ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
07 օգոստոս 2024 թ. |
N 253-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐՈՒՊՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել կրուպով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
07.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի օգոստոս «07»-ի N 253-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՐՈՒՊՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J05.0 |
Սուր խցանող լարինգիտ (կրուպ) (կոկորդաբորբ) Խցանող լարինգիտ (կոկորդաբորբ)` ԱՀՃ |
2) |
J04..0 |
Սուր լարինգիտ (կոկորդաբորբ) և տրախեիտ (շնչափողաբորբ) |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Երեխաներ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
Սուր |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության) |
հիվանդանոցային, արտահիվանդանոցային |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, |
7) |
Կիրառման շրջանակը |
Մանկաբույժներ, մանկական ռեանիմատոլոգ |
8) |
Գանգատներ |
Հաչոցանման հազ, Խռպոտ ձայն, Ստրիդոր, Գրգռվածություն, Հևոց, դժվարաշնչություն, ցիանոզ: |
9) |
Անամնեզ |
Սուր սկիզբ, Կատառալ նշաններ, Նախորդող կրուպի դրվագներ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
ա. թեթև (Westley croup score ≤ 3) Հանգիստ վիճակում հազ չկա, Երբեմն հաչոցանման հազ, Շնչառական ներքաշումների չկան, Դիսթրեսի բացակայություն, Նորմալ գիտակցություն: բ. Միջին (Westley croup score 3-7) Հանգստի ստրիդոր, Հաճախակի հաչոցանման հազ, Թեթև կամ միջին ներքաշումներ, Դիսթրեսի բացակայություն կամ մինիմալ դիսթրես, դժվարություն խոսելու կամ ուտելու ժամանակ, գ. Ծանր (Westley croup score ≥ 8) Արտահայտված ստրիդոր ( կարող է բացակայել դժվարաշնչության պատճառով), Հաճախակի հաչոցանման հազ, Արտահայտված ներքաշումներ, Արտահայտված դիսթրես կամ գերգրգռվածություն: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մանկաբույժ |
1 |
1 |
2) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ-էպինեֆրինի 3-4-րդ դեղաչափի անհրաժեշտության դեպքում |
- |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Նորմա/լեյկոցիտոզ/լեյկոպենիա |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգեն քննություն |
1 |
1 |
Առանց շեղումների/վիրուսային թոքաբորբի պատերն |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Էպինեֆրին լուծույթ ներարկման 1մգ/1մլ |
Էպինեֆրին լուծույթ ներարկման 1մգ/1մլ |
փամփուշտներ |
3-4 |
- |
- |
2-3 |
2) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
ամպուլներ |
1-2 |
8 մգ/2 մլ |
16-24մգ/4-8 մլ |
2-3 |
3) |
Մեթիլպրեդնիզոլոն 4մգ, 16մգ |
Մեթիլպրեդնիզոլոն 4մգ, 16մգ |
դեղահատեր |
1-2 |
4 մգ |
8-12 մգ |
2-3 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Թթվածնաթերապիա |
- |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Oliva Ortiz-Alvarez. Canadian Paediatric Society. Acute management of croup in the emergency department. Paediatr Child Health 22(3):166-169. Available at https://cps.ca/en/documents/position/acute-management-of-croup Օլիվիա Օրտիզ-Ալվարեզ․ Կանադական Մանկաբուժական ընկերություն․ Անհետաձգելի բաժանմունքում կրուպի շտապ միջոցառումներ․ Մանկաբուժություն երեխաների առողջություն․ 22(3):166-169.Հասանելի է https://cps.ca/en/documents/position/acute-management-of-croup
2. Zhang L., Sanguebsche L. The safety of nebulization with 3 to 5 ml of adrenaline (1:1000) in children: An evidence based review. J Pediatr (Rio J) 2005; 81(3):193–7 Ժանգ Լ․, Սանգեբշե Լ․ 3-5 մլ ադրենալինի ներարկման անվտանգությունը երեխաների մոտ (1:1000)։ Փաստերի վրա հիմնված ակնարկ․ Մանկաբուժական ամսագիր (Ռիո ամսագիր) 2005 ; 81(3):193–7
3. Bjornson C., Russell K., Vandermeer B., Durec T. et al. Nebulized epinephrine for croup in children. Cochrane Database Syst Rev. 2013; 10:CD006619 Բյորնսոն Կ․, Ռուսսել Կ․, Վանդերմիր Բ․, Դուրեկ Տ․ և այլոք․ Կրուպի դեպքում էպինեֆրինի ցողումը երեխաների մոտ․ Կոհրեյնի տվյալների բազայի համակարգի ակնարկ․ 2013թ․; ; 10:CD006619
4. Clinical practice guidelines: croup. Starship New Zealand’s national children’s hospital. Available at https://starship.org.nz/guidelines/croup/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Կրուպ․ Նոր Զելանդիայի ազգային մանկական հիվանդանոց. Հասանելի է https://starship.org.nz/guidelines/croup/
5. Clinical practice guidelines: croup. Royal children’s hospital. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Croup_Laryngotracheobronchitis/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Կրուպ․ Թագավորական մանկական հիվանդանոց. Հասանելի է https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Croup_Laryngotracheobronchitis/
6. South Australian Paediatric Clinical Practice Guideline: Croup. Available at https://www.sahealth.sa.gov.au/wps/wcm/connect /0dc0488040d03df596cabe40b897efc8/Acute+Crou p+in+Children_Aug2013.pdf?MOD=AJPERES&CACHEID=0dc0488040d03df596cabe40b897efc8 Կլինիկական պրակտիկայի ուղեցույց Հարավային Ավստրալիայի մանկաբույժների համար. Հասանելի է https://www.sahealth.sa.gov.au/wps/wcm/connect
7. Piccione J., Mittal M., Seiden J., Jenssen B. Emergency Department Clinical Pathway for Evaluation/Treatment of Children with Croup. Children's Hospital of Philadelphia. Available at https://www.chop.edu/clinical-pathway/croup-emergent-evaluation-clinical-pathway Պիչոնե Ջ., Միթալ Մ., Սեյդեն Ջ., Ջենսեն Բ. շտապ օգնության բաժանմունքի կլինիկական մոտեցումը կռուպով տառապող երեխաների գնահատման և բուժման համար: Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոց. Հասանելի է https://www.chop.edu/clinical-pathway/croup-emergent-evaluation-clinical-pathway
8. Bjornson C., Johnson D. Croup in children. CMAJ. 2013; 185 (15): 1317–1323. doi: 10.1503/cmaj.121645 Բորնսոն Ս․, Ջոնսոն Դ․ Կրուպը երեխաների մոտ․ 2013; 185 (15): 1317–1323. doi: 10.1503/cmaj.121645
9. Smith D., Mcdermott A., Sullivan J. Croup: Diagnosis and Management. Am Fam Physician. 2018; 97(9):575-580 Սմիթ Դ․, Մակդերմոտտ Ա․, Սուլլիվան Ջ․ Կրուպ․ Ախտորոշում և վարում 2018; 97(9):575-580
10. Cherry J., Demmler-Harrison G, Kaplan S et al. Croup (laryngitis, laryngotracheitis, spasmodic croup, and laryngotracheobronchitis). Feigin & Cherry's Textbook of Pediatric Infectious Diseases. 7th ed. 2014:241– 260. Չերրի Ջ., Դեմմլեր-Հարրիսոն Գ, Կապլան Ս, և այլք․ Կռուպ (լարինգիտ, լարինգոտրախեիտ, սպազմոդիկ կռուպ և լարինգոտրախեոբրոնխիտ): Ֆեյնի-ի և Չերրիի ձեռնարկը մանկական վարակիչ հիվանդությունների վերաբերյալ: 7-րդ Հրատարակություն․ 2014:241– 260.
11. Eghbali A., Sabbagh A., Bagheri B., Taherahmadi H. et al. Efficacy of nebulized L-epinephrine for treatment of croup: a randomized, double-blind study. Fundam Clin Pharmacol. 2016; 30(1):70- 75. Էգբալի Ա., Սաբբաղ Ա․, Բագերի Բ․, Տահերահմադի Հ․ և այլք. Ցողացիր ադրենալինի արդյունավետությունը Կռուպի բուժման մեջ. Հիմնարար Կլինիկական դեղաբանություն 2016; 30(1):70- 75.
12. NHS. Northern Devon Healthcare. Paediatric Clinical Practice Guideline: Croup. Available at https://www.bsuh.nhs.uk/library/wp-content/uploads/sites/8/2021/01/Paediatric-Guidelines-Croup- 2020.pdf Առողջապահության ազգային ծառայություն. Հյուսիսային Դևոնի առողջապահության նախարարություն. Կլինիկական պրակտիկայի ուղեցույց երեխաների համար. Հասանելի է https://www.bsuh.nhs.uk/library/wp-content/uploads/sites/8/2021/01/Paediatric-Guidelines-Croup- 2020.pdf
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2024 թվական: