Գլխավոր տեղեկություն
Номер
N 188-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.06.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.06.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.06.2024
Дата вступления в силу
30.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հունիս 2024 թ.

N 188-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՈՒՏՈԻՄՈՒՆ ՀԵՊԱՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել աուտոիմուն հեպատիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

10.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«10» հունիս 2024 թվականի

N 188-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՈՒՏՈԻՄՈՒՆ ՀԵՊԱՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K75.4

Աուտոիմուն հեպատիտ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ (լյարդի ցիռոզ, լյարդաբջջային քաղցկեղ, դեղերի հետ կապված բարդություններ/տոքսիկություն)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ)

8)

Գանգատներ

Աուտոիմուն հեպատիտի դեպքերի մի մասը ասիմպտոմ է, իսկ տիպիկ դեպքերում դիտվող գանգատներն են՝ ընդհանուր թուլություն, տենդ, մաշկի և լորձաթաղանթների դեղնություն, սրտխառնոց, աջ թուլակողի դիսկոմֆորտ, հոդացավեր։ Կարող են դիտվել նաև այլ աուտոիմուն հիվանդություններ՝ համապատասխան դրսևորումներով (մաշկի ցան, վահանագեղձի դիսֆունկցիայի նշաններ, երիկամների ախտահարում, և այլն)

9)

Անամնեզ

Առավել հաճախ հանդիպում է երիտասարդ կանանց մոտ

10)

Զննման արդյունք/Ցուցում

ա.զննում` մաշկի և սկլերաների դեղնություն, նաև լյարդի քրոնիկ հիվանդությանը բնորոշ նշաններ՝ ափային էրիթեմա, տելեանգիէկտազիաներ մարմնի վերին հատվածում,

բ.որովայնի շոշափում` լյարդի մեծացում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Հեպատիտի արտահայտված կլինիկական դրսևորումների, լյարդային ֆերմենտների խիստ բարձր մակարդակի, բարդությունների դեպքում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան

1

1

2)

Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ)

0,3

1

3)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) /էնդոսկոպիայի համար/

0,3

1

4)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ

1

1

5)

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

1

1

6)

Ռևմատոլոգ

0,5

0,5

7)

Էնդոկրինոլոգ

0,5

0,5

8)

Մաշկաբան

0,2

0,2

9)

Նյարդաբան

0,1

0,2

10)

Երիկամաբան/նեֆրոլոգ

0,2

0,4

11)

Ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Անեմիան և թրոմբոցիտոպենիան կարող են զարգանալ ակտիվ հեպատիտի դեպքում, ինչպես նաև լյարդի ցիռոզի դեպքում:

2)

Առկա չէ

Գլուկոզի մակարդակի որոշում

1

1

Հիպերգլիկեմիան կարող է վկայել աուտոիմուն ծագման 1 տիպի դիաբետի մասին: Նաև, լյարդի ցիռոզի զարգացման դեպքում կարող է դիտվել հիպոգլիկեմիա

3)

Առկա չէ

Կրեատինինի մակարդակի որոշում

1

1

Բարձր մակարդակը կարող է վկայել ուղեկցող երիկամային աուտոիմուն վնասման մասին

4)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),
Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),
Բիլիռուբինի մակարդակի որոշում

1

1

Աուտոիմուն հեպատիտին բնորոշ է լյարդային ֆերմենտների, բիլիռուբինի քանակների բարձրացումը, նաև կարևոր է ցուցանիշների մշտադիտարկումը՝ հիվանդության ակտիվությանը, բուժման արդյունքին հետևելու նպատակով

5)

Առկա չէ

Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում

0,3

0,3

Անեմիայի հնարավոր պատճառի, նաև լյարդի ուղեկցող հիվանդություններից հեմոքրոմատոզի հայտնաբերման համար

6)

Առկա չէ

Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում

0,1

0,1

Ֆերիտինի բարձր մակարդակի դեպքում երկաթի ավելցուկը հստակեցնելու մեթոդ

7)

Առկա չէ

Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում

1

1

Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի անկման կամ լեղու հոսքի խանգարման հետևանքով վիտամին K թերներծծման մասին

8)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում

1

1

Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի անկման մասին

9)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ վիրուսի մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Բ վիրուսի կորիզային հակածնի հանդեպ (հակա-HBc) հակամարմինների որոշում

1

1

Պարտադիր ստուգվող ցուցանիշներ են լյարդի ցանկացած ախտահարման դեպքում, բացառելու համար վիրուսային հեպատիտները

 

10)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Ց վիրուսի հանդեպ (հակա-HCV) հակամարմինների և/կամ հեպատիտ Ց վիրուսի (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում

1

1

11)

Առկա չէ

Արյան մեջ` հակակորիզային՝ ANA, հակա-հարթմկանային՝ ASMA, հակա-F-ակտինի, հակա-լյարդ-պանկրեատիկ (LP), հակա-լյարդ-երիկամների միկրոսոմալ (LKM), հակամիտոքոնդրիալ՝ AMA, պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA, հակամարմինների քանակի որոշում

1

1

Աուտոիմուն հեպատիտի ախտորոշում

 

12)

Առկա չէ

Արյան մեջ հակամիտոքոնդրիալ՝ AMA, պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA, հակամարմինների քանակի որոշում

1

1

Անհրաժեշտ են լյարդի այլ աուտոիմուն ախտահարումներից՝ առաջնային բիլիար խոլանգիտ, առաջնային սկլերոզացնող խոլանգիտ, տարբերակելու համար

13)

Առկա չէ

Արյան մեջ ցերուլոպլազմինի մակարդակի որոշում

0,8

0,8

Լյարդի վնասման պատճառներից Ուիլսոնի հիվանդության հայտնաբերման /դիֆերենցիալ ախտորոշման/ նպատակով

14)

Առկա չէ

Արյան մեջ ալֆա1-հակատրիպսինի մակարդակի որոշում

0,5

0,5

Լյարդի վնասման պատճառներից ալֆա-1-հակատրիպսինի պակասի հայտնաբերման դիֆերենցիալ ախտորոշման/ նպատակով

15)

Առկա չէ

Արյան մեջ HFE՝ ժառանգական հեմոքրոմատոզի գենի մուտացիայի հայտնաբերում

0,05

0,05

Լյարդի վնասման պատճառներից ժառանգական հեմոքրոմատոզի հայտնաբերում

16)

Առկա չէ

Արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակի որոշում

0,5

1,0

Հեպատիտի, հատկապես եթե զարգացել է ցիռոզ, դեպքում անհրաժեշտ է կատարել հեպատոցելյուլյար կարցինոմայի սկրինինգ՝ այս օնկոմարկերի որոշման միջոցով

17)

Առկա չէ

Արյան մեջ խոլեստերինի բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) և ցածր խտության լիպոպրոտեինների (ԼDL) ֆրակցիաների մակարդակի որոշում

0,4

0,3

Լյարդի վնասման պատճառ կարող է լինել մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է խոլեստերինի հատկապես HDL ֆրակցիայի մակարդակի իջեցում

18)

Առկա չէ

Արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի որոշում

0,4

0,3

Լյարդի վնասման պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում

19)

Առկա չէ

Արյան մեջ ինսուլինային կայունության ինդեքսի՝ HOMA որոշում

0,3

0,3

Լյարդի վնասման պատճառներից մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերում

20)

Առկա չէ

Արյան մեջ իմունոգլոբուլիների (IgG, IgM) մակարդակի որոշում

1

1

IgG բարձրացումը բնորոշ է աուտոիմուն հեպատիտին, իսկ IgM բարձր մակարդակը թույլ է տալիս դիֆերենցել առաջնային բիլիար խոլանգիտը՝ լյարդի այլ աուտոիմուն հիվանդությունը

21)

Առկա չէ

Արյան մեջ Na, K, Ca որոշում

1

1

Էլեկտրոլիտների հաշվեկշիռը կարող է խանգարվել աուտոիմուն հեպատիտի, նաև դեղորայքային բուժման ֆոնի վրա

22)

Առկա չէ

Արյան մեջ թիոպուրին մեթիլտրանսֆերազա ֆերմենտի ակտիվության որոշումը կամ գենոտիպավորումը

0,6

0,6

Ազաթիոպրինով բուժման անտանելիությունը կանխատեսելու համար անհրաժեշտ թեստ է՝ պահպանողական բուժման դեղի ընտրությունը կատարելու համար

Գործիքային հետազոտություններ

23)

Առկա չէ

Որովայնի գերձայնային հետազոտություն

1

1

Լյարդի ստեատոզը հայտնաբերելու առաջնահերթ մեթոդ է

24)

Առկա չէ

Լյարդի բիոպսիա

1

0,8

Աուտոիմուն հեպատիտի ախտորոշման պարտադիր ցուցանիշներից է հյուսվածքաբանական փոփոխությունների նկարագրությունը

25)

Առկա չէ

Լյարդի բիոպտատի հյուսվածքաբանական քննություն

1

0,8

26)

Առկա չէ

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

0,4

1

Հեպատիտի բարդություններից ցիռոզի, պորտալ գերճնշման նշանների՝ կերակրափողի կամ ստամոքսի վարիկոզ լայնացած երակների հայտնաբերման նպատակով

27)

Առկա չէ

ԷԳԴՍ ժամանակ կերակրափողից, ստամոքսից կամ 12-մատնյա աղիքից վերցված բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն

0,2

0,5

Անհրաժեշտության դեպքում, եթե ԷԳԴՍ հայտնաբերում է որևէ ախտաբանական փոփոխություն, դրա բնույթը պարզելու նպատակով

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Բուդենոֆալկ, 3 մգ

Բուդենոֆալկ, 3 մգ

դեղահատ

0,1

3

450

150

2)

Մեթիլպրեդնիզոլոն 4 մգ

Մեթիլպրեդնիզոլոն 4 մգ

դեղահատ

1

12

2400

200

3)

Ազաթիոպրին 50 մգ

Ազաթիոպրին 50 մգ

դեղահատ

1

3

1095

365 ***

4)

Ցիկլոսպորին 50մգ

Ցիկլոսպորին 50մգ

դեղապատիճներ փափուկ

0,05

3

1095

365 ***

5)

Միկոֆենոլատ մոֆետիլ 250 մգ

Միկոֆենոլատ մոֆետիլ 250 մգ

դեղապատիճ

0,05

8

2920

365 ***

6)

Տակրոլիմուս 5մգ

Տակրոլիմուս 5մգ

դեղապատիճներ կոշտ

0,02

1

365

365 ***

7)

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ

ապակե շշիկ

0,1

1

10

10

8)

Ֆոլաթթու 1մգ, 5մգ

Ֆոլաթթու 1մգ, 5մգ

դեղահատեր

0,8

1

60

60

9)

Ռիֆաքսիմին 200մգ

Ռիֆաքսիմին 200մգ

դեղահատեր

0,2

6

60

10

10)

Լակտուլոզ 667մգ/մլ

Լակտուլոզ 667մգ/մլ

օշարակ

0,4

60

120

20

11)

Քոլեկալցիֆերոլ, կալցիում (կալցիումի կարբոնատ) 0,005մգ+500մգ

Քոլեկալցիֆերոլ, կալցիում (կալցիումի կարբոնատ) 0,005մգ+500մգ

դեղահատեր դեղահատեր ծամելու

1

2

400

200

12)

Ֆուրոսեմիդ 40 մգ

Ֆուրոսեմիդ 40 մգ

դեղահատեր

0,1

2

120

60

13)

Սպիրոնոլակտոն 25մգ, 50մգ

Սպիրոնոլակտոն 25մգ, 50մգ

դեղահատեր

0,1

6

360

60

14)

Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ

Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ

դեղահատեր

0,2

2

730

365 ***

15)

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

դեղահատեր

0,1

3

1095

365 ***

16)

Սիմվաստատին 20մգ, 40մգ

Սիմվաստատին 20մգ, 40մգ

դեղահատեր

0,2

1,5

547,5

365 ***

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) *** նշվում է 1 տարվա կտրվածքով բուժման տևողությունը և դեղերի քանակը, բուժումը երկարաժամկետ է:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Լյարդի փոխպատվաստում

-

0,5

2)

Կերակրափողի վարիկոզ երակների լիգավորում

-

0,5

3)

Ախտորոշիչ կամ բուժական լապարացենտեզ

-

0,2

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Մակ, Կարա Լ․, 1; Ադամս, Դավիդ2; Ասիս, Դավիդ Ն․33; Կերկար, Նանդա4; Մաննս, Միշել Պ․5; Մայո, Մերլին Ջ․6; Վիերլինգ, Ջոն Մ․7; Ալսավաս, Մուազ8; Մուրադ, Մուհամեդ Հ․9; Չժայա, Ալբերտ Ջ․10․ Մեծահասակների և երեխաների աուտոիմուն հեպատիտի ախտորոշում և բուժում։2019 կլինիկական ձեռնարկներ և ուղեցույցներ լյարդի հիվանդությունների հետազոտման Ամերիկյան Ասոցիացիայի կողմից։ Հեպատոլոգիա 72(2):p 671-722, Օգոստոս 2020. | Հասցե: 10.1002/hep.31065/Mack, Cara L.*,1; Adams, David2; Assis, David N.3; Kerkar, Nanda4; Manns, Michael P.5; Mayo, Marlyn J.6; Vierling, John M.7; Alsawas, Mouaz8; Murad, Mohammad H.9; Czaja, Albert J.10. Diagnosis and Management of Autoimmune Hepatitis in Adults and Children: 2019 Practice Guidance and Guidelines From the American Association for the Study of Liver Diseases. Hepatology 72(2):p 671-722, August 2020. | DOI: 10.1002/hep.31065

2. Լյարդի ուսումնասիրության Եվրոպական Ասոցիացիա․ ԵԱՍԼ Կլինիկական ուղեցույցներ։ Աուտոիմուն հեպատիտ․ Հեպատոլոգիա ամսագիր․ 2015 Հոկտեմբեր63(4):971-1004 հասցե: 10.1016/j.jhep.2015.06.030. Epub 2015 Սեպտեմբեր 1. Erratum in: Հեպատոլոգիա ամսագիր. 2015 Դեկտեմբեր;63(6):1543-4. PMID: 26341719/European Association for the Study of the Liver. EASL Clinical Practice Guidelines: Autoimmune hepatitis. J Hepatol. 2015 Oct;63(4):971-1004. doi: 10.1016/j.jhep.2015.06.030. Epub 2015 Sep 1. Erratum in: J Hepatol. 2015 Dec;63(6):1543-4. PMID: 26341719.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան