Գլխավոր տեղեկություն
Номер
N 190-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
19.06.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
19.06.2024
Дата вступления в силу
13.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» հունիս 2024 թ.

N 190-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՆՍՈՒԼԻՆԱՆԿԱԽ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ՝

 

1․ Հաստատել ինսուլինանկախ շաքարային դիաբետով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

19.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«19» հունիս 2024 թվականի

N 190-Ն հրամանի

 

ԻՆՍՈՒԼԻՆԱՆԿԱԽ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

E11

Ինսուլինանկախ շաքարային դիաբետ (ՇԴ)

2)

E11.9

ինսուլինանկախ շաքարային դիաբետ՝ առանց բարդությունների

3)

E11.2

Երիկամների ախտահարումով

4)

E11.3

Աչքերի ախտահարումով

5)

E11.4

Նյարդային բարդություններով

6)

E11.5

Ծայրամասային արյան շրջանառության խանգարումներով

7)

E11.6

Այլ ճշտված բարդություններով

8)

E11.7

Բազմակի բարդություններով

9)

E11.8

Չճշտված բարդություններով

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ և Բ, մասնավորապես`

ա.դիաբետիկ միկրոանգիոպաթիաներ` դիաբետիկ ռետինոպաթիա և դիաբետիկ նեֆրոպաթիա,

բ.դիաբետիկ մակրոանգիոպաթիաներ` սրտի իշեմիկ հիվանդություն, արյան շրջանառության խանգարում, դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ, դիաբետիկ նեյրոօստեոարթրոպաթիա, ուղեղի անոթային հիվանդություններ,

գ.դիաբետիկ պոլինևրոպաթիա,

դ.ՇԴ-ի սուր բարդություններ` ՇԴ-ի երկու ամենակարևոր սուր բարդություններից են հիպոգլիկեմիան և հիպերգլիկեմիկ անհետաձգելի իրավիճակները:

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ՆախադիաբետՆերմուծեք նկարագրությունը_13722-րդ տիպի ՇԴ

Նախադիաբետը միավորում է երկու պաթոլոգիական վիճակ՝ քաղցած գլիկեմիայի խանգարում և գլյուկոզի տանելիության խանգարում, որը բնութագրվում է ածխաջրերի ծանրաբեռնվածությունից հետո գլիկեմիայի մակարդակի չափազանց մեծ աճով: Սա դեռևս ՇԴ չէ, քանի որ գլյուկոզի նյութափոխանակության կարգավորման խանգարումը դեռևս այնքան էլ արտահայտված չէ, բայց սա առաջին և էական քայլերից մեկն է դեպի 2-րդ տիպի ՇԴ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը

(նշել մասնագետների շրջանակը)

Ներզատաբան, թերապևտ, ընտանեկան բժիշկ, սրտաբան

8)

Գանգատներ

ա.կարող են լինել ոչ սպեցիֆիկ բողոքներ թուլությունից, արագ հոգնածությունից, հիշողության նվազումից,

բ.քրոնիկ հիպերգլիկեմիայի դեպքում 2-րդ տիպի ՇԴ–ով պացիենտը կարող է ունենալ ծարավի զգացում (մինչև 3-5 լ/օր) մաշկի քոր, պոլիուրիա, նիկտուրիա, մարմնի քաշի նվազում, ֆուրունկուլյոզ, սնկային վարակներ, վերքերի դժվար լավացում։ Բժշկին դիմելու առաջին պատճառը կարող է լինել միկրո և մակրոանգիոպաթիայի, ոտքերի ցավի, էրեկտիլ դիսֆունկցիայի տարբեր դրսևորումները:

9)

Անամնեզ

ա.ավելորդ քաշ կամ ճարպակալում մեծահասակների մոտ (մարմնի զանգվածի ինդեքս ≥25 կգ/մ2),

բ.առաջին կարգի հարազատ, որն ունի ՇԴ,

գ.նստակյաց ապրելակերպ,

դ.սննդակարգի սովորություններ, ալկոհոլի չարաշահում,

ե.անամնեզում ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ,

զ.գեստացիոն ՇԴ,

է.սիրտանոթային հիվանդություններ,

ը. մարդու իմունային անբավարարության վիրուս:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Անհրաժեշտ է պահպանել պացիենտների հետազոտության ընդհանուր պրոպեդևտիկ (նախապատրաստական) սկզբունքները` ոտքերի զննում, ծայրամասային զարկերակների պուլսացիայի զգայունության և շոշափման գնահատում

11)

Հոսպիտալացման ցուցում

ա.պլանային (հիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնար)` հիվանդության դեկոմպենսացիայի ժամանակ ինսուլիոթերապիայի դոզաների տիտրացիա, պոմպային ինսուլինոթերապիայի մեկնարկ/սկիզբ, դիաբետիկ նեյրոպաթիայի ցավոտ ձևի դեպքում հակաջղաձգային միջոցներով թերապիայի մեկնարկ, ցանկացած էթիոլոգիայի վերքի առկայություն, վերջույթի կրիտիկական իշեմիա ստորին վերջույթների զարկերակների հիվանդությամբ պացիենտների մոտ, նեֆրոտիկ համախտանիշի զարգացում և երիկամների ֆիլտրացիոն ֆունկցիայի զգալի նվազում, հիմնական հիվանդության, դրա բարդությունների և ուղեկցող հիվանդությունների կլինիկական նշանակալի վատթարացում, բարդությունների և համակցված վիճակների համապարփակ սքրինինգ,

բ.շտապ, անհետաձգելի (հիվանդանոցային պայմաններում)` ԴԿԱ (դիաբետիկ կետոացիդոզ), պրեկոմատոզ վիճակ, դիաբետիկ կետոացեդոտիկ կոմա, հիպոգլիկեմիկ կոմա, լակտատ ացիդոզ, հիպերօսմոլյար հիպերգլիկեմիկ վիճակ, հիպոգլիկեմիկ վիճակ, որն ուղեկցվում է ապակողմնորոշմամբ, շարժումների, խոսքի խանգարումով, ցնցումներով, գիտակցության խանգարումով, ՇԴ-ով պացիենտների կյանքին սպառնացող ցանկացած վիճակ:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ներզատաբան

1

1

2)

Ընտանեկան բժիշկ

1

0,4-0,9

3)

Նյարդաբան( անհրաժեշտության դեպքում)

0,3

0,5-1

4)

Ակնաբույժ

1

1

5)

Սրտաբան (անհրաժեշտության դեպքում)

0.3-0,5

0.5-1

6)

Օրթոպեդ (անհրաժեշտության դեպքում)

0,1

0,25 -0,7

7)

Սննդաբան

0,4-1

0,4-1

8)

Անգիովիրաբույժ (անհրաժեշտության դեպքում)

0,2

0,3-0,8

9)

Երիկամաբան (անհրաժեշտության դեպքում)

0,1

0,2 -0,5

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Գլյուկոզի տանելիության բերանային թեստ (ԳՏԲԹ)`

0,25-0,6

 0,15

Կատարվում է գլիկեմիայի կասկածելի արժեքների դեպքում՝ ախտորոշումը ճշտելու համար

2)

Առկա չէ

Գլյուկոզի, НbA1C-ի որոշում արյան մեջ

1

1

Շաքարային դիաբետի կամ նախադիաբետի հայտնաբերում /հսկողություն

3)

Առկա չէ

Արյան կենսաքիմիական հետազոտություն`

-կրեատինին, միզանյութ, միզաթթու, ընդհանուր սպիտակուց, բիլիռուբին, ասպարտատ ամինոտրանսֆերազ, ալանին ամինոտրանսֆերազ, ընդհանուր խոլեստերին, ցածր խտության լիպոպրոտեիդների խոլեստերին, բարձր խտության լիպոպրոտեդների խոլեստերին, տրիգլիցերիդներ, նատրիում, կալիում

1

 1

Հիպերգլիկեմիայի և ռիսկի գործոնների հետագա անվտանգ դեղորայքային շտկման համար, ինչպես նաև պարզաբանում է բարդությունների առկայությունը

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Երիկամային ֆունկցիայի գնահատում`

ուշադրություն ենք դարձնում ալբումինուրիային, լեյկոցիտուրիային, էրիթրոցիտուրիային

5)

Առկա չէ

Վիտամին B 12 (մետֆորմինի երկարատև օգտագործմամբ)

1

1

Հնարավոր է B 12-ի անբավարարություն

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

12-արտածումներով ԷՍԳ (ՍԻՀ բարձր ռիսկի դեպքում՝ հետազոտությունը ստանդարտ ալգորիթմի համաձայն)

1

1

Ռիթմի և հաղորդականության խանգարումների հայտնաբերում: Սրտամկանի իշեմիայի և ինֆարկտի հայտնաբերում:

7)

Առկա չէ

Ակնահատակի քննություն

1

1

Դիաբետիկ ռետինոպաթիայի առկայությունը ստուգելու նպատակով

8)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգեն (անհրաժեշտության դեպքում)

0,4- 1

0,5-1

Տուբերկուլոզը և/կամ թոքաբորբը բացառելու համար

9)

Առկա չէ

Ստորին վերջույթների անոթների դուպլեքս (անհրաժեշտության դեպքում)

0,2- 0,5

0,6- 1

Հաստատում է զարկերակների խցանումը, բացահայտում է դրա անատոմիական տեղայնացումը և ծավալը

10)

Առկա չէ

Ուլտրաձայնային հետազոտություն (անհրաժեշտության դեպքում)

0,4- 1

0,4 - 1

 Բացահայտել ուղեկցող հիվանդությունները

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճա-խակա-նություն

Միջին օրական չափաքա-նակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրե-րի քա-նակ

1)

Մետֆորմինի հիդրոքլորիդ

500մգ, 850մգ, 1000մգ

Մետֆորմինի հիդրոքլորիդ

500մգ, 850մգ, 1000մգ

դեղա-հատեր

0,8-1

1-3

Երկարաժամ-

կետ

-

2)

Գլիմեպիրիդ

1 մգ, 2մգ,3մգ,4մգ

Գլիմեպիրիդ

1մգ, 2մգ, 3մգ, 4մգ

դեղա-հատեր

0,5-1

1

Երկարաժամ-

կետ

-

Գլիկլազիդ 60մգ

Գլիկլազիդ 60մգ

դեղա-հատեր

0,5- 1

1

Երկարաժամ-

կետ

-

Գլիբենկլամիդ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2,5մգ+500մգ

Գլիբենկլամիդ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2,5մգ+500մգ

դեղա-հատեր

0,2-0,3

1-2

Երկարաժամ-

կետ

-

3)

Րեպագլինիդ 1մգ, 2մգ

Րեպագլինիդ 1մգ, 2մգ

դեղա-հատեր

0,25

3-4

Երկարաժամ-

կետ

-

4)

Նատեգլինիդ 60 մգ, 120 մգ

Նատեգլինիդ 60 մգ, 120 մգ

դեղա-հատեր

0,25

3-4

Երկարաժամ-

կետ

-

5)

Դապագլիֆլոզին 5, 10մգ

Էմպագլիֆլոզին 10մգ, 25մգ

Կանագլիֆլոզին 100մգ, 300 մգ

Դապագլիֆլոզին 5, 10մգ

Էմպագլիֆլոզին 10մգ, 25մգ

Կանագլիֆլոզին 100 մգ, 300մգ

դեղա-հատեր

0,4-0,9

1

1

1

Երկարաժամ-կետ/ հակացու-ցումների բացակայու-

թյան դեպքում

-

6)

Վիլդագլիպտին 50մգ

Սիտագլիպտին 50մգ, 100մգ

Լինագլիպտին 5մգ

Ալոգլիպտին 25մգ

Վիլդագլիպտին 50մգ

Սիտագլիպտին 50մգ, 100մգ

Լինագլիպտին 5մգ

Ալոգլիպտին 25մգ

դեղա-հատեր

0,7 -1

1-2

Երկարաժամ-կետ/ հակացու-ցումների բացակայու-

թյան դեպքում

-

7)

Դուլագլուտիդ 0.75մգ/0,5մգ, 1.5մգ/0,5մգ լուծույթ ներարկման

Սեմագլուտիդ 0,25մգ,

0,50 մգ, 1 մգ լուծույթ ներարկման

Լիրագլուտիդ 6մգ/մլ լուծույթ ներարկման

Դուլագլուտիդ 0.75մգ/0,5մգ 1.5մգ/

0,5մգ լուծույթ ներարկման

Նախա-լցված ներարկիչ

0,25-0,8

Շաբաթա-կան 1 անգամ

Ենթամաշ-կային

Թերապիայի տեւողությունը որոշվում է անհատապես

-

Սեմագլուտիդ 0,25մգ,

0,50 մգ, 1 մգ լուծույթ ներարկման

Նախա-լցված ներարկիչ

0.25-0,8

Շաբաթա-կան 1 անգամ

Ենթամաշ-

կային

Թերապիայի տեւողությունը որոշվում է անհատապես

-

Լիրագլուտիդ 6մգ/մլ լուծույթ ներարկման

Նախա-լցված ներարկիչ

0,25-0,8

Օրական 1 անգամ

Ենթամաշ-կային

Թերապիայի տեւողությունը որոշվում է անհատապես

-

8)

Գլիմեպիրիդ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2մգ/500մգ

Գլիբենկլամիդ+մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2,5մգ/500մգ,5մգ/500մգ

Վիլդագլիպտին+

մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 50մգ+850մգ,50մգ/

1000մգ,50մգ/850մգ

Սիտագլիպտին (սիտագլիպտին ֆոսֆատի մոնոհիդրատ), մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 50մգ+500մգ,50մգ+850մգ, 50մգ+1000մգ

Էմպագլիֆլոզին+ Մետֆորմին 500մգ/5 մգ

500 մգ/12,5 մգ

850մգ/5 մգ

850 մգ/12,5 մգ

1000մգ/5 մգ

1000 մգ/12,5 մգ

Դապագլիֆլոզին+ Մետֆորմին 10մգ, 10մգ/1000մգ

Լինագլիպտին+ Մետֆորմին

2,5մգ/500մգ, 2,5մգ/850մգ,2,5մգ/

1000մգ

Գլիմեպիրիդ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2մգ/500մգ

Գլիբենկլամիդ+ մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 2,5մգ/500մգ, 5մգ/500մգ

Վիլդագլիպտին+ մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 50մգ+850մգ,50մգ/

1000մգ,50մգ/850մգ

Սիտագլիպտին (սիտագլիպտին ֆոսֆատի մոնոհիդրատ), մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ) 50մգ+500մգ,

50մգ+850մգ, 50մգ+1000մգ

Էմպագլիֆլոզին+ Մետֆորմին 500մգ/5 մգ

500 մգ/12,5 մգ

850մգ/5 մգ

850 մգ/12,5 մգ

1000մգ/5 մգ

1000 մգ/12,5 մգ

Դապագլի-

ֆլոզին+ Մետֆորմին 10մգ, 10մգ/1000մգ

Լինագլիպտին+ Մետֆորմին

2,5մգ/500մգ, 2,5մգ/850մգ,2,5մգ 1000մգ

դեղա-հատեր

դեղա-հատեր

դեղա-հատեր

դեղա-հատեր

դեղա-հատեր

դեղա-հատեր

դեղա-հատեր

0.3-0,9

1

1-2

1-2

1 -2

1

1

1

1-2

Երկարաժամ-կետ/ հակացու-ցումների բացակայու-

թյան դեպքում

Երկարաժամ-կետ/ հակացու-ցումների բացակայու-

թյան դեպքում

-

9)

Ակարբոզ 50մգ, 100մգ

Ակարբոզ 50մգ, 100մգ

դեղա-պատիճ

0,1-0,3

1-2

Երկարա-ժամկետ

-

10)

Պիոգլիտազոն 30 մգ

Ռոզիգլիտազոն 4մգ

Պիոգլիտազոն 30 մգ

Ռոզիգլիտազոն 4մգ

դեղա-հատեր

0,05-0,15

1

1-2

Որոշվում է անհատապես

-

11)

Ինսուլին Գլուլիզին 100Մ/մլ;

 Ինսուլին Լիզպրո 100Մ/մլ;

Ինսուլին Ասպարտ 100Մ/մլ

 Ինսուլին Գլուլիզին 100Մ/մլ

Ինսուլին Լիզպրո 100Մ/մլ

Ինսուլին Ասպարտ 100Մ/մլ

Ներարկիչ գրիչ

-

0,25-0,5

-

3

-

մշտական

(կարող է լինել ժամանա-կավոր)

-

Մարդկային Ինսուլին 100Մ/մլ

Մարդկային Ինսուլին 100Մ/մլ

Ներարկիչ գրիչ

0,25-0,5

3

կարող է լինել ժամանա-կավոր և/կամ մշտական

-

 Միջին ազդեցությամբ

ինսուլին 100Մ/10 մլ

Ինսուլին մարդկային 100Մ/մլ

Ներարկիչ գրիչ

0,25 -0,5

1-2

կարող է լինել ժամանակա-

վոր և/կամ մշտական

-

 Ինսուլին գլարգին 100Մ/մլ,

Ինսուլին գլարգին 300 Մ/մլ

Ինսուլին գլարգին 100Մ/մլ

Ինսուլին գլարգին 300 Մ/մլ

Ներարկիչ գրիչ

0,25-0,5

1 -2

կարող է լինել ժամանա-

կավոր և/կամ մշտական ինսուլինային թերապիա

-

Ինսուլին դեգլուդեկ, 100Մ/մլ

 Ինսուլին դեգլուդեկ, 100Մ/մլ

ներարկիչ գրիչ

0,25-0,5

1

Երկարաժա-մկետ/ ժամանակա-

վոր

-

Բիոսուլին30/70

Ռինսուլինի Mix 30/70

Բիոսուլին30/70

Ռինսուլինի Mix 30/70

Ներարկիչ գրիչ

0,15-0,25

1-2

Երկարաժա-մկետ/

ժամանա-

կավոր

-

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժումը ներառում է`

1) սննդակարգ.

2) ֆիզիկական ակտիվություն.

3) հակահիպերգլիկեմիկ դեղեր.

4) գլիկեմիայի ինքնուրույն վերահսկում.

5) հիվանդությունների կառավարման սկզբունքների ուսուցում.

6) զարկերակային ճնշման կարգավորում.

7) դիսլիպիդեմիայի շտկում.

8) հակաթրոմբոցիտար բուժում.

9) ուղեկցող հիվանդությունների/ պաթոլոգիաների բուժում:

10. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Բուժական այլ միջոցառումներ

 

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Նյութափոխանակային (մետաբոլիկ) վիրաբուժություն (Վիրահատությունից հետո պացիենտներին պետք է տրամադրել կենսակերպի երկարաժամկետ աջակցություն․ արյան պլազմայում միկրոէլեմենտների, վիտամինների մակարդակի կանոնավոր մշտադիտարկում, սննդակարգի վերահսկում (ազգային և միջազգային կազմակերպությունների կողմից մշակված նյութափոխանակային վիրաբուժության հետվիրահատական կառավարման վերաբերյալ առաջարկություններին համապատասխան):

0,1- 0,35

0,1 -0,35

11. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Կլինիկական ուղեցույց 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման/ ՀՀ /2023 թ.

2. Դիաբետի դասակարգում և ախտորոշում։ Դիաբետի բուժօգնության չափանիշները- 2022/Classification and Diagnosis of Diabetes: Standards of Medical Care in Diabetes—2022

3. 2-րդ տիպի դիաբետի և դրա հետ ասոցացված կոմորբիդ հիվանդությունների կանխարգելում կամ հետաձգում։ Դիաբետի բուժօգնության չափանիշները- 2023 Դիաբետի Ամերիկյան Ասոցիացիայի մասնագիտական պրակտիկայի հանձնաժողով/Prevention or Delay of Type 2 Diabetes and Associated Comorbidities: Standards of Medical Care in Diabetes—2023 American Diabetes Association Professional Practice Committee

4. Շաքարային դիաբետի բուժման դեղաբանական մոտեցումները։ Դիաբետի բուժօգնության չափանիշները-2023, Դիաբետի Ամերիկյան Ասոցիացիա/Pharmacologic Approaches to Glycemic Treatment: Standards of Care in Diabetes—2023, American Diabetes Association

5. Կանադայի դիաբետի կլինիկական պրակտիկայի ուղեցույցի փորձագետների հանձնաժողով-2018/Diabetes Canada Clinical Practice Guidelines Expert Committee 2018

6. Ֆիլբերտո Ալտոմար,Ամին Քերանի , Ջուլի Լովշին, Դիաբետի ուսումնասիրության Եվրոպական ասոցիացիայի (EASD) 59-րդ ամենամյա համաժողով/ Համբուրգ, Գերմանիա, հոկտեմբերի 2-6 2023թ․/ թեզիսները հրապարակված են 2023թ․ սեպտեմբերի 4/Filiberto Altomare MD, FRCSC, Amin Kherani MD, FRCSC, Julie Lovshin MD, FRCPC/59 th EASD Annual Meeting of the European Association for the Study of Diabetes/Hamburg, Germany, 2 - 6 October 2023/Abstracts Published: 04 September 2023

7. Շաքարային դիաբետի դասակարգում: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն․ 2019/Classification of diabetes mellitus. World Health Organization. 2019

8. Գլիկացված հեմոգլոբինի (HbA1c) օգտագործումը շաքարային դիաբետի ախտորոշման մեջ:/ ԱՀԿ խորհրդատվության համառոտ զեկույց (WHO/NMH/CHP/CPM / 11.1): Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2011/Use of Glycated Haemoglobin (HbA1c) in the Diagnosis of Diabetes Mellitus./Abbreviated Report of a WHO Consultation (WHO/NMH/CHP/CPM/11.1). World Health Organization; 2011.

9. Ռուբինո Ֆ, Նաթան , Էկել ՌՀ և այլք․ վիրաբուժություն 2-րդ տիպի շաքարախտի բուժման ալգորիթմում. շաքարախտի միջազգային կազմակերպությունների համատեղ հայտարարություն. Դիաբետի խնամք 2016/Rubino F, Nathan DM, Eckel RH et al. Metabolic surgery in the treatment algorithm for type 2 diabetes: a joint statement by international diabetes organizations. Diabetes Care 2016

10. Դեդով ԻԻ, Շեստակով ՄՎ, Մայորով ԱՅու, Վիկուլովա ՕԿ, Գալստյան ՏԼ, և այլք․ Շաքարային դիաբետով հիվանդ պացիենտների մասնագիտացված օգնության ուղեցույցներ/ Դեդովի, Շեստակովի, Մայոովի խմբագրությամբ․ 11-րդ թողարկում․ Շաքարային դիաբետ․ 2023/Дедов ИИ, Шестакова МВ, Майоров АЮ, Викулова ОК, Галстян ГР, Кураева ТЛ, et al. Алгоритмы специализированной медицинской помощи больным сахарным диабетом / Под редакцией И.И. Дедова, М.В. Шестаковой, А.Ю. Майорова. 11-й выпуск. Сахарный диабет.2023

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական: