ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հուլիս 2024 թ. |
N 224-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԵԶՈԹԵԼԻՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել մեզոթելիոմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող`
18.07.2024 |
Լ. Նանուշյան
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «18» հուլիս 2024 թվականի N 224-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԵԶՈԹԵԼԻՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C45 |
Մեզոթելիոմա, ներառյալ՝ M905 ձևաբանական (մորֆոլոգիական) ծածկագիրը` նորագոյացության բնույթի ծածկագրով /3 |
2) |
C45.0 |
Կրծքամզի (պլևրայի) մեզոթելիոմա, բացառությամբ՝ կրծքամզի (պլևրայի) այլ չարորակ նորագոյացությունների (C38.4) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
T` Առաջնային ուռուցք TX` առաջնային ուռուցքի վերաբերյալ տվյալների բացակայություն T0` առաջնային ուռուցքը հնարավոր չէ գնահատել T1` ուռուցքը կիզակետով ներաճում է ախտահարված կողմի պարիետալ (առպատային) պլևրայի մեջ` վիսցերալ (ընդերային) պլևրայի ախտահարմամբ կամ առանց T1a` ուռուցքը ներաճում է պարիետալ (միջնորմային, դիաֆրագմալ) պլևրայի ախտահարման կողմը՝ առանց վիսցերալ պլևրայի ներգրավման T1b` ուռուցքը ներաճում է պարիետալ (միջնորմային, դիաֆրագմալ) պլևրայի ախտահարման կողմը վիսցերալ պլևրայի օջախային ախտահարմամբ T2` ուռուցքը ներաճում է ախտահարման կողմի պարիետալ պլևրայի ցանկացած մակերևույթի մեջ: Առկա է հետևյալ բնութագրիչներից մեկը. վիսցերալ պլևրայի միաձուլվող ուռուցք (ներառյալ միջբլթային ակոսը) կամ ներաճ դիաֆրագմայի մկանների մեջ կամ ներաճ թոքի պարենխիմայի մեջ T3` ուռուցքը ներաճում է ախտահարման կողմի պարիետալ պլևրայի ցանկացած մակերեսի մեջ: Առկա է հետևյալ բնութագրիչներից մեկը. ներաճ ներկրծքային ֆասցիա (փակեղ) կամ ներաճ միջնորմի ճարպային հյուսվածքի մեջ կամ մեկ ուռուցքային հանգույց, որը ներաճում է կրծքավանդակի փափուկ հյուսվածքներ կամ պերիկարդի ախտահարում՝ ոչ ամբողջ հաստությամբ T4` ուռուցքը ներաճում է ախտահարման կողմի պարիետալ պլևրայի ցանկացած մակերևույթի մեջ: Առկա է հետևյալ բնութագրիչներից մեկը. կրծքավանդակի փափուկ հյուսվածքների ցրված կամ բազմաֆոկալ ներաճ կամ կողոսկրերի ցանկացած ախտահարում կամ ներաճ դիաֆրագմայի միջոցով որովայնամիզ կամ ներաճ ցանկացած օրգան(ներ)ի մեջ կամ տարածում դեպի հակառակ կողմի պլևրա, կամ ներաճ ողնաշարի մեջ կամ տարածում պերիկարդի ներքին մակերես կամ ախտահարված պերիկարդիալ հեղուկ՝ բջջաբանական հետազոտությամբ հաստատված կամ ներաճ սրտամկան կամ աճը դեպի բազկային հանգույց N` Ավշային հանգույցներ Nx` ռեգիոնար ավշային հանգույցները չեն կարող գնահատվել N0` ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազներ չկան N1` մետաստազներ բրոնխաթոքային ավշային հանգույցներում (հանգույց) կամ ախտահարված կողմում գտնվող թոքի արմատի ավշային հանգույցները (հանգույց) N2` մետաստազներ կարինայի կամ միջնորմի ավշային հանգույցների` ախտահարման կողմում N3` ախտահարված կողմի ավշային հանգույցների մետաստազներ` միջնորմային, բրոնխաթոքային և/կամ վերանրակային ավշային հանգույցների (հանգույցի) ախտահարում հակառակ կողմում կամ պրեսկալեն ավշային հանգույցներում (հանգույց): M` Հեռավոր մետաստազ M0` հեռավոր մետաստազ չկա M1` առկա է հեռավոր մետաստազ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Թորակալ/կրծքային վիրաբույժ, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, թոքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, անոթային վիրաբույժ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների, բ. գանգատների առկայությամբ` հազ, հևոց, շնչարգելություն, արյունախխում, ցավ կրծքավանդակում, հիպերթերմիա, հոդացավ, ընդհանուր թուլություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ծավալային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն։ CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, NSE` նեյրոնսպեցիֆիկ էնոլազ, Cyfra21-1` ցիտոկրեատինինի ֆրագմենտ, SCC` տափակբջջային կարցինոմայի անտիգեն, Pro-GRP-պրոգաստրին ձերբազատող պեպտիդ, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն։ Իմունոհիստոքիմիական հետազոտություն Գենետիկ մուտացիաների որոշում EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK (ոչ մանրաբջջային, ոչ տափակբջջային), PDL էքսպրեսսիայի որոշում (ոչ մանրաբջջային), NGS (նոր սերնդի սեկվենավորում) |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 | |
7) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա-տոպոմետրիա |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ այլ շրջանների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 | |
11) |
Առկա չէ |
Ֆիբրոբրոնխոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներբրոնխային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներկերակրափողային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց։ |
1 |
1 |
Սույն Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ |
12) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
13) |
Առկա չէ |
Կորոնարոգրաֆիա, բրոնխիալ զարկերակի անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց |
1 |
1 |
Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ վիճակներում արյունահոսության դադարեցում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
օրերի քանակ | |
1) |
Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ, 100մգ |
Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդիդի-նատրիում հեպտահիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ, 100մգ |
սրվակ |
21 օրը մեկ |
800-1000 |
800-1000 |
1 | |
2) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ)դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ, 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ)դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ, 1000մգ |
սրվակ |
21 օրը մեկ |
1600-2200 |
3200-4400 |
1,8 | |
3) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
120-160 |
120-160 |
1 | |
4) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
400-800 |
400-800 |
1 | |
5) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
80-120 |
80-120 |
1 | |
6) |
Վինոռելբին 20մգ |
Վինոռելբին 20մգ |
դեղապատիճ |
21 կամ 28 օրը մեկ |
40-60 |
120-180 |
1,8,15 | |
7) |
Իպիլիմումաբ լուծույթ նարարկման 5մգ/1մլ |
Իպիլիմումաբ լուծույթ նարարկման 5մգ/1մլ |
ֆլակոն |
14 կամ 21 օրը մեկ |
150-270 |
150-270 |
1 | |
8) |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
400-1400 |
400-1400 |
1 | |
9) |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ |
սրվակ |
14 օրը մեկ 240մգ 21 օրը մեկ 360մգ 28 օրը մեկ 480մգ |
240-480 |
240-480 |
1 | |
10) |
Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ |
Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 420մգ/14մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
200 |
200 |
1 | |
11) |
Զոլեդրոնաթթու (զոլեդրոնաթթվի մոնոհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ 0,04մգ/մլ |
Զոլեդրոնաթթու (զոլեդրոնաթթվի մոնոհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ 0,04մգ/մլ |
սրվակ |
28 օրը մեկ |
4․մգ |
4 |
1 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ա. անատոմիական մասնահատում, կոմբինացված անատոմիական մասնահատում, բ. ոչ անատոմիական մասնահատումներ՝ էքստրապլևրալ և/կամ միջնորմային լիմֆոդիսսեկցիա (պերիկարդի, դիաֆրագմայի, կրծքավանդակի պատի մասնահատմամբ և առանց) գ. փուլավորող վիրահատություններ, դ. էքսցիզիոն/ինցիզիոն բիոպսիաներ` բաց և թորակոսկոպիկ, ե. թորակոսկոպիա, զ. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն, է. վերականգնողական բուժում, ը. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա, թ.հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա, ժ. բրախիթերապիա: |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.ests.org/about_ests/textbook.aspx
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2024 թվական: