ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» հունիս 2024 թ. |
N 190-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԻՆՍՈՒԼԻՆԱՆԿԱԽ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ՝
1․ Հաստատել ինսուլինանկախ շաքարային դիաբետով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
19.06.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «19» հունիս 2024 թվականի N 190-Ն հրամանի |
ԻՆՍՈՒԼԻՆԱՆԿԱԽ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
E11 |
Ինսուլինանկախ շաքարային դիաբետ (ՇԴ) |
2) |
E11.9 |
ինսուլինանկախ շաքարային դիաբետ՝ առանց բարդությունների |
3) |
E11.2 |
Երիկամների ախտահարումով |
4) |
E11.3 |
Աչքերի ախտահարումով |
5) |
E11.4 |
Նյարդային բարդություններով |
6) |
E11.5 |
Ծայրամասային արյան շրջանառության խանգարումներով |
7) |
E11.6 |
Այլ ճշտված բարդություններով |
8) |
E11.7 |
Բազմակի բարդություններով |
9) |
E11.8 |
Չճշտված բարդություններով |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ և Բ, մասնավորապես` ա.դիաբետիկ միկրոանգիոպաթիաներ` դիաբետիկ ռետինոպաթիա և դիաբետիկ նեֆրոպաթիա, բ.դիաբետիկ մակրոանգիոպաթիաներ` սրտի իշեմիկ հիվանդություն, արյան շրջանառության խանգարում, դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ, դիաբետիկ նեյրոօստեոարթրոպաթիա, ուղեղի անոթային հիվանդություններ, գ.դիաբետիկ պոլինևրոպաթիա, դ.ՇԴ-ի սուր բարդություններ` ՇԴ-ի երկու ամենակարևոր սուր բարդություններից են հիպոգլիկեմիան և հիպերգլիկեմիկ անհետաձգելի իրավիճակները: |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Նախադիաբետ2-րդ տիպի ՇԴ Նախադիաբետը միավորում է երկու պաթոլոգիական վիճակ՝ քաղցած գլիկեմիայի խանգարում և գլյուկոզի տանելիության խանգարում, որը բնութագրվում է ածխաջրերի ծանրաբեռնվածությունից հետո գլիկեմիայի մակարդակի չափազանց մեծ աճով: Սա դեռևս ՇԴ չէ, քանի որ գլյուկոզի նյութափոխանակության կարգավորման խանգարումը դեռևս այնքան էլ արտահայտված չէ, բայց սա առաջին և էական քայլերից մեկն է դեպի 2-րդ տիպի ՇԴ: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ներզատաբան, թերապևտ, ընտանեկան բժիշկ, սրտաբան |
8) |
Գանգատներ |
ա.կարող են լինել ոչ սպեցիֆիկ բողոքներ թուլությունից, արագ հոգնածությունից, հիշողության նվազումից, բ.քրոնիկ հիպերգլիկեմիայի դեպքում 2-րդ տիպի ՇԴ–ով պացիենտը կարող է ունենալ ծարավի զգացում (մինչև 3-5 լ/օր) մաշկի քոր, պոլիուրիա, նիկտուրիա, մարմնի քաշի նվազում, ֆուրունկուլյոզ, սնկային վարակներ, վերքերի դժվար լավացում։ Բժշկին դիմելու առաջին պատճառը կարող է լինել միկրո և մակրոանգիոպաթիայի, ոտքերի ցավի, էրեկտիլ դիսֆունկցիայի տարբեր դրսևորումները: |
9) |
Անամնեզ |
ա.ավելորդ քաշ կամ ճարպակալում մեծահասակների մոտ (մարմնի զանգվածի ինդեքս ≥25 կգ/մ2), բ.առաջին կարգի հարազատ, որն ունի ՇԴ, գ.նստակյաց ապրելակերպ, դ.սննդակարգի սովորություններ, ալկոհոլի չարաշահում, ե.անամնեզում ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ, զ.գեստացիոն ՇԴ, է.սիրտանոթային հիվանդություններ, ը. մարդու իմունային անբավարարության վիրուս: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Անհրաժեշտ է պահպանել պացիենտների հետազոտության ընդհանուր պրոպեդևտիկ (նախապատրաստական) սկզբունքները` ոտքերի զննում, ծայրամասային զարկերակների պուլսացիայի զգայունության և շոշափման գնահատում |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
ա.պլանային (հիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնար)` հիվանդության դեկոմպենսացիայի ժամանակ ինսուլիոթերապիայի դոզաների տիտրացիա, պոմպային ինսուլինոթերապիայի մեկնարկ/սկիզբ, դիաբետիկ նեյրոպաթիայի ցավոտ ձևի դեպքում հակաջղաձգային միջոցներով թերապիայի մեկնարկ, ցանկացած էթիոլոգիայի վերքի առկայություն, վերջույթի կրիտիկական իշեմիա ստորին վերջույթների զարկերակների հիվանդությամբ պացիենտների մոտ, նեֆրոտիկ համախտանիշի զարգացում և երիկամների ֆիլտրացիոն ֆունկցիայի զգալի նվազում, հիմնական հիվանդության, դրա բարդությունների և ուղեկցող հիվանդությունների կլինիկական նշանակալի վատթարացում, բարդությունների և համակցված վիճակների համապարփակ սքրինինգ, բ.շտապ, անհետաձգելի (հիվանդանոցային պայմաններում)` ԴԿԱ (դիաբետիկ կետոացիդոզ), պրեկոմատոզ վիճակ, դիաբետիկ կետոացեդոտիկ կոմա, հիպոգլիկեմիկ կոմա, լակտատ ացիդոզ, հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակ, հիպոգլիկեմիկ վիճակ, որն ուղեկցվում է ապակողմնորոշմամբ, շարժումների, խոսքի խանգարումով, ցնցումներով, գիտակցության խանգարումով, ՇԴ-ով պացիենտների կյանքին սպառնացող ցանկացած վիճակ: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ներզատաբան |
1 |
1 |
2) |
Ընտանեկան բժիշկ |
1 |
0,4-0,9 |
3) |
Նյարդաբան( անհրաժեշտության դեպքում) |
0,3 |
0,5-1 |
4) |
Ակնաբույժ |
1 |
1 |
5) |
Սրտաբան (անհրաժեշտության դեպքում) |
0.3-0,5 |
0.5-1 |
6) |
Օրթոպեդ (անհրաժեշտության դեպքում) |
0,1 |
0,25 -0,7 |
7) |
Սննդաբան |
0,4-1 |
0,4-1 |
8) |
Անգիովիրաբույժ (անհրաժեշտության դեպքում) |
0,2 |
0,3-0,8 |
9) |
Երիկամաբան (անհրաժեշտության դեպքում) |
0,1 |
0,2 -0,5 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Գլյուկոզի տանելիության բերանային թեստ (ԳՏԲԹ)` |
0,25-0,6 |
0,15 |
Կատարվում է գլիկեմիայի կասկածելի արժեքների դեպքում՝ ախտորոշումը ճշտելու համար |
2) |
Առկա չէ |
Գլյուկոզի, НbA1C-ի որոշում արյան մեջ |
1 |
1 |
Շաքարային դիաբետի կամ նախադիաբետի հայտնաբերում /հսկողություն |
3) |
Առկա չէ |
Արյան կենսաքիմիական հետազոտություն` -կրեատինին, միզանյութ, միզաթթու, ընդհանուր սպիտակուց, բիլիռուբին, ասպարտատ ամինոտրանսֆերազ, ալանին ամինոտրանսֆերազ, ընդհանուր խոլեստերին, ցածր խտության լիպոպրոտեիդների խոլեստերին, բարձր խտության լիպոպրոտեդների խոլեստերին, տրիգլիցերիդներ, նատրիում, կալիում |
1 |
1 |
Հիպերգլիկեմիայի և ռիսկի գործոնների հետագա անվտանգ դեղորայքային շտկման համար, ինչպես նաև պարզաբանում է բարդությունների առկայությունը |
4) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Երիկամային ֆունկցիայի գնահատում` ուշադրություն ենք դարձնում ալբումինուրիային, լեյկոցիտուրիային, էրիթրոցիտուրիային |
5) |
Առկա չէ |
Վիտամին B 12 (մետֆորմինի երկարատև օգտագործմամբ) |
1 |
1 |
Հնարավոր է B 12-ի անբավարարություն |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
12-արտածումներով ԷՍԳ (ՍԻՀ բարձր ռիսկի դեպքում՝ հետազոտությունը ստանդարտ ալգորիթմի համաձայն) |
1 |
1 |
Ռիթմի և հաղորդականության խանգարումների հայտնաբերում: Սրտամկանի իշեմիայի և ինֆարկտի հայտնաբերում: |
7) |
Առկա չէ |
Ակնահատակի քննություն |
1 |
1 |
Դիաբետիկ ռետինոպաթիայի առկայությունը ստուգելու նպատակով |
8) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգեն (անհրաժեշտության դեպքում) |
0,4- 1 |
0,5-1 |
Տուբերկուլոզը և/կամ թոքաբորբը բացառելու համար |
9) |
Առկա չէ |
Ստորին վերջույթների անոթների դուպլեքս (անհրաժեշտության դեպքում) |
0,2- 0,5 |
0,6- 1 |
Հաստատում է զարկերակների խցանումը, բացահայտում է դրա անատոմիական տեղայնացումը և ծավալը |
10) |
Առկա չէ |
Ուլտրաձայնային հետազոտություն (անհրաժեշտության դեպքում) |
0,4- 1 |
0,4 - 1 |
Բացահայտել ուղեկցող հիվանդությունները |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճա-խակա-նություն |
Միջին օրական չափաքա-նակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Մետֆորմինի հիդրոքլորիդ 500մգ, 850մգ, 1000մգ |
Մետֆորմինի հիդրոքլորիդ 500մգ, 850մգ, 1000մգ |
դեղա-հատեր |
0,8-1 |
1-3 |
Երկարաժամ- կետ |
- |
2) |
Գլիմեպիրիդ 1 մգ, 2մգ,3մգ,4մգ |
Գլիմեպիրիդ 1մգ, 2մգ, 3մգ, 4մգ |
դեղա-հատեր |
0,5-1 |
1 |
Երկարաժամ- կետ |
- |
Գլիկլազիդ 60մգ |
Գլիկլազիդ 60մգ |
դեղա-հատեր |
0,5- 1 |
1 |
Երկարաժամ- կետ |
- | |
Գլիբենկլամիդ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2,5մգ+500մգ |
Գլիբենկլամիդ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2,5մգ+500մգ |
դեղա-հատեր |
0,2-0,3 |
1-2 |
Երկարաժամ- կետ |
- | |
3) |
Րեպագլինիդ 1մգ, 2մգ |
Րեպագլինիդ 1մգ, 2մգ |
դեղա-հատեր |
0,25 |
3-4 |
Երկարաժամ- կետ |
- |
4) |
Նատեգլինիդ 60 մգ, 120 մգ |
Նատեգլինիդ 60 մգ, 120 մգ |
դեղա-հատեր |
0,25 |
3-4 |
Երկարաժամ- կետ |
- |
5) |
Դապագլիֆլոզին 5, 10մգ Էմպագլիֆլոզին 10մգ, 25մգ Կանագլիֆլոզին 100մգ, 300 մգ |
Դապագլիֆլոզին 5, 10մգ Էմպագլիֆլոզին 10մգ, 25մգ Կանագլիֆլոզին 100 մգ, 300մգ |
դեղա-հատեր |
0,4-0,9 |
1 1 1 |
Երկարաժամ-կետ/ հակացու-ցումների բացակայու- թյան դեպքում |
- |
6) |
Վիլդագլիպտին 50մգ Սիտագլիպտին 50մգ, 100մգ Լինագլիպտին 5մգ Ալոգլիպտին 25մգ |
Վիլդագլիպտին 50մգ Սիտագլիպտին 50մգ, 100մգ Լինագլիպտին 5մգ Ալոգլիպտին 25մգ |
դեղա-հատեր |
0,7 -1 |
1-2 |
Երկարաժամ-կետ/ հակացու-ցումների բացակայու- թյան դեպքում |
- |
7) |
Դուլագլուտիդ 0.75մգ/0,5մգ, 1.5մգ/0,5մգ լուծույթ ներարկման Սեմագլուտիդ 0,25մգ, 0,50 մգ, 1 մգ լուծույթ ներարկման Լիրագլուտիդ 6մգ/մլ լուծույթ ներարկման |
Դուլագլուտիդ 0.75մգ/0,5մգ 1.5մգ/ 0,5մգ լուծույթ ներարկման |
Նախա-լցված ներարկիչ |
0,25-0,8 |
Շաբաթա-կան 1 անգամ Ենթամաշ-կային |
Թերապիայի տեւողությունը որոշվում է անհատապես |
- |
Սեմագլուտիդ 0,25մգ, 0,50 մգ, 1 մգ լուծույթ ներարկման |
Նախա-լցված ներարկիչ |
0.25-0,8 |
Շաբաթա-կան 1 անգամ Ենթամաշ- կային |
Թերապիայի տեւողությունը որոշվում է անհատապես |
- | ||
Լիրագլուտիդ 6մգ/մլ լուծույթ ներարկման |
Նախա-լցված ներարկիչ |
0,25-0,8 |
Օրական 1 անգամ Ենթամաշ-կային |
Թերապիայի տեւողությունը որոշվում է անհատապես |
- | ||
8) |
Գլիմեպիրիդ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2մգ/500մգ Գլիբենկլամիդ+մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2,5մգ/500մգ,5մգ/500մգ Վիլդագլիպտին+ մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 50մգ+850մգ,50մգ/ 1000մգ,50մգ/850մգ Սիտագլիպտին (սիտագլիպտին ֆոսֆատի մոնոհիդրատ), մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 50մգ+500մգ,50մգ+850մգ, 50մգ+1000մգ Էմպագլիֆլոզին+ Մետֆորմին 500մգ/5 մգ 500 մգ/12,5 մգ 850մգ/5 մգ 850 մգ/12,5 մգ 1000մգ/5 մգ 1000 մգ/12,5 մգ Դապագլիֆլոզին+ Մետֆորմին 10մգ, 10մգ/1000մգ Լինագլիպտին+ Մետֆորմին 2,5մգ/500մգ, 2,5մգ/850մգ,2,5մգ/ 1000մգ |
Գլիմեպիրիդ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2մգ/500մգ Գլիբենկլամիդ+ մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2,5մգ/500մգ, 5մգ/500մգ Վիլդագլիպտին+ մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 50մգ+850մգ,50մգ/ 1000մգ,50մգ/850մգ Սիտագլիպտին (սիտագլիպտին ֆոսֆատի մոնոհիդրատ), մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 50մգ+500մգ, 50մգ+850մգ, 50մգ+1000մգ Էմպագլիֆլոզին+ Մետֆորմին 500մգ/5 մգ 500 մգ/12,5 մգ 850մգ/5 մգ 850 մգ/12,5 մգ 1000մգ/5 մգ 1000 մգ/12,5 մգ Դապագլի- ֆլոզին+ Մետֆորմին 10մգ, 10մգ/1000մգ Լինագլիպտին+ Մետֆորմին 2,5մգ/500մգ, 2,5մգ/850մգ,2,5մգ 1000մգ |
դեղա-հատեր դեղա-հատեր դեղա-հատեր դեղա-հատեր դեղա-հատեր դեղա-հատեր դեղա-հատեր |
0.3-0,9 |
1 1-2 1-2 1 -2 1 1 1 1-2 |
Երկարաժամ-կետ/ հակացու-ցումների բացակայու- թյան դեպքում Երկարաժամ-կետ/ հակացու-ցումների բացակայու- թյան դեպքում |
- |
9) |
Ակարբոզ 50մգ, 100մգ |
Ակարբոզ 50մգ, 100մգ |
դեղա-պատիճ |
0,1-0,3 |
1-2 |
Երկարա-ժամկետ |
- |
10) |
Պիոգլիտազոն 30 մգ Ռոզիգլիտազոն 4մգ |
Պիոգլիտազոն 30 մգ Ռոզիգլիտազոն 4մգ |
դեղա-հատեր |
0,05-0,15 |
1 1-2 |
Որոշվում է անհատապես |
- |
11) |
Ինսուլին Գլուլիզին 100Մ/մլ; Ինսուլին Լիզպրո 100Մ/մլ; Ինսուլին Ասպարտ 100Մ/մլ |
Ինսուլին Գլուլիզին 100Մ/մլ Ինսուլին Լիզպրո 100Մ/մլ Ինսուլին Ասպարտ 100Մ/մլ |
Ներարկիչ գրիչ |
- 0,25-0,5 |
- 3 |
- մշտական (կարող է լինել ժամանա-կավոր) |
- |
Մարդկային Ինսուլին 100Մ/մլ |
Մարդկային Ինսուլին 100Մ/մլ |
Ներարկիչ գրիչ |
0,25-0,5 |
3 |
կարող է լինել ժամանա-կավոր և/կամ մշտական |
- | |
Միջին ազդեցությամբ ինսուլին 100Մ/10 մլ |
Ինսուլին մարդկային 100Մ/մլ |
Ներարկիչ գրիչ |
0,25 -0,5 |
1-2 |
կարող է լինել ժամանակա- վոր և/կամ մշտական |
- | |
Ինսուլին գլարգին 100Մ/մլ, Ինսուլին գլարգին 300 Մ/մլ |
Ինսուլին գլարգին 100Մ/մլ Ինսուլին գլարգին 300 Մ/մլ |
Ներարկիչ գրիչ |
0,25-0,5 |
1 -2 |
կարող է լինել ժամանա- կավոր և/կամ մշտական ինսուլինային թերապիա |
- | |
Ինսուլին դեգլուդեկ, 100Մ/մլ |
Ինսուլին դեգլուդեկ, 100Մ/մլ |
ներարկիչ գրիչ |
0,25-0,5 |
1 |
Երկարաժա-մկետ/ ժամանակա- վոր |
- | |
Բիոսուլին30/70 Ռինսուլինի Mix 30/70 |
Բիոսուլին30/70 Ռինսուլինի Mix 30/70 |
Ներարկիչ գրիչ |
0,15-0,25 |
1-2 |
Երկարաժա-մկետ/ ժամանա- կավոր |
- |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժումը ներառում է`
1) սննդակարգ.
2) ֆիզիկական ակտիվություն.
3) հակահիպերգլիկեմիկ դեղեր.
4) գլիկեմիայի ինքնուրույն վերահսկում.
5) հիվանդությունների կառավարման սկզբունքների ուսուցում.
6) զարկերակային ճնշման կարգավորում.
7) դիսլիպիդեմիայի շտկում.
8) հակաթրոմբոցիտար բուժում.
9) ուղեկցող հիվանդությունների/ պաթոլոգիաների բուժում:
10. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Բուժական այլ միջոցառումներ
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նյութափոխանակային (մետաբոլիկ) վիրաբուժություն (Վիրահատությունից հետո պացիենտներին պետք է տրամադրել կենսակերպի երկարաժամկետ աջակցություն․ արյան պլազմայում միկրոէլեմենտների, վիտամինների մակարդակի կանոնավոր մշտադիտարկում, սննդակարգի վերահսկում (ազգային և միջազգային կազմակերպությունների կողմից մշակված նյութափոխանակային վիրաբուժության հետվիրահատական կառավարման վերաբերյալ առաջարկություններին համապատասխան): |
0,1- 0,35 |
0,1 -0,35 |
11. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Կլինիկական ուղեցույց 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման/ ՀՀ /2023 թ.
2. Դիաբետի դասակարգում և ախտորոշում։ Դիաբետի բուժօգնության չափանիշները- 2022/Classification and Diagnosis of Diabetes: Standards of Medical Care in Diabetes—2022
3. 2-րդ տիպի դիաբետի և դրա հետ ասոցացված կոմորբիդ հիվանդությունների կանխարգելում կամ հետաձգում։ Դիաբետի բուժօգնության չափանիշները- 2023 Դիաբետի Ամերիկյան Ասոցիացիայի մասնագիտական պրակտիկայի հանձնաժողով/Prevention or Delay of Type 2 Diabetes and Associated Comorbidities: Standards of Medical Care in Diabetes—2023 American Diabetes Association Professional Practice Committee
4. Շաքարային դիաբետի բուժման դեղաբանական մոտեցումները։ Դիաբետի բուժօգնության չափանիշները-2023, Դիաբետի Ամերիկյան Ասոցիացիա/Pharmacologic Approaches to Glycemic Treatment: Standards of Care in Diabetes—2023, American Diabetes Association
5. Կանադայի դիաբետի կլինիկական պրակտիկայի ուղեցույցի փորձագետների հանձնաժողով-2018/Diabetes Canada Clinical Practice Guidelines Expert Committee 2018
6. Ֆիլբերտո Ալտոմար,Ամին Քերանի , Ջուլի Լովշին, Դիաբետի ուսումնասիրության Եվրոպական ասոցիացիայի (EASD) 59-րդ ամենամյա համաժողով/ Համբուրգ, Գերմանիա, հոկտեմբերի 2-6 2023թ․/ թեզիսները հրապարակված են 2023թ․ սեպտեմբերի 4/Filiberto Altomare MD, FRCSC, Amin Kherani MD, FRCSC, Julie Lovshin MD, FRCPC/59 th EASD Annual Meeting of the European Association for the Study of Diabetes/Hamburg, Germany, 2 - 6 October 2023/Abstracts Published: 04 September 2023
7. Շաքարային դիաբետի դասակարգում: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն․ 2019/Classification of diabetes mellitus. World Health Organization. 2019
8. Գլիկացված հեմոգլոբինի (HbA1c) օգտագործումը շաքարային դիաբետի ախտորոշման մեջ:/ ԱՀԿ խորհրդատվության համառոտ զեկույց (WHO/NMH/CHP/CPM / 11.1): Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2011/Use of Glycated Haemoglobin (HbA1c) in the Diagnosis of Diabetes Mellitus./Abbreviated Report of a WHO Consultation (WHO/NMH/CHP/CPM/11.1). World Health Organization; 2011.
9. Ռուբինո Ֆ, Նաթան , Էկել ՌՀ և այլք․ վիրաբուժություն 2-րդ տիպի շաքարախտի բուժման ալգորիթմում. շաքարախտի միջազգային կազմակերպությունների համատեղ հայտարարություն. Դիաբետի խնամք 2016/Rubino F, Nathan DM, Eckel RH et al. Metabolic surgery in the treatment algorithm for type 2 diabetes: a joint statement by international diabetes organizations. Diabetes Care 2016
10. Դեդով ԻԻ, Շեստակով ՄՎ, Մայորով ԱՅու, Վիկուլովա ՕԿ, Գալստյան ՏԼ, և այլք․ Շաքարային դիաբետով հիվանդ պացիենտների մասնագիտացված օգնության ուղեցույցներ/ Դեդովի, Շեստակովի, Մայոովի խմբագրությամբ․ 11-րդ թողարկում․ Շաքարային դիաբետ․ 2023/Дедов ИИ, Шестакова МВ, Майоров АЮ, Викулова ОК, Галстян ГР, Кураева ТЛ, et al. Алгоритмы специализированной медицинской помощи больным сахарным диабетом / Под редакцией И.И. Дедова, М.В. Шестаковой, А.Ю. Майорова. 11-й выпуск. Сахарный диабет.2023
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական: