ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հունիս 2024 թ. |
N 188-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՈՒՏՈԻՄՈՒՆ ՀԵՊԱՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել աուտոիմուն հեպատիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
10.06.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «10» հունիս 2024 թվականի N 188-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՈՒՏՈԻՄՈՒՆ ՀԵՊԱՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
K75.4 |
Աուտոիմուն հեպատիտ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ (լյարդի ցիռոզ, լյարդաբջջային քաղցկեղ, դեղերի հետ կապված բարդություններ/տոքսիկություն) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ) |
8) |
Գանգատներ |
Աուտոիմուն հեպատիտի դեպքերի մի մասը ասիմպտոմ է, իսկ տիպիկ դեպքերում դիտվող գանգատներն են՝ ընդհանուր թուլություն, տենդ, մաշկի և լորձաթաղանթների դեղնություն, սրտխառնոց, աջ թուլակողի դիսկոմֆորտ, հոդացավեր։ Կարող են դիտվել նաև այլ աուտոիմուն հիվանդություններ՝ համապատասխան դրսևորումներով (մաշկի ցան, վահանագեղձի դիսֆունկցիայի նշաններ, երիկամների ախտահարում, և այլն) |
9) |
Անամնեզ |
Առավել հաճախ հանդիպում է երիտասարդ կանանց մոտ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
ա.զննում` մաշկի և սկլերաների դեղնություն, նաև լյարդի քրոնիկ հիվանդությանը բնորոշ նշաններ՝ ափային էրիթեմա, տելեանգիէկտազիաներ մարմնի վերին հատվածում, բ.որովայնի շոշափում` լյարդի մեծացում |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Հեպատիտի արտահայտված կլինիկական դրսևորումների, լյարդային ֆերմենտների խիստ բարձր մակարդակի, բարդությունների դեպքում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան |
1 |
1 |
2) |
Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ) |
0,3 |
1 |
3) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) /էնդոսկոպիայի համար/ |
0,3 |
1 |
4) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ |
1 |
1 |
5) |
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ |
1 |
1 |
6) |
Ռևմատոլոգ |
0,5 |
0,5 |
7) |
Էնդոկրինոլոգ |
0,5 |
0,5 |
8) |
Մաշկաբան |
0,2 |
0,2 |
9) |
Նյարդաբան |
0,1 |
0,2 |
10) |
Երիկամաբան/նեֆրոլոգ |
0,2 |
0,4 |
11) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Անեմիան և թրոմբոցիտոպենիան կարող են զարգանալ ակտիվ հեպատիտի դեպքում, ինչպես նաև լյարդի ցիռոզի դեպքում: |
2) |
Առկա չէ |
Գլուկոզի մակարդակի որոշում |
1 |
1 |
Հիպերգլիկեմիան կարող է վկայել աուտոիմուն ծագման 1 տիպի դիաբետի մասին: Նաև, լյարդի ցիռոզի զարգացման դեպքում կարող է դիտվել հիպոգլիկեմիա |
3) |
Առկա չէ |
Կրեատինինի մակարդակի որոշում |
1 |
1 |
Բարձր մակարդակը կարող է վկայել ուղեկցող երիկամային աուտոիմուն վնասման մասին |
4) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ), |
1 |
1 |
Աուտոիմուն հեպատիտին բնորոշ է լյարդային ֆերմենտների, բիլիռուբինի քանակների բարձրացումը, նաև կարևոր է ցուցանիշների մշտադիտարկումը՝ հիվանդության ակտիվությանը, բուժման արդյունքին հետևելու նպատակով |
5) |
Առկա չէ |
Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում |
0,3 |
0,3 |
Անեմիայի հնարավոր պատճառի, նաև լյարդի ուղեկցող հիվանդություններից հեմոքրոմատոզի հայտնաբերման համար |
6) |
Առկա չէ |
Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում |
0,1 |
0,1 |
Ֆերիտինի բարձր մակարդակի դեպքում երկաթի ավելցուկը հստակեցնելու մեթոդ |
7) |
Առկա չէ |
Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում |
1 |
1 |
Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի անկման կամ լեղու հոսքի խանգարման հետևանքով վիտամին K թերներծծման մասին |
8) |
Առկա չէ |
Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում |
1 |
1 |
Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի անկման մասին |
9) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Բ վիրուսի մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Բ վիրուսի կորիզային հակածնի հանդեպ (հակա-HBc) հակամարմինների որոշում |
1 |
1 |
Պարտադիր ստուգվող ցուցանիշներ են լյարդի ցանկացած ախտահարման դեպքում, բացառելու համար վիրուսային հեպատիտները
|
10) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Ց վիրուսի հանդեպ (հակա-HCV) հակամարմինների և/կամ հեպատիտ Ց վիրուսի (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում |
1 |
1 | |
11) |
Առկա չէ |
Արյան մեջ` հակակորիզային՝ ANA, հակա-հարթմկանային՝ ASMA, հակա-F-ակտինի, հակա-լյարդ-պանկրեատիկ (LP), հակա-լյարդ-երիկամների միկրոսոմալ (LKM), հակամիտոքոնդրիալ՝ AMA, պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA, հակամարմինների քանակի որոշում |
1 |
1 |
Աուտոիմուն հեպատիտի ախտորոշում
|
12) |
Առկա չէ |
Արյան մեջ հակամիտոքոնդրիալ՝ AMA, պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA, հակամարմինների քանակի որոշում |
1 |
1 |
Անհրաժեշտ են լյարդի այլ աուտոիմուն ախտահարումներից՝ առաջնային բիլիար խոլանգիտ, առաջնային սկլերոզացնող խոլանգիտ, տարբերակելու համար |
13) |
Առկա չէ |
Արյան մեջ ցերուլոպլազմինի մակարդակի որոշում |
0,8 |
0,8 |
Լյարդի վնասման պատճառներից Ուիլսոնի հիվանդության հայտնաբերման /դիֆերենցիալ ախտորոշման/ նպատակով |
14) |
Առկա չէ |
Արյան մեջ ալֆա1-հակատրիպսինի մակարդակի որոշում |
0,5 |
0,5 |
Լյարդի վնասման պատճառներից ալֆա-1-հակատրիպսինի պակասի հայտնաբերման դիֆերենցիալ ախտորոշման/ նպատակով |
15) |
Առկա չէ |
Արյան մեջ HFE՝ ժառանգական հեմոքրոմատոզի գենի մուտացիայի հայտնաբերում |
0,05 |
0,05 |
Լյարդի վնասման պատճառներից ժառանգական հեմոքրոմատոզի հայտնաբերում |
16) |
Առկա չէ |
Արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակի որոշում |
0,5 |
1,0 |
Հեպատիտի, հատկապես եթե զարգացել է ցիռոզ, դեպքում անհրաժեշտ է կատարել հեպատոցելյուլյար կարցինոմայի սկրինինգ՝ այս օնկոմարկերի որոշման միջոցով |
17) |
Առկա չէ |
Արյան մեջ խոլեստերինի բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) և ցածր խտության լիպոպրոտեինների (ԼDL) ֆրակցիաների մակարդակի որոշում |
0,4 |
0,3 |
Լյարդի վնասման պատճառ կարող է լինել մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է խոլեստերինի հատկապես HDL ֆրակցիայի մակարդակի իջեցում |
18) |
Առկա չէ |
Արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի որոշում |
0,4 |
0,3 |
Լյարդի վնասման պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում |
19) |
Առկա չէ |
Արյան մեջ ինսուլինային կայունության ինդեքսի՝ HOMA որոշում |
0,3 |
0,3 |
Լյարդի վնասման պատճառներից մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերում |
20) |
Առկա չէ |
Արյան մեջ իմունոգլոբուլիների (IgG, IgM) մակարդակի որոշում |
1 |
1 |
IgG բարձրացումը բնորոշ է աուտոիմուն հեպատիտին, իսկ IgM բարձր մակարդակը թույլ է տալիս դիֆերենցել առաջնային բիլիար խոլանգիտը՝ լյարդի այլ աուտոիմուն հիվանդությունը |
21) |
Առկա չէ |
Արյան մեջ Na, K, Ca որոշում |
1 |
1 |
Էլեկտրոլիտների հաշվեկշիռը կարող է խանգարվել աուտոիմուն հեպատիտի, նաև դեղորայքային բուժման ֆոնի վրա |
22) |
Առկա չէ |
Արյան մեջ թիոպուրին մեթիլտրանսֆերազա ֆերմենտի ակտիվության որոշումը կամ գենոտիպավորումը |
0,6 |
0,6 |
Ազաթիոպրինով բուժման անտանելիությունը կանխատեսելու համար անհրաժեշտ թեստ է՝ պահպանողական բուժման դեղի ընտրությունը կատարելու համար |
Գործիքային հետազոտություններ | |||||
23) |
Առկա չէ |
Որովայնի գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Լյարդի ստեատոզը հայտնաբերելու առաջնահերթ մեթոդ է |
24) |
Առկա չէ |
Լյարդի բիոպսիա |
1 |
0,8 |
Աուտոիմուն հեպատիտի ախտորոշման պարտադիր ցուցանիշներից է հյուսվածքաբանական փոփոխությունների նկարագրությունը |
25) |
Առկա չէ |
Լյարդի բիոպտատի հյուսվածքաբանական քննություն |
1 |
0,8 | |
26) |
Առկա չէ |
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ) |
0,4 |
1 |
Հեպատիտի բարդություններից ցիռոզի, պորտալ գերճնշման նշանների՝ կերակրափողի կամ ստամոքսի վարիկոզ լայնացած երակների հայտնաբերման նպատակով |
27) |
Առկա չէ |
ԷԳԴՍ ժամանակ կերակրափողից, ստամոքսից կամ 12-մատնյա աղիքից վերցված բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն |
0,2 |
0,5 |
Անհրաժեշտության դեպքում, եթե ԷԳԴՍ հայտնաբերում է որևէ ախտաբանական փոփոխություն, դրա բնույթը պարզելու նպատակով |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Բուդենոֆալկ, 3 մգ |
Բուդենոֆալկ, 3 մգ |
դեղահատ |
0,1 |
3 |
450 |
150 |
2) |
Մեթիլպրեդնիզոլոն 4 մգ |
Մեթիլպրեդնիզոլոն 4 մգ |
դեղահատ |
1 |
12 |
2400 |
200 |
3) |
Ազաթիոպրին 50 մգ |
Ազաթիոպրին 50 մգ |
դեղահատ |
1 |
3 |
1095 |
365 *** |
4) |
Ցիկլոսպորին 50մգ |
Ցիկլոսպորին 50մգ |
դեղապատիճներ փափուկ |
0,05 |
3 |
1095 |
365 *** |
5) |
Միկոֆենոլատ մոֆետիլ 250 մգ |
Միկոֆենոլատ մոֆետիլ 250 մգ |
դեղապատիճ |
0,05 |
8 |
2920 |
365 *** |
6) |
Տակրոլիմուս 5մգ |
Տակրոլիմուս 5մգ |
դեղապատիճներ կոշտ |
0,02 |
1 |
365 |
365 *** |
7) |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ |
ապակե շշիկ |
0,1 |
1 |
10 |
10 |
8) |
Ֆոլաթթու 1մգ, 5մգ |
Ֆոլաթթու 1մգ, 5մգ |
դեղահատեր |
0,8 |
1 |
60 |
60 |
9) |
Ռիֆաքսիմին 200մգ |
Ռիֆաքսիմին 200մգ |
դեղահատեր |
0,2 |
6 |
60 |
10 |
10) |
Լակտուլոզ 667մգ/մլ |
Լակտուլոզ 667մգ/մլ |
օշարակ |
0,4 |
60 |
120 |
20 |
11) |
Քոլեկալցիֆերոլ, կալցիում (կալցիումի կարբոնատ) 0,005մգ+500մգ |
Քոլեկալցիֆերոլ, կալցիում (կալցիումի կարբոնատ) 0,005մգ+500մգ |
դեղահատեր դեղահատեր ծամելու |
1 |
2 |
400 |
200 |
12) |
Ֆուրոսեմիդ 40 մգ |
Ֆուրոսեմիդ 40 մգ |
դեղահատեր |
0,1 |
2 |
120 |
60 |
13) |
Սպիրոնոլակտոն 25մգ, 50մգ |
Սպիրոնոլակտոն 25մգ, 50մգ |
դեղահատեր |
0,1 |
6 |
360 |
60 |
14) |
Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ |
Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ |
դեղահատեր |
0,2 |
2 |
730 |
365 *** |
15) |
Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ |
Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ |
դեղահատեր |
0,1 |
3 |
1095 |
365 *** |
16) |
Սիմվաստատին 20մգ, 40մգ |
Սիմվաստատին 20մգ, 40մգ |
դեղահատեր |
0,2 |
1,5 |
547,5 |
365 *** |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,
3) *** նշվում է 1 տարվա կտրվածքով բուժման տևողությունը և դեղերի քանակը, բուժումը երկարաժամկետ է:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Լյարդի փոխպատվաստում |
- |
0,5 |
2) |
Կերակրափողի վարիկոզ երակների լիգավորում |
- |
0,5 |
3) |
Ախտորոշիչ կամ բուժական լապարացենտեզ |
- |
0,2 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Մակ, Կարա Լ․, 1; Ադամս, Դավիդ2; Ասիս, Դավիդ Ն․33; Կերկար, Նանդա4; Մաննս, Միշել Պ․5; Մայո, Մերլին Ջ․6; Վիերլինգ, Ջոն Մ․7; Ալսավաս, Մուազ8; Մուրադ, Մուհամեդ Հ․9; Չժայա, Ալբերտ Ջ․10․ Մեծահասակների և երեխաների աուտոիմուն հեպատիտի ախտորոշում և բուժում։2019 կլինիկական ձեռնարկներ և ուղեցույցներ լյարդի հիվանդությունների հետազոտման Ամերիկյան Ասոցիացիայի կողմից։ Հեպատոլոգիա 72(2):p 671-722, Օգոստոս 2020. | Հասցե: 10.1002/hep.31065/Mack, Cara L.*,1; Adams, David2; Assis, David N.3; Kerkar, Nanda4; Manns, Michael P.5; Mayo, Marlyn J.6; Vierling, John M.7; Alsawas, Mouaz8; Murad, Mohammad H.9; Czaja, Albert J.10. Diagnosis and Management of Autoimmune Hepatitis in Adults and Children: 2019 Practice Guidance and Guidelines From the American Association for the Study of Liver Diseases. Hepatology 72(2):p 671-722, August 2020. | DOI: 10.1002/hep.31065
2. Լյարդի ուսումնասիրության Եվրոպական Ասոցիացիա․ ԵԱՍԼ Կլինիկական ուղեցույցներ։ Աուտոիմուն հեպատիտ․ Հեպատոլոգիա ամսագիր․ 2015 Հոկտեմբեր63(4):971-1004 հասցե: 10.1016/j.jhep.2015.06.030. Epub 2015 Սեպտեմբեր 1. Erratum in: Հեպատոլոգիա ամսագիր. 2015 Դեկտեմբեր;63(6):1543-4. PMID: 26341719/European Association for the Study of the Liver. EASL Clinical Practice Guidelines: Autoimmune hepatitis. J Hepatol. 2015 Oct;63(4):971-1004. doi: 10.1016/j.jhep.2015.06.030. Epub 2015 Sep 1. Erratum in: J Hepatol. 2015 Dec;63(6):1543-4. PMID: 26341719.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական: