղծագործությունները: Հարկավո՞ր է արդյոք ցուցադրել աշխատանքները: Ի՞նչ է նշանակում արվեստի ստեղծագործության ցուցադրություն: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում՝ ըստ առաջադրված չափանիշների 2) Կատարել ստեղծագործական գործունեությանն առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 3) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ՝ պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 4) Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, 5) Ճիշտ կազմակերպել աշխատանքային տարածքը, աշխատանքի բոլոր փուլերում պահպանել հիգիենայի, անձնական տարածքի կանոնները։ 6) Աշխատանքներում պահպանել ընտրված նյութերով գրագետ աշխատելու օրինաչափությունները։ 7) Համագործակցել ընդհանուր աշխատանքային տարածքում։ 8) Առաջարկել խմբային և անհատական ցուցադրությունների հետաքրքիր տարբերակներ: 9) Ուսումնասիրել և ներկայացնել ցուցադրությունների և ներկայացումների տարբերակներ, հիմնավորելով ընտրությունը: 10) Մեկնաբանել և տեսակավորել ստեղծագործական աշխատանքները։ 11) Ներկայացնել հիմնական գաղափարների արդիականությունը: 12) Ներկայացնել հիմնական գաղափարի մեկնաբանությունը արվեստի ստեղծագործություններում։ 13) Վեր հանել արվեստագետի հղած ուղերձները։ 14) Առանձնացնել և ցուցադրել ստեղծագործական հնարների կիրառման արդյունավետությունը և ազդեցությունը գաղափարի հաղորդման տեսանկյունից: 15) Ներկայացնել ստեղծագործություններում առկա իմաստային, տեխնիկական, ոճային նրբությունները։ 16) Ճանաչել և մատնանշել արվեստագետի ձեռագիրը։ 17) Ձևակերպել արվեստի ստեղծագործության գնահատման տրամաբանված և համոզիչ հիմնավորումներ։ 18) Բացահայտել քաղաքական, սոցիալական, մշակութային ազդակները արվեստագետի ստեղծագործական գործունեությանը, 19) Ներկայացնել ստեղծագործական աշխատանքների վրա արտաքին (օտար) և ներքին (տեղական) գործոնների ազդեցությունը։ 20) Քննարկել և ներկայացնել ստեղծագործությունից ստացած զգացողությունները։ | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Նախագծերի գեղարվեստական և նորարարական չափանիշներ: Նախագծեր լայն լսարանի համար: Հասարակական նշանակություն ունեցող խմբային կամ անհատական նախագծեր: Հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ազդեցություն թողնող նախագծեր կամ ցուցադրություններ: |
Ստեղծել աշխատանքային տետր կամ պորտֆոլիո: Մենակ կամ խմբով առանձնացնել աշխատանքները՝ ըստ առաջարկված չափանիշների: Ձևակերպել հարցերը և պատասխանները, թե որտեղ, երբ, ինչու և ինչպես պետք պատրաստվեն աշխատանքները ցուցադրության կամ ներկայացման համար: Մեկնաբանել ստեղծագործություններից ստացած տպավորությունները: Բացատրել, թե ինչու են ընտրվել տվյալ աշխատանքները: Նշել և մեկնաբանել ցուցադրության կամ ներկայացման կազմակերպման նպատակները, հիմնական սկզբունքները: Մեկնաբանել սեփական աշխատանքները: Պատրաստել ռուբրիկներ և հարցաշարեր արդյունավետ հետազոտական աշխատանքներ կատարելու համար։ Ստեղծել դասակարգիչներ, որոնց համաձայն՝ կընտրվեն և կառանձնացվեն աշխատանքները։ Աշխատել խմբով: Սովորողների կողմից կատարված աշխատանքների կամ թեմատիկ առանձին ուղղվածություն ունեցող ստեղծագործությունների ցուցադրություն/ներկայացում: Դասընթացների այս ձևը կարող է կազմակերպվել որևէ առարկայի հետ ինտեգրված: Նախագծերի ցուցադրությունների կամ ներկայացումների կազմակերպման ժամանակ հաշվարկել հնարավոր ռեսուրսները (ժամանակ, նյութ, միջոց, տարածք և այլն)։ Ապահովել պատկերային հաղորդակցության արդյունավետ և դրական միջավայր։ Քննարկել ցուցադրությունների կամ ներկայացումների ազդեցության հասցեականությունը։ |
Համակարգ և մոդել Համակարգը՝ որպես ընդհանուր գաղափարով, թեմայով, մոտեցումով կատարված ստեղծագործությունը (ները) ներկայացնելու ընդհանրական մոտեցում, որով յուրաքանչյուր աշխատանք կամ աշխատանքի մաս հանդես է գալիս որպես մոդել։
Մասշտաբ, համամասնություն, քանակ համամասնության ու քանակի պատկերացումները սովորողին կօգնեն հասկանալու իր կատարած աշխատանքի ծավալը, հարկ եղած դեպքերում՝ համեմատություններ, վերլուծություններ կատարել Կառուցվածքը միևնույն խմբին կամ դասին պատկանող օբյեկտների բազմություն է՝ դրանց հատուկ գոյության ու գործառնության համընդհանուր սկզբունքներով: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Արվեստի դերը մեր կյանքում, թատերական ներկայացման ձևավորումներ, լուսանկարչական աշխատանքների և կոլաժների թեմատիկ ցուցադրություններ: Ներգրավվածությունը արվեստում, երբ արվեստը ծառայում է սոցիալական և քաղաքական պահանջներին: Դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի կամ ժանրային հորինվածքների ցուցադրություններ։ Օդապարիկների մրցույթ։ Տոնակատարություններ։ Տոնավաճառներ։ Ծես: Թեմատիկ ցուցադրություններ՝ «Արվեստ և բնապահպանություն», «Արվեստ և քաղաքականություն», «Արվեստ և իրականություն», «Արվեստ և նորաձևություն», «Արվեստ և քաղաքաշինություն», «Արվեստ և կրոն», «Արվեստ և գիտություն»: | |||
Միջառարկայական կապ | |||
Բանասիրական գիտություններ - հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի կառուցում՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվել, կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ արվեստագիտական բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցել գրավոր շարադրանք։ Բնական գիտություններ - վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունը՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը՝ որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ- վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։ Առողջ ապրելակերպ - բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Մ1, Մ5, Մ7, Մ9, Մ11, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ20, Մ23, Մ24, Մ28, Մ29, Մ30, Մ39, Մ40, Մ41, Մ42 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ | |
Նպատակը |
Վերջնարդյունքներ |
Ճիշտ հարցադրումներ ձևակերպելու հմտությունների ձևավորում։ Կիրառված ստեղծագործական հնարների վերաբերյալ բացահայտումների և եզրակացությունների կատարման հմտությունների ձևավորում։ Ստեղծագործության թողած ազդեցությունը և կապը իրականության հետ տեսնելում դրա նկատմամբ վերաբերմունքի ձևավորում։ |
12.Ա․Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 12.Ա․Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։ 12.Ա․Ա.ՔԱ.2. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ 12.Ա․Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։ 12.Ա․Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։ 12.Ա․Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը։ 12.Ա․Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը: |
Ուղղորդող հարցադրում | |
Ինչպե՞ս է արվեստի ստեղծագործության վերլուծությունն օգնում հասկանալու և ճանաչելու աշխարհը։ Ի՞նչն է նպաստում ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Ի՞նչ չափանիշներով կարելի է գնահատել ստեղծագործությունները։ | |
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |
1) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների։ 2) Կատարել ստեղծագործական գործունեության հետ առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 3) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 4) Կատարել կերպարվեստային գործունեության հետ առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 5) Ընտրել և առանձնացնել աշխատանքները՝ հիմնական գաղափարի, խորհրդանիշների, թեմատիկայի, տարրերի և սկզբունքների հիման վրա: 6) Բացատրել դիտողի վրա ստեղծագործության ազդեցության հնարները: 7) Կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողության հմտություններ։ 8) Նշել այն հիմքերը և սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ստեղծագործություններն առանձնացնելիս: 9) Ստեղծել աշխատանքներ, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտների և արվեստի մյուս տեսակների հետ։ 10) Մեկնաբանել կատարված ընտրությունը։ 11) Ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները: Թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները, և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները։ 12) Դասակարգել աշխատանքները, հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները։ 13) Աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: 14) Քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ: 15) Բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը հաղորդելու գեղարվեստական հնարները։ 16) Կատարել վերլուծություններ և հետազոտություններ, մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ։ 17) Հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ 18) Վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի վերաբերյալ։ 19) Բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն): 20) Ընտրել շրջապատող իրականությունը արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ: 21) Հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով: 22) Հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է: 23) Ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: |
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Մասնագիտական, քննադատական վերլուծություն: Նախագծերի համեմատություն և դասակարգում՝ ըստ մատուցման ձևի, ժամանակաշրջանի, թեմայի արդիականության և այլն: Հանդիսատեսի գեղագիտական նախընտրություն, ազդեցության մշակութային նշանակություն: Ցուցադրությունների վերաբերյալ մասնագիտական և հասարակական արձագանքների վերլուծություն (մամուլ, արձագանքների քանակ, դիտումների ակտիվություն և այլն): Արվեստի ստեղծագործությունների գնահատում: |
Ժանրերի ֆունկցիոնալ տարբերությունների մեկնաբանություն: Ոճային բազմազանության և դրանց առանձնահատկությունների ներկայացում: Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ կարծիքների արտահայտում հարց ու պատասխանի, ռուբրիկների միջոցով: Միևնույն ստեղծագործողի տարբեր աշխատանքներ: Պլանավորել և իրականացնել հետազոտություններ։ Քննարկել արվեստագետի կողմից գույնի և կատարման տեխնիկայի ընտրությունը՝ որպես ազդեցության, հուզականության արտահայտություն։ Նույն թեմայով տարբեր ստեղծագործողների կատարած աշխատանքներ: Միևնույն ժանրի ստեղծագործությունների համեմատություն: Արվեստի ստեղծագործությունների քննարկում, վերլուծություն, դասակարգում և գնահատում: Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները։ Առաջադրել ստեղծագործական աշխատանքի քննության ճիշտ հարցադրումներ։ Ուսումնասիրել և ներկայացնել մշակութային նշանակալի իրադարձություններ։ Ուսումնասիրել տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած պատմական իրադարձությունների արտացոլումն արվեստում։ Քննարկել, թե ինչպես է արվեստի վերլուծությունն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Փորձել «կարդալ» ստեղծագործությունը։ Վերլուծել ստեղծագործության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ, դասակարգել կամ առանձնացնել դրանք՝ ըստ քննական վերլուծության։ Առաջարկել և ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ: Կատարել չորս փուլային վերլուծություն՝ նկարագրել, վերլուծել, մեկնաբանել, գնահատել։ |
Զարգացում Զարգացումը այնպիսի փոփոխություն է, որի հետևանքով առաջանում է որակական նոր առաջադիմական վիճակ:
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն, միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը։ |
Առաջարկվող թեմատիկա | ||
Ավանգարդ։ Ռետրո։ Ոսկե դար։ Բոհեմական ոճ։ Ռաբիս։ Հիպպիական շարժում։ Կոնցեպտուալ արվեստ։ «Արվեստի մասին գիտելիքը՝ ինչի՞ համար է այն»։ «Արվեստը և միջավայրը՝ ուսումնասիրությունից մինչև մերժում»։ «Երբ արվեստը ներկայացնում է հասարակությունը՝ ո՞ր հասարակությունը։ Ու՞մ դիմանկարը»։ | ||
Միջառարկայական կապ | ||
Բանասիրական գիտություններ -հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի կառուցում՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվել, կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ արվեստագիտական բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցել գրավոր շարադրանք։ Բնական գիտություններ - վերլուծել բնական համակարգերի փոխկապվածությունը՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը՝ որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ- վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։ Առողջ ապրելակերպ - բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | ||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | ||
Մ1, Մ5, Մ7, Մ9, Մ11, Մ15, Մ16, Մ18, Մ23, Մ24, Մ27, Մ28, Մ29, Մ30, Մ39, Մ40, Մ41, Մ42 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՏԵՐ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Արվեստի ստեղծագործությունների տեխնիկական, նյութաբանական վերլուծություններ կատարելու հմտությունների ձևավորում: Ստեղծագործությունների միջոցով տարբեր ժամանակների մշակութային առանձնահատկությունները ուսումնասիրելու կարողությունների ձևավորում: |
12.Ա․Ս.ՆՄ.1. Հետազոտել տարբեր նյութեր, միջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D 4D), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։ 12.Ա․Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ: 12.Ա․Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։ 12.Ա․Ա.ՔԱ.2. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ 12.Ա․Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ՝ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։ 12.Ա․Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։ 12.Ա․Ս.ԱՏ.1. Ներկայացնել որևէ արվեստագետի կամ ստեղծագործություն՝ մատուցման ձևը համապատասխանեցնելով վերջինիս ոճին, ժամանակաշրջանին և այլն։ 12.Ա․Ս.ԱՏ.2. Ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումների ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օգնում հասկանալու մարդկանց և նրանց շրջապատը: Ինչպե՞ս է արվեստը ներկայացնում իրականությունը: Կա արդյո՞ք արվեստ մեր շրջապատում: Որքանո՞վ է արվեստի ուսումնասիրությունն օգնում պլանավորելու մեր ապագան։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Զարգացնել գաղափարը՝ աշխատել թեմայի մշակման, էսքիզների կատարման ուղղությամբ, 2) Տարբեր գործիքներով և միջոցներով հասնել առավել արտահայտչականության: 3) Ընտրել թեմային համապատասխան առավել արդյունավետ գործիքներ: 4) Պատկերացնել, հետազոտել, համադրել, հակադրել, արտահայտել նախագծի հիմնական գաղափարները: 5) Կազմել նախագծի գործողությունների պլան, որոշել նյութը, մատուցման ձևը/ձևերը։ 6) Հավաքել օգտակար տեղեկատվություն, ձևակերպել խնդիրը, ստեղծել նախնական տարբերակ, ընտրել այլընտրանքային տարբերակ։ 7) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների։ 8) Կատարել ստեղծագործական գործունեության հետ առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 9) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունը, դեկորատիվ արտահայտչականությունը։ 10) Կատարել կերպարվեստային գործունեության հետ առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 11) Դասակարգել աշխատանքները, հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները։ 12) Աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: 13) Քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ: 14) Բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը փոխանցելու գեղարվեստական հնարները։ 15) Բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապն իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն): 16) Ուսումնասիրել և ներկայացնել ավանդական, դասական և ժամանակակից արվեստի վրա առևտրային և մեդիա հարաբերությունների ազդեցությունը։ 17) Հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով: 18) Հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է: 19) Ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: 20) Խմբավորել տարբեր ժամանակներում և մշակույթներում ստեղծված աշխատանքները, մեկնաբանել դրանց ազդեցությունը: 21) Քննարկել և ներկայացնել ստեղծագործություններում առկա ժամանակաշրջանը, տեղանքը, կլիման, օգտագործված նյութերը, գաղափարը և տեխնոլոգիական միջոցները, որոնք իմաստ և հուզականություն են փոխանցում աշխատանքին: 22) Բացատրել, թե ինչ նյութեր են օգտագործել նկարիչները տարբեր ժամանակաշրջաններում, և ինչո՞վ են դրանք պայմանավորված: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Արվեստագետի կամ ստեղծագործության նոր մատուցում: Տարբեր ժամանակների տեխնոլոգիական և գիտական նորարարությունների ազդեցությունն արվեստի վրա: Արվեստի ստեղծագործությունների քիմիական, ֆիզիկական, կենսաբանական, հոգեբանական, նյութաբանական քննություն և վերլուծություն։ |
Ուսումնասիրել արվեստի աշխատանքներում օգտագործված նյութերը: Հետազոտել տարբեր ժամանակներում արվեստագետների աշխատանքի միջոցները և հնարավորությունները: Համեմատել տարբեր ստեղծագործություններ: Գտնել նմանություններ և տարբերություններ օգտագործված նյութերի կամ աշխատանքի միջոցների մեջ: Քննարկել տարբեր երկրներում քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձությունների խորհրդանիշները՝ որպես մշակութային ժառանգություն։ Հայ և համաշխարհային արվեստի ներկայացուցիչների մասին պատմող տեսաֆիլմերի, գեղարվեստական գրականության, մեդիայի ուսումնասիրություններ։ Հետազոտել արվեստի ստեղծագործություններում կիրառված արվեստի տարրերը և սկզբունքները, դիտարկել տվյալ ժամանակաշրջանին բնորոշ և հասանելի միջոցները։ Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ կատարելով ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հետազոտություններ։ Քննարկել ստեղծագործությունների վերականգնման և պահպանման հնարավորությունները։ Ուսումնասիրել տարբեր արվեստագետների աշխատանքները, ի՞նչ են պատմում իրենց ժամանակների մասին: Քննարկել, թե ինչպես, ինչով և ինչու են ստեղծագործում արվեստագետները: Ուսումնասիրել կինոարվեստը՝ որպես գիտության և տեխնիկայի ինտեգրման արդյունք, նրա ծագումը և զարգացումը, համր կինո, 20-րդ դարի համաշխարհային կինո, հայկական կինո։ Գեղարվեստական ժառանգության ուսումնասիրություն ժողովրդական արվեստի կամ տեղական երկրագիտական թանգարաններում: Հանդես գալ հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնելով հստակ և խոսք, հայտնել տեսակետ և դրսևորել հետաքրքրություններ |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Ուսումնասիրել և բացահայտել գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ արտահայտող ուղիները, որոնցով արժևորվում և գնահատվում է ստեղծարարությունը:
Համաշխարհայնացում տնտեսական, քաղաքական, մշակութային համաշխարհային քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլ, միասնական աշխարհի կայացման օբյեկտիվ գործընթաց, մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածություն, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերություններ, հնարավորություններ, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
Առաջարկվող թեմատիկա |
Արվեստի մասին պատմող էլեկտրոնային կայքեր, թվայնացված հավաքածուներ, ձայնագրություններ, թանգարաններ, գրադարաններ, համերգասրահներ, պատկերասրահներ, արվեստանոցներ, արհեստանոցներ: Կենցաղային առարկաները և գործիքները տարբեր ժամանակաշրջանների արվեստում. Հին Հռոմ, Վերածնունդ, Բարոկկո, ժամանակակից ոսկերչական, արծաթագործական իրեր, սպասք, վարագույր, կահույք, երաժշտական գործիքներ: Երաժշտական ուղղություններն ու տեխնոլոգիաները։ Իմպրեսիոնիզմը եվրոպական և հայկական երաժշտության մեջ: Կլոդ Դեբյուսի, Մորիս Ռավել, Իգոր Ստրավինսկի, Ռոմանոս Մելիքյան, Գրիգոր Եղիազարյան և այլք։ Կինոարվեստ - Չառլի Չապլին, Ռոբերտո Ռոսսելինի, Լուկինո Վիսկոնտի, Ֆեդերիկո Ֆելլինի, Գրիգորի Չուխրայ, Անդրեյ Տարկովսկի, Լեոնիդ Գայդայ, Էլդար Ռյազանով, Ջեյմս Կեմերոն, Սթիվեն Սփիլբերգ, Ռուբեն Մամուլյան։ Համո Բեկնազարյան, Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան, Սերգեյ Փարաջանով, Էդմոն Քյոսայան, Արտավազդ Փելեշյան, Ներսես Հովհաննիսյան, Ատոմ Էգոյան, Վիգեն Չալդրանյան |
Միջառարկայական կապ |
Բանասիրական գիտություններ - հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի կառուցում՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվել, կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ արվեստագիտական բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցել գրավոր շարադրանք։ Բնական գիտություններ - վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունը՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը՝ որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ- վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական, քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։ Առողջ ապրելակերպ - բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ |
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ |
Մ1, Մ4, Մ6, Մ10, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ16, Մ23, Մ24, Մ27, Մ28, Մ29, Մ34, Մ40, Մ41 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | |||
Նպատակը |
Վերջնարդյունքներ | ||
Ստեղծագործությունն իբրև թեմատիկ-իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում: Ինքն իրեն լսելու և միտքը ճիշտ ձևակերպելու կարողությունների զարգացում: |
12.Ա․Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 12.Ա․Ա.ՔԱ.1. Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։ 12.Ա․Ա.ՔԱ.2. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ 12.Ա․Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։ 12.Ա․Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։ 12.Ա․Ա.ԱՊ.1. Ձևակերպել և ներկայացնել արվեստի բնագավառում առկա հիմնական միտումները: Քննարկել, թե ինչպես են ժամանակը, տեղը և մշակույթն արտացոլվում առանձին ստեղծագործություններում։ 12.Ա․Ա.ԱՊ.2. Ներկայացնել հայկական և համաշխարհային արվեստի առանձնահատկությունները (ընդհանուր միտումները, ընդհանրություններն ու տարբերությունները)։ 12.Ա․Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն արտացոլում պատմությունը: Կարող ենք արդյո՞ք արվեստի միջոցով հասկանալ, թե ինչպես են ապրել և ապրում մարդիկ: | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների։ 2) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 3) Կատարել կերպարվեստի գործունեությանն առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 4) Դասակարգել աշխատանքները, հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները։ 5) Աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: 6) Քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ: 7) Բացահայտել և մեկնաբանել գեղարվեստական գաղափարը հաղորդելու գեղարվեստական հնարները։ 8) Վերլուծել արվեստի ստեղծագործությունները, կիրառել քննական վերաբերմունք տեսածի և զգացածի նկատմամբ 9) Մանրամասն ներկայացնել ինքնուրույն, զույգով կամ խմբով կատարված աշխատանքները: Թվարկել կիրառված տարրերն ու սկզբունքները, և դրանցով արտահայտչականություն ապահովելու հնարները։ 10) Բանավոր կամ գրավոր ներկայացնել աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց կապը իրականության հետ (փոխանցում են, ազդում, նկարագրում, ահազանգում են կամ կարող են ներազդել, ուղղորդել և այլն): 11) Ընտրել շրջապատող իրականությունը արվեստի միջոցով ներկայացնելու տարբերակներ: 12) Կատարել վերլուծություններ և հետազոտություններ, մշակութային իրադարձության նշանակալիության, կարևորության վերաբերյալ։ 13) Հավաքագրել և դասակարգել մշակութային իրադարձության կամ ստեղծագործության վերաբերյալ արտահայտված կարծիքները։ 14) Քննել ստեղծագործությունները՝ հաշվի առնելով թեմատիկան, ժամանակաշրջանը, նկարչի անհատականությունը, ավանդույթները, մշակութային խնդիրները, փաստացիությունը և այլն: 15) Ներկայացնել որոշակի ժամանակաշրջանում ստեղծագործած հայազգի արվեստագետների աշխատանքները: 16) Բացատրել, թե ինչ միջոցներով և որքանով է արտացոլված տվյալ ժամանակաշրջանը: 17) Հասկանալ, որ բոլոր մշակույթները ներկայանում են իրենց արվեստով: 18) Հասկանալ, որ արվեստը բոլոր ժամանակների և մշակույթների հաղորդակցման անփոխարինելի լեզու է: 19) Ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Ժամանակի, տարածաշրջանի, մշակույթի, գեղագիտական ընկալումների ազդեցությունն արվեստի ստեղծագործություններում: Հայ և համաշխարհային արվեստի ընդհանուր միտումները: Արվեստ և իրականություն: Արվեստագիտական նոր ուղղություններ: |
Ներկայացնել համաշխարհային արվեստի կարևոր շրջանները: Ներկայացնել հայ արվեստի ժամանակաշրջանները և ճանաչված արվեստագետներին: Վերլուծել նրանց ստեղծագործությունները՝ ըստ տեսակների (ճարտարապետություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, մանրանկարչություն, գեղանկարչություն)։ Դասակարգել կերպարվեստի տարրերը և սկզբունքները տարբեր դարաշրջանների ստեղծագործություններում: Համեմատել տարբեր երկրների արվեստագետների աշխատանքներում ազգային ինքնություն արտահայտող պատկերները: Ուսումնասիրել ստեղծագործությունները՝ ըստ ոճական առանձնահատկությունների: Ուսումնասիրել ստեղծագործությունների ստեղծման հանգամանքները։ Ուսումնասիրել արվեստագիտական հետազոտությունների ամենից ճանաչված հիշարժան աղբյուրները։ Դիտել ստեղծագործությունները, ներկայացնել հիմնական գաղափարը: Ներկայացնել հայ արվեստի պատմական ակունքները։ Ներկայացնել հայկական մանրանկարչության առանձնահատկությունները։ Հայկական խաչքարագործությունը՝ որպես արվեստի ինքնուրույն տեսակ։ Բնակության վայրի, տարածքի, համայնքի ճարտարապետական կոթողները, հիշարժան վայրերը, մշակութային հաստատությունները ներկայացնող նախագծերի և հետազոտությունների կատարում։ Ձևակերպել իր պատկերացումները մարդկության պատմության ընթացքում գեղագիտական իդեալի փոխակերպումների վերաբերյալ և հիմնավորել սեփական տեսակետն արվեստի տարբեր ուղղություններից բերված օրինակներով։ Մեկնաբանել գեղագիտական իդեալ հասկացությունը, դրա հարաբերական բնույթը, համաշխարհային պատմության տարբեր շրջաններում գեղագիտական իդեալների առանձնահատկությունները, ճաշակի դերը իրականության գեղագիտական ընկալման մեջ։ Ուսումնասիրել հասարակության զարգացման վրա արվեստի տարբեր ճյուղերի ազդեցությունը։ Հավաքել և հետազոտել մշակույթների հիմնական առանձնահատկությունները բացահայտող հիմնավոր տեղեկատվությունը: Տարբեր պատմական իրադարձություններ ներկայացնող ստեղծագործությունների դիտում, երկիրը, սովորույթները ներկայացնող աշխատանքներում առանձնացնել բնորոշ տարրերը: Կատարել արվեստի ստեղծագործության չորս փուլային հետազոտություն։ Ուսումնասիրել ժամանակակից արվեստի զարգացման միտումները: Ուսումնասիրել տարբեր ժողովուրդների կենցաղի և մշակույթի արտացոլումն արվեստում։ Ուսումնասիրել և ներկայացնել ստեղծագործության պատկանելությունը՝ ըստ գեղարվեստական դպրոցի և շրջանի, ժամանակաշրջանին բնորոշ տեխնիկայի, ժամանակի հայտնի վարպետների ստեղծագործական ձեռագրերի և նրանց նախընտրած թեմաների։ |
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Անհատական և մշակութային արժեհամակարգ գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը (գույն, գիծ, դինամիկա և այլն)։ | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Միջնադարյան Հայաստանի արվեստը, Ժամանակակից արվեստի թանգարան, Ազգային պատկերասրահ, համերգասրահներ, կինոթատրոններ: Հայ հոգևոր երաժշտության ծնունդը` Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Մովսես Խորենացի: Շարականներ, տաղեր, գանձեր: Հայկական երաժշտության զարգացումը VIII-XV դդ.` Ներսես Շնորհալի, Գրիգոր Նարեկացի: Հայ գուսանական -աշուղական արվեստ: Աշխարհահռչակ կին արվեստագետներ՝ Արտեմիզիա Ջենտիլեսկի, Կետե Կոլվից, Ֆրիդա Կալո, Ավգուստինա Սավաժ, Այծեմիկ Ուրարտու, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Արփենիկ Նալբանդյան, Թերեզա Միրզոյան, Հռիփսիմե Սիմոնյան: Սառա Բեռնար, Սիրանույշ: Հեղափոխություններ և արվեստ: Հայկական օպերայի ծնունդն ու զարգացումը. Տիգրան Չուխաջյան,Արմեն Տիգրանյան, Ալեքսանդր Սպենդիարյան։ Ժամանակակից օպերա: Սփյուռքահայ արվեստ`Էդգար Շահին, Գառզու, Ժանսեմ, Զարեհ Մութաֆյան, Արշիլ Գորկի, Հակոբ Գյուրջյան, Գրիգոր Սյունի, Համբարձում Պերպերյան, Ալան Հովհաննես, Լիլի Չուքասզյան, Լուսին Ամարա, Ժորժ Կարվարենց, Լին Դուրյան, Մարգարիտ Բաբայան, Շառլ Ազնավուր: | |||
Միջառարկայական կապ | |||
Բանասիրական գիտություններ -հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի կառուցում՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվել, կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ արվեստագիտական բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցել գրավոր շարադրանք։ Բնական գիտություններ - վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունը՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը՝ որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ- վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական, քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։ Առողջ ապրելակերպ - բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ | |||
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ | |||
Մ1, Մ4, Մ7, Մ10, Մ11, Մ15, Մ16, Մ17, Մ24, Մ28, Մ33, Մ34, Մ40, Մ41, Մ42 |
ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ | |||
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ | |||
Նպատակը |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | ||
«Արվեստն արտահայտում է իրականությունը» արտահայտության նկատմամբ վերաբերմունքի ձևավորում: Արվեստի միջոցով պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումն ուսումնասիրելու հմտությունների ձևավորում «Արվեստը կարող է ազդեցություն ունենալ մեր իրականության վրա» գաղափարի գիտակցության և դիրքորոշման ձևավորում։ |
12.Ա․Ս.ՆՄ.2. Ձևակերպումներում կիրառել մասնագիտական բառամթերք և եզրույթներ։ 12.Ա․Ա.ՔԱ.2. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ 12.Ա․Ա.Գ.1. Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։ 12.Ա․Ա.Գ.2. Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։ 12.Ա․Կ.ԱԴ.1. Ներկայացնել, թե որքանով է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը։ 12.Ա․Կ.ԱԴ.2. Լուսաբանել միևնույն մշակութային իրադարձությունը տարբեր մեդիաների համար (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։ 12.Ա․Կ.ԱԴ.3. Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը։ | ||
Ուղղորդող հարցադրում | |||
Ինչպե՞ս է արվեստն օժանդակում ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Արվեստն ունի՞ տարիք։ Որտե՞ղ կիրառել արվեստի վերաբերյալ գիտելիքները։ | |||
Դասընթացի ուսումնասիրության արդյունքում սովորողը կկարողանա՝ | |||
1) Կատարել արվեստագիտական եզրույթների խմբավորում, ըստ առաջադրված չափանիշների։ 2) Կատարել ստեղծագործական գործունեության առնչվող եզրույթների մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 3) Ստեղծել եզրույթները ներկայացնող պաստառներ, պահպանել տառերի և բառերի ներկայացման համաչափությունները, պահպանել դեկորատիվ արտահայտչականությունը։ 4) Կատարել կերպարվեստային գործունեության հետ առնչվող նյութերի մասնագիտական վերլուծություններ, թարգմանություններ։ 5) Դասակարգել աշխատանքները, հաշվի առնելով ընդհանուր կարծիքը և գնահատականները։ 6) Աշխատանքներում ցուցադրել մյուս ուսումնական առարկաներից ստացած գիտելիքները: 7) Քննել, վերլուծել և ներկայացնել ստեղծագործություններում առկա կապը արվեստի մյուս տեսակների հետ:Ներկայացնել, թե ինչո՞վ է արվեստի ստեղծագործությունը նման կամ տարբեր իրականությունից, և որքանով է ազդում մարդկանց վրա: 8) Բերել արվեստի բնագավառը ներկայացնող մասնագիտությունների օրինակներ: 9) Ներկայացնել մշակութային հաստատություններում ընդունված վարքականոնները տարբեր ժամանակներում։ 10) Քննարկել և ներկայացնել արվեստի դերը իր համայնքում: 11) Քննարկել արվեստագետ դառնալու հնարավորությունները։ 12) Ներկայացնել մշակութային իրադարձություն, որը ներգործություն է ունեցել (դրական կամ բացասական) իր շրջապատի վրա: | |||
Բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
Մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունը և հանդիսատեսը: Մշակութային իրադարձության լուսաբանում տարբեր մեդիաների համար՝ հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն: Իրականության ստեղծագործական ընկալում: |
Հետազոտել մեր իրականության մեջ արվեստի ներկայությունը: Արվեստի ստեղծագործությունները՝ որպես տեղեկատվության փոխանցման և հաղորդակցման միջոց: Հայ և համաշխարհային արվեստի փոխազդեցությունները՝ ընդհանրություններ, տարբերություններ: Քննարկել արվեստի դերը: Արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ համառոտ ակնարկների պատրաստում։ Տարբեր մեդիաների լուսաբանումների ձևաչափերի, խոսքի կառուցվածքի, արդիականության, կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրություններ։ Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։ Ուսումնասիրել և ներկայացնել կարճ ակնարկներ հայ մշակույթի վրա օտար ազդեցության հիմնական միտումների, ազգային մշակույթի ձևավորման վրա խորհրդանիշների դերի վերաբերյալ։ Արվեստի ազդեցությունը քաղաքակրթությունների վրա։ Հասարակության սոցիալական նորմերը խորհրդանշող արվեստագիտական արտահայտություններն անցյալում և ներկայում։ Ուսումնասիրել արվեստագետների դերը: Որոշել նրանց գործունեության առանձնահատկությունները և կարևորությունը: Ուսումնասիրել որևէ իրադարձություն ընտանիքում, համայնքում, երկրում, աշխարհում, որին անդրադարձել է արվեստը: Ներկայացնել որևէ մշակութային իրադարձության կամ արվեստի հետ առնչության սեփական օրինակ: Արվեստի մասին պատմող տեսաֆիլմերի քննարկումներ։ |
Պատճառ և հետևանք Աշխատանքի բնույթ և արդյունք կապը. նյութը, չափը, խնդիրը, թեմաներն ազդում են աշխատանքի բնույթի վրա, ինչը տարբեր արդյունքներ է տալիս:
Կայունություն և փոփոխություն Կայունությունը միշտ մրցակցող գործոնների հաշվեկշիռն է: Դրա խախտումը համակարգը դուրս է բերում կայուն վիճակից, երբ բացակայում է հետադարձ կապը: Սակայն արվեստագիտական տեսանկյունից կարելի է ընկալել որպես մեկից ավելի համակարգերի առկայություն միևնույն ստեղծագործության մեջ։ Այստեղ մեկ գործոնի փոփոխությունը չի խախտում համակարգը, քանի որ մյուս գործոնն իր վրա է վերցնում ընդհանուր հավասարակշռությունը։
Համաշխարհայնացում տնտեսական, քաղաքական, մշակութային համաշխարհային քաղաքակրթության զարգացման ժամանակակից փուլ, միասնական աշխարհի կայացման օբյեկտիվ գործընթաց, մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածություն, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերություններ, հնարավորություններ, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա: | |
Առաջարկվող թեմատիկա | |||
Ի՞նչ է արվեստը պատմում անցյալի մասին: Արվեստն ունի՞ տարիք: Արվեստի մասին գիտելիքը, ինչի՞ համար է այն: Արվեստ և ստեղծագործություն․ պատճեն, ոգեշնչում կամ նորարարություն: Ներգրավվածությունը արվեստում, երբ արվեստը ծառայում է սոցիալական և քաղաքական պահանջներին: Հայտնի ստեղծագործությունների ժամանակակից ընկալումներ՝ Ռաֆայել Սանտի- «Սիքստինյան Տիրամայր», Լեոնարդո դա Վինչի - «Վիրտուվիանոսի մարդը», Միքելանջելո Բուոնարոտի - Սիքստինյան մատուռ: Հայկական զարդարվեստ: Գովազդ: |
Միջառարկայական կապ |
Բանասիրական գիտություններ - հայերենով տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսքի կառուցում՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին։ Օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվել, կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ արվեստագիտական բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցել գրավոր շարադրանք։ Բնական գիտություններ - վերլուծել բնական համակարգերի փոխկապակցվածությունը՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը՝ որպես մեկ ամբողջություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն - համադրել և վերլուծել տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կիրառել տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս։ Հումանիտար գիտություններ- վերլուծել իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր։ Համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ։ Առողջ ապրելակերպ - բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար։ Ինֆորմատիկա - կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար։ |
Կապը ՀՊՉ վերջնարդյունքների հետ |
Մ1, Մ4, Մ7, Մ10, Մ11, Մ15, Մ16, Մ17, Մ18,Մ24, Մ28, Մ30, Մ33, Մ34, Մ40, Մ41, Մ42 |
1. 2D-ն հարթության վրա գեղանկարչական,գծանկարչական, գրաֆիկական աշխատանքներն են (մատիտ, գրիչ, ջրաներկ, ակրիլ, յուղաներկ, թանաք և այլն), կոլաժը, մոնտաժը, ֆրոնտաժը, տպագրությունը, փորագրությունը, դաջվածքը՝ թղթի, ստվարաթղթի, կտորի, փայտի վրա, բատիկը, լուսանկարը՝ նաև թվայնացված։
2. 3D-ն կավով աշխատանքներն են (ծեփ, փորագրություն), կաղապարը, հարթաքանդակը, բարձրաքանդակը, կլոր քանդակը, ծավալային աշխատանքները, ինստալյացիան, տեքստիլը, առարկաների, պատկերների, տարածքների (ինտերիեր, էքստերիեր) ձևավորումը, ոսկերչական, արծաթագործական իրերի և առարկաների, մարմնի վրա կրելու զարդերի ձևավորումը։
3. 4D-ն ներկայացումներն են, ցուցադրության ենթակա աշխատանքները, որոնք դիտելու համար ժամանակ է պահանջվում, տեսագրություններն են, թվային անիմացիոն աշխատանքները և այլն։
4. 2D, 3D, 4D ձևաչափերը կարող են իրականացվել հաղորդակցական և թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. «Կրթության մասին›» ՀՀ օրենք։
2. «Հանրակրթության մասին›» ՀՀ օրենք։
3. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի N 33 արձանագրային որոշում, 26.08.2004:
4. ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։
5. «Հանրակրթության պետական չափորոշիչ», 2010։
6. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշում։
Հանրակրթության պետական չափորոշիչ
7. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ, ԵԽ, 2018։
8. ՅՈՒՆԵՍԿՕ, «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագիր:
9. Ազարյան Լ. Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Եր., 1975։
10. Աղասյան Ա. Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում. Եր., 2009։
11. Աղասյան Ա. Քաջազի մշտավառ կանթեղը: (Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության), Եր., 2009 ։
12. Աղասյան Ա. Երվանդ Քոչարի տարածության մեջ, Եր., 2013 ։
13. Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. Հայ արվեստի պատմություն, Եր., «Զանգակ-97» հրատ., 2009, 576 էջ:
14. Ակնարկ հայ երաժշտության պատմության, Եր., ՀՍՍՀ ԳԱ, 1963։
15. Բալյան Ա. Դպրոցականների գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1979։
16. Բորև Յու., Գեղագիտություն, Եր., «Հայաստան», 1982։
17. Բրուտյան Ց. Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու (Արվեստագիտություն): Եր., 1974։
18. Բրուտյան Ց. Սփյուռքահայ երաժշտական մշակույթը: Եր., «Սովետական գրող», 1982։
19. Գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1975։
20. Գևորգյան Ա. Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում, Եր., 1978:
21. Դավթյան Ս. Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության: Եր., 1981։
22. Դրուսկին Մ., Արտասահմանյան երաժշտության պատմություն, Մոսկվա, 1976։
23. Երկանյան Վ., Հայկական մշակույթ: Եր., 1982:
24. Թաթիկյան Վ. Արցախի տոհմագորգերը, Եր., 2004։
25. Թահմիզյան Ն., Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում: Եր., «Սովետական գրող», 1982։
26. Իգիթյան Հ. Հովնաթանյանից մինչև Մինաս: Եր., 2001։
27. Լուկին Յու. Էսթետիկայի հիմունքներ: Եր., «Լույս», 1984։
28. Խալաթյան Լ. Բեմանկարչություն: Հայ սովետական թատրոնի պատմություն, Եր., 1967:
29. Խանջյան Ա. Երևանի արձանները, Եր., 2004։
30.Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Եր., 2005:
31. Խաչատրյան Շ. Ֆրանսահայ կերպարվեստ, Եր., 1991։
32. Կոմիտաս. Երկերի ժողովածու, բոլոր հատորները: Եր., «Հայաստան», 1969:
33. Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յօդուածներ: Գիրք Ա: Եր., 2005:
34. Հակոբյան Հ. Վասպուրականի մանրանկարչությունը, Գիրք 1-2, Ե.,1976-1982 ։
35. Հ. Հովհաննիսյան. Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978,
36.Ղազարյան Մ., Փայտի գեղարվեստական փորագրությունը Հայաստանում, Եր., 1990»
37. Նավոյան Մ. Դրվագներ հայ երաժշտության պատմության: Եր., «Զանգակ-97», 2009։
38.Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1969։
39. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1968:
40.Ֆոր Էլի. Արվեստի պատմություն, I, II, III: Եր., «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո», 2000-2007-2008:
41. Авсиян О.А. Натура и рисование по представлению. М.: Изобразительное искусство, 1985. 151 с.
42. Алексеев П.К., Короткова А.Л., Трофимов В.А., Основы изобразительной грамоты. СПб: НИУ ИТМО, 2011. 70 с.
43. Вёльфлин Г. Основные понятия истории искусств. Изд․ В. Шевчук, 2013. 330 с.
44. Виппер Б. Введение в историческое изучение искусства. Изд․ В. Шевчук, 2010. 368 с.
45. “Искусство в школе”. Обшественно-педагогический и научно-методический журнал, Москва, 2010 г
46. Рисунок, основы учебного академического рисунка, учебник, Ли Н.Г., 2007-8.
47. Штелер Т. Обратная перспектива: Павел Флоренский и Морис Мерло-Понти о пространстве и линейной перспективе в искусстве Ренессанса//.Историко-философский ежегодник 2006. Ин-т философии.РАН. — М.: Наука, 2006, с. 320—329
48. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org․
49. National Core Arts Standards: A Conceptual Framework for Arts Learning.
50.Julia G. Thompson. The First-Year Teacher’s Survival Guide, 3rd Edition.John Wiley & Sons, 2013. 562p.
51. Discipline-based art education: a curriculum sampler, Kay Alexander, Michael Day, 1991.
52. Achievement Objectives by Learning Area. Set of 8 charts. Published for the Ministry of Education, Wellington, New Zealand. 2007-8.
53. The College Board, Arts Education Standards and 21st Century Skills: An analysis of the National Standards for Arts Education as compared to the 21st Century Skills Map for the Arts, New York, N.Y., 2011.406p.
54. Office of Superintendent of Public Instruction. Washington State K–12. Arts Learning Standards for Visual Arts. Learning and Teaching. 2017-8. 186p.
55. Raul M. Sunico, Ph.D. Evelyn F. Cabanban Melissa Y. Moran, Music and Arts Appreciation for Young Filipinos, Department of Education Republic of the Philippines, 2015. 334p.
56.Rosehill School. Art & Design and D&T Policy,
57. Design and technology programmes of study: key stages 1 and 2, National curriculum in England,
58.Washington State K–12 Arts Learning Standards for Visual Arts,
59.Massachusetts Arts Curriculum Framework
60. A Framework for K-12 Science Education: Practices, Crosscutting Concepts and Core Ideas,
61. Massachusetts Science and Technology/Engineering, Curriculum Framework,
62. California Common Core State Standards,
63.Elementary STEM Education: The Future for Technology and Engineering Education,
64. Advancing Excellence in Technological Literacy,
65.Ontario Schools, Kindergarten to Grade 12: Policy and Program Requirements,
66. K–10 Curriculum Framework and Statement of Equity Principles and the Melbourne Declaration on Educational Goals for Young Australians,
67. NSW Syllabus for the Australian Curriculum,
68. Board of Studies NSW in its K–10 Curriculum Framewor,
Էլեկտրոնային կայքեր
69. https://artclasscurator.com/art-criticism-steps
70. https://globalartsandhumanities.osu.edu/about/cross-disciplinary-research
71. https://www.educatorstechnology.com/
72. https://www.nationalartsstandards.org/
73. ttps://www.incredibleart.org/
74. http://artsedge.kennedy-center.org/educators/standards
75. https://www.theartof.com/training
76. https://www.curriculumonline.ie/Home
77. https://www.nga.gov/education/learningresources.html
78. http://www.ncpublicschools.org/acre/standards/phase2/.
79. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum
80. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics
81. https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area
82. https://www.stem.org.uk/resources#design-technology
83.https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx
84. https://www.wabisabilearning.com/case-study
85.https://www.thelearningweb.net/music-learning.html
86. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education
87. https://www.nga.gov/education/teens.html
88. https://www.theartof.com/training,
89. https://www.curriculumonline.ie/Home,
90. https://www.nga.gov/education/learningresources.html,
91. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum ,
92. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics ,
93.https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area,
94. https://www.stem.org.uk/resources#design-technology,
95.https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx,
96. https://www.wabisabilearning.com/case-study,
97. https://www.thelearningweb.net/music-learning.htm,
98. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|