Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 օգոստոսի 2016 թվականի N 33
18. ՈՌՈԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման մարտավարության միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտել «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները մեկ ոռոգում ջրառ ընկերության կազմում վերակազմավորման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 2 Երևան |
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՌՈԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
1. Ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման մարտավարության միջոցառումների ծրագիր
