ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«05» օգոստոս 2024 թ. |
N 249-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԹԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ՀԱՐՔԹԱՅԻՆ ԾՈՑԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել քթի խոռոչի և հարքթային ծոցերի չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
05.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «05» օգոստոս 2024 թ. N 249-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՔԹԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ՀԱՐՔԹԱՅԻՆ ԾՈՑԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C30.0 |
Քթի խոռոչի Քթի աճառի Քթային խեցիների Քթի ներքին մասի Քթի միջնապատի Քթի նախադռան, բացառությամբ` քթի ոսկրերի (C41.0), քթի` ԱՀՃ (C76.0), հոտառական կոճղեզի (C72.2), քթի միջնապատի հետին եզրի և խոանների (C11.3), քթի մաշկի (C43.3, C44.3) |
2) |
C31.1 |
Մաղաձև խորշիկների |
3) |
C31.2 |
Ճակատային ծոցի |
4) |
C31.3 |
Սեպաձև ծոցի |
5) |
C31.8 |
Հարքթային (հարակից) ծոցերի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
6) |
C31.9 |
Հարքթային (հարակից) ծոցերի չարորակ նորագոյացություններ` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
T- Առաջնային ուռուցք Tx` Առաջնային ուռուցքի չափերը հնարավոր չէ գնահատել Tis` Ուռուցք տեղում T1` Մեկ ենթակառուցվածքով սահմանափակվող ուռուցք, առանց հարող ոսկերի ախտահարման կամ դրանց ախտահարումով T2` Մեկ շրջանի երկու ենթակառուցվածքը կամ հարակից շրջանները ախտահարող ուռուցք, որը չի անցնում քթաէթմոիդալ կոմպլեքսի սահմաններից, առանց հարող ոսկերի ախտահարման կամ դրանց ախտահարումով T3` Ուռուցքը տարածվում է ակնակապճի միջային կամ ստորին պատ, մաղոսկրի ծակոտկեն թիթեղ, վերծնոտային ծոց, կամ կարծր քիմք T4` Տեղային տարածված ուռուցք T4a` Ուռուցքը ախտահարում է քթի կամ այտի մաշկը, առաջային գանգափոսը, թևակերպ ելունները, ճակատային կամ հիմային ծոցը T4b` Ուռուցքը ախտահարում է ակնակապիճն ամբողջությամբ, կարծրենին, միջին գանգափոսը, գանգուղեղային նյարդերը N- Ռեգիոնար ավշային հանգույցներ Nx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել N0` Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ չկա N1` Առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի մեկ համակողմանի (իպսիլատերալ) ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE -) N2a` Համակողմանի (իպսիլատերալ) առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ-ից մեծ, բայց 6.0սմ-ից փոքր չափերի մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE-) N2b` Համակողմանի առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE -) N2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE-) N3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - ) N3b` Ցանկացած ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում կլինիկորեն նշանակալի էքստրակապսուլյար աճով ( ENE+ ) pN- Պաթոմորֆոլոգիական դասակարգում pNx` Ռեգիոնար ավշային հանգույցները հնարավոր չէ գնահատել pN0` Ռեգիոնար մետաստազ չկա pN1` Համակողմանի (իպսիլատերալ) առավելագույն հատույթում մինչև 3.0 սմ չափերի մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - ) pN2a` Համակողմանի (իպսիլատերալ) մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում` առավելագույն հատույթում 3.0 սմ-ից փոքր և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ առավելագույն հատույթում 3.0սմ-ից մեծ 6.0սմ-ից փոքր, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - ) pN2b` Համակողմանի առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - ) pN2c` Երկկողմանի կամ կոնտրլատերալ առավելագույն հատույթում 6.0 սմ-ից փոքր բազմաթիվ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի (ENE ) pN3a` Առավելագույն հատույթում 6.0 սմ-ից մեծ ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում, առանց էքստրակապսուլյար աճի ( ENE - ) pN3b` Համակողմանի (իպսիլատերալ) մեկ ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում, առավելագույն հատույթում 3.0 սմ-ից մեծ և էքստրակապսուլյար աճով (ENE+) կամ համակողմանի, երկկողմանի և կոնտրլատերալ էքստրակապսուլյար աճով ցանկացած չափի բազմաթիվ ավշային հանգույցներ (ENE +) կամ կոնտրլատերալ ցանկացած չափի եզակի ավշային հանգույց էքստրանոդալ աճով (ENE +) M-Հեռավոր մետաստազներ M0` Հեռավոր մետաստազներ չկան M1` Առկա է հեռավոր մետաստազներ G-Հյուսվածքաբանական չարորակացման աստիճան Gx` Չարորակացման աստիճանը հնարավոր չէ գնահատել G1` Բարձր տարբերակված չարորակ նորագոյացություն G2` Միջին տարբերակման չարորակ նորագոյացություն G3` Ցածր տարբերակված չարորակ նորագոյացություն G4` Չտարբերակված չարորակ նորագոյացություն
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Քիթ-կոկորդ–ականջաբան-ուռուցքաբան, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, անոթային վիրաբույժ, լոգոպեդ, նուտրիցիոլոգ, ներզատաբան, նյարդաբան, դիմածնոտային վիրաբույժ, միկրովիրաբույժ, վարակաբան, ռևմատոլոգ, որովայնային վիրաբույժ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների բ. գանգատների առկայությամբ` քթային շնչառության դժվարացում/բացակայություն, ծանրալսություն, փակ ռնգախոսություն, ծանրության զգացում դեմքի շրջանում, գլխացավ, քթային արյունահոսություն, արտադրություն քթի խոռոչից, դեմքի և արտաքին քթի ուրվագծերի ձևախախտում, պարանոցի շրջանում ուռուցքային գոյացութունների առկայություն, երկտեսություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ուռուցքային գոյացության հայտնաբերում, լաբորատոր-ախտորոշիչ կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ համադրում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ախտորոշման ճշտում, այդ թվում զննում ընդհանուր անզգայացման պայմաններում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն, իմունոհիստոքիմիական հետազոտություն (այդ թվում այդ թվում AE1/3, beta catenin, CD45, CD99, CDX2, chromogranin, CK5/6, CK7, CK20, EBER1, EMA/MUC1, HPV, INI1, myogenin, NUT, p16, p40, S100, SMA, SOX10, synaptophysin) |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
7) |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա |
1 |
1 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
100 մգ |
150 մգ |
4-6ամիս |
2) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
600մգ |
750մգ |
4-6ամիս |
3) |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
300 մգ |
350մգ |
4-6ամիս |
4) |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
150 մգ |
180մգ |
4-6ամիս |
5) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
2000 մգ |
4000մգ |
4-6ամիս |
6) |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ |
5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1500 մգ |
5000 մգ |
4-6 ամիս |
7) |
Կապեցիտաբին 500մգ |
Կապեցիտաբին 500մգ |
դեղա-հատեր |
21 օրը 1 անգամ |
6 հաբ 3000մգ |
85 հաբ 42500մգ |
4-6 ամիս |
8) |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
600 մգ |
4-6 ամիս |
9) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
1000 մգ |
1500 մգ |
4-6 ամիս |
10) |
Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ,1մգ/1մլ |
Վինկրիստին լուծույթ մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/0,5մլ, 1մգ/1մլ |
շշիկ |
21 օրը 1 անգամ |
2մգ |
2մգ |
4-6 ամիս |
11) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
80մգ |
100 մգ |
4-6 ամիս |
12) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
սրվակ |
2-3 շաբաթը 1անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
13) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
200 մգ |
200 մգ |
6-12 ամիս |
14) |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
սրվակ |
21 օրը 1 անգամ |
400 մգ |
800մգ |
6-12 ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ա. հայմորոտոմիա, էթմոիդոտոմիա, ռինոտոմիա՝ գոյացության լայն բացազատմամբ, բ. ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում (արմատական կամ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա), գ. էքսցիզիոն բիոպսիաներ, դ. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն, ե. վերականգնողական բուժում (այդ թվում վիրաբուժական՝ ռեկոնստրուկտիվ և պլաստիկ), զ. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա, է. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա ը. բրախիթերապիա: |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական: