ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 մարտ 2024 թ. |
N 98-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-003-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 65-Ն հրամանի հավելվածը լրացնել նոր 10-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«10. Արտադրական վնասվածքների համաճարակաբանական դիտարկման մեթոդական ուղեցույցը սահմանվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները կատարող`
29.03.2024 |
Լ. Նանուշյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2024 թվական: