ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 մայիս 2024 թ. |
N 167-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՏԱՄՈՔՍԱԿԵՐԱԿՐԱՓՈՂԱՅԻՆ ՌԵՖԼՅՈՒՔՍՈՎ (ՀԵՏՀՈՍՔ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ստամոքսակերակրափողային ռեֆլյուքսով (հետհոսք) մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
21.05.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «21» մայիս 2024 թվականի N 167-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՏԱՄՈՔՍԱԿԵՐԱԿՐԱՓՈՂԱՅԻՆ ՌԵՖԼՅՈՒՔՍՈՎ (ՀԵՏՀՈՍՔ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
K21 |
Ստամոքսակերակրափողային (գաստրոէզոֆագեալ) ռեֆլյուքս (հետհոսք) |
2) |
K21.0 |
Ստամոքսակերակրափողային (գաստրոէզոֆագեալ) ռեֆլյուքս էզոֆագիտով: Ռեֆլյուքս-էզոֆագիտ |
3) |
K21.9 |
Ստամոքսակերակրափողային (գաստրոէզոֆագեալ) ռեֆլյուքս՝ առանց էզոֆագիտի |
4) |
K22.1 |
Կերակրափողի խոց |
5) |
K22.8 |
Կերակրափողի ճշտված այլ հիվանդություններ |
6) |
K22.9 |
Կերակրափողի չճշտված հիվանդություններ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա.առանց էզոֆագիտի – տիպիկ գանգատների դեպքում էնդոսկոպիկ հետազոտությամբ կերակրափողի լորձաթաղանթի ախտահարման բացակայություն, բ. էզոֆագիտ (ըստ Լոս-Անջելեսյան դասակարգման)՝ A աստիճան - Լորձաթաղանթի 1 կամ մի քանի էրոզիաներ 1 ծալքում, որոնց երկարությունը չի գերազանցում 5 մմ, B աստիճան - լորձաթաղանթի 1 կամ մի քանի էրոզիաներ 1 ծալքում, որոնցից նվազագույնը մեկի երկարությունը գերազանցում է 5 մմ, C աստիճան - լորձաթաղանթի էրոզիաներ 2 կամ ավել ծալքերում, որոնք կերակրափողի շրջագծի 75%-ից փոքր տարածություն են զբաղեցնում, D աստիճան - լորձաթաղանթի տարածուն էրոզիաներ, որոնք զբաղեցնում են կերակրափողի շրջագծի առնվազն 75%-ը, գ.կերակրափողի նեղացում (բարդություն), դ.կերակրափողի արյունահոսություն (բարդություն), ե. Բարետի կերակրափող (բարդություն) – կերակրափողի ստորին երրորդականում էնդոսկոպիկ եղանակով գլանաձև էպիթելի հայտնաբերում, հաստատված հյուսվածքաբանական հետազոտությամբ, զ. կերակրափողի ադենոկարցինոմա – Բարետի կերակրափողի հետագա բարդություն: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
ԱԲ, Բ |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), թերապևտ, ընտանեկան բժիշկ |
8) |
Գանգատներ |
Հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում, ռեգուրգիտացիա, կրծքավանդակի ցավ, դիսֆագիա, հազ |
9) |
Անամնեզ |
Ռիսկի գործոններ՝ ա. ծխախոտի օգտագործում, բ.ավելորդ քաշ, գ. ոչ ստերոիդային հակաբորբոքային և այլ տեսակի դեղերի օգտագործումը (նիտրատներ, կալցիումական անցուղիների պաշարիչներ, М-խոլինոմիմետիկներ): |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Զննումը գերակշիռ դեպքերում նշանակալի արդյունքներ չի տալիս, կարող են լինել ատամների էրոզիաներ, լեզվի սպիտակադեղնավուն փառ, իսկ ծանր էզոֆագիտի դեպքում՝ թերսնուցման նշաններ։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Արյունահոսություն, դիսֆագիայի հետևանքով առաջացած թերսնուցում: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ) |
1 |
1 |
2) |
Էնդոսկոպիստ |
1 |
1 |
3) |
Անեսթեզիոլոգ /էնդոսկոպիայի համար/ |
1 |
1 |
4) |
Սրտաբան |
0,3 |
0,5 |
5) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ (Ռադիոլոգ) /ՈւՁՀ/ |
0,5 |
0,5 |
6) |
Վիրաբույժ |
0,05 |
0,3 |
7) |
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ |
0,02 |
0,9 |
8) |
Ուռուցքաբան |
0 |
0,2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
0,1 |
1 |
Սակավարյունություն (հեմոգլոբինի (HB)` էրիթրոցիտների ցածր ցուցանիշներ) արյունահոսության կամ Բարետի կերակրափողի մալիգնիզացիայի կամ ստրիկտուրայի հետևանքով, թերսնուցման հետևանքով |
2) |
Առկա չէ |
Սրտային տրոպոնինի որոշում |
0,2 |
0,2 |
Ցուցանիշի մակարդակի բարձրացում հետկրծոսկրային ցավի և այրոցի, սուր սրտային պատճառի դեպքում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ) |
1 |
1 |
Հիվանդության փուլի որոշում: Էզոֆագիտի առկայության և դրա աստիճանի սահմանում։ Բարդությունների հայտնաբերում ինչպես նաև հելիկոբակտեր պիլորի վարակի (H. pylori) արագ ուրեազային թեստի անցկացում: |
4) |
Առկա չէ |
ԷԳԴՍ` օպտիկական խոշորացմամբ |
0 |
0,2 |
Բարետի կերակրափողի դեպքում բուժման ֆոնի վրա բորբոքային կոմպոնենտի անցնելուց հետո մոնիթորինգի կատարում՝ դիսպլազիայի հայտնաբերում։ |
5) |
Առկա չէ |
H. pylori արագ ուրեազային թեստ /էնդոսկոպիայի միջոցով/ |
0,8 |
0,5 |
Հաշվի առնելով մեր երկրում հելիկոբակտերային վարակի միջին և ստամոքսի քաղցկեղի բարձր տարածվածությունը, վարակի դրական լինելու դեպքում պարտադիր էռադիկացիոն թերապիայի անցկացում՝ հետագայում գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ) պրոտոնային պոմպի ինհիբիտորներով (ՊՊԻ-ով) երկարատև բուժումը անվտանգ դարձնելու նպատակով: |
6) |
Առկա չէ |
H. pylori շնչական թեստ C13 միզանյութով |
0,7 |
0,6 |
Հելիկոբակտերային վարակի էռադիկացիան հաստատում, ինչպես նաև արագ ուրեազային թեստով ստուգված չլինելու դեպքում: |
7) |
Առկա չէ |
H. pylori հակամարմինների թեստ արյան շիճուկում |
0,2 |
0,4 |
Այն դեպքում, երբ նախքան ԷԳԴՍ-ի իրականացումը դեղերի կիրառումը թույլ չի տվել անցկացնել արագ ուրեազային կամ շնչական թեստը, վարակի հայտնաբերումը իրականացվում է այս մեթոդով: |
8) |
Առկա չէ |
Կերակրափողի լորձաթաղանթի էնդոսկոպիկ բիոպսիա |
0,3 |
0,9 |
Բարետի կերակրափողի կասկածի դեպքում գլանաձև էպիթելային մետապլազիայի, ինչպես նաև դիսպլազիայի և ադենոկարցինոմայի առկայության հաստատում կամ ժխտում։ Նաև, կասկածի դեպքում, էզոֆագիտի այլ էթիոլոգիաների (սնկային, էոզինոֆիլային, վիրուսային և այլ) ժխտում։ |
9) |
Առկա չէ |
Կերակրափողի լորձաթաղանթի բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն |
0,3 |
0,9 |
Բարետի կերակրափողի կասկածի դեպքում գլանաձև էպիթելային մետապլազիայի, ինչպես նաև դիսպլազիայի և ադենոկարցինոմայի առկայության հաստատում կամ ժխտում։ Նաև, կասկածի դեպքում, էզոֆագիտի այլ էթիոլոգիաների (սնկային, էոզինոֆիլային, վիրուսային և այլն) ժխտում։ |
10) |
Առկա չէ |
Կերակրափողի 24-ժամյա pH-մետրիա /իմպեդանսով կամ առանց իմպեդանսի/ |
0,1 |
0,01 |
Կասկածելի դեպքերում, երբ կա տարբերակիչ ախտորոշման կարիք, այդ թվում երբ հիվանդությունը չի ենթարկվում օպտիմալ դեղաչափով ՊՊԻ բուժմանը, pH-մետրիայով գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի դրվագների քանակի և տևողության բավարար մակարդակի առկայության դեպքում ԳԷՌՀ ախտորոշման հաստատում։ |
11) |
Առկա չէ |
Ստամոքսաղիքային ուղու ռենտգենաբանական հետազոտություն` կոնտրաստով |
0,1 |
0,3 |
Ստրիկտուրաների և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի հայտնաբերում և դասակարգում, նաև կերակրափողի շարժունության խանգարումների (ախալազիա, էզոֆագոսպազմ) հետ տարբերակիչ ախտորոշում։ |
12) |
Առկա չէ |
Կրծքավանդակի և որովայնի/կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստով |
0,05 |
0,1 |
Կերակրափողի ադենոկարցինոմայի կասկածի դեպքում ուռուցքի տարածվածության գնահատում, ինչպես նաև կրծքավանդակի ցավի այլ պատճառների տարբերակիչ ախտորոշում։ |
13) |
Առկա չէ |
Կերակրափողային մանոմետրիա |
0,05 |
0,2 |
Հակառեֆլյուքսային վիրահատական բուժման պատրաստման համար անհրաժեշտ հետազոտություն ՝ ստորին կերակրափողային սեղմանի տոնուսի նվազեցման փաստի և աստիճանի գնահատում, ինչպես նաև կերակրափողի շարժունության խանգարումների (ախալազիա, էզոֆագոսպազմ) հետ տարբերակիչ ախտորոշում։ |
14) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
0,2 |
0,2 |
Կրծքավանդակի ցավի այլ՝ սրտային պատճառների տարբերակիչ ախտորոշում։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) աղելույծ 40մգ |
Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) աղելույծ 40մգ |
դեղա-հատեր |
0,98*** |
2 |
112 |
56 |
2) |
Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) 20մգ,40մ |
Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) 20մգ,40մ |
դեղա-պատիճներ |
0,98*** |
2 |
112 |
56 |
3) |
Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) աղելույծ 10մգ,20մգ |
Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) աղելույծ 10մգ,20մգ |
դեղա-հատեր |
0,98*** |
2 |
112 |
56 |
4) |
Oմեպրազոլ (էզօմեպրազոլ մագնեզիումի դիհիդրատ) աղելույծ 20մգ |
Էզօմեպրազոլ (էզօմեպրազոլ մագնեզիումի դիհիդրատ) աղելույծ 20մգ |
դեղա-հատեր |
0,98*** |
2 |
112 |
56 |
5) |
Ֆամոտիդին 20մգ, 40մգ |
Ֆամոտիդին 20մգ,40մգ |
դեղա-հատեր |
0,1 |
1,5 |
42 |
28 |
6) |
Նատրիումի ալգինատ 250մգ |
Նատրիումի ալգինատ 250մգ |
մոմիկներ ուղիղ-աղիքային |
0,08 |
4 |
60 |
15 |
7) |
Իտոպրիդ 50 մգ |
Իտոպրիդ 50մգ |
դեղա-հատեր |
0,1 |
3 |
90 |
30 |
8) |
Դոմպերիդոն 10մգ |
Դոմպերիդոն 10մգ |
դեղա-հատեր |
0,1 |
3 |
45 |
15 |
8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,
3) նշանակվում է աղյուսակի 1-4-րդ ենթակետերով սահմանված դեղերից որևէ մեկը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Էնդոսկոպիկ բուժավորում` ստրիկտուրայով բարդանալու դեպքում |
0 |
0,1 |
2) |
Լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզեկցիա կամ դիսեկցիա |
0 |
0,3 |
3) |
Հակառեֆլյուքսային վիրահատություն /Նիսենի ֆունդոպլիկացիա/ |
0,05 |
0,1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. ՀՀ Առողջապահության նախարարի 2018 թվականի «Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույցը հաստատելու մասին» No 500 -Ա հրաման:
2. Գաստրոէնտերոլոգների Համաշխարհային Կազմակերպության գլոբալ ուղեցույցներ․ ԳԷՌՀ։ Գլոբալ հայացք գստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությանը, թարմացում 2015թ․․ Պատրաստված է Գաստրոէնտերոլոգների Համաշխարհային կազմակերպության (ԳՀԿ) ուղեցույցների և հրատարակությունների կոմիտեի կողմից/World Gastroenterology Organization Global Guidelines. GERD: Global Perspective on Gastroesophageal Reflux Disease, Update 2015. Produced by the World Gastroenterology Organisation (WGO) Guidelines and Publications Committee, available at www.worldgastroenterology.org :
3․ Ստամոքսակերակրափողային (գաստրոէզոֆագեալ) ռեֆլյուքսի ախտորոշման և բուժման կլինիկական ուղեցույց: Աղեստամոքսաբանության ամերիկյան ամսագիր 117(1):p 27-56, January 2022. | DOI: 10.14309/ajg.0000000000001538/ Katz, Philip O. MD, MACG1; Dunbar, Kerry B. MD, PhD2,3; Schnoll-Sussman, Felice H. MD, FACG1; Greer, Katarina B. MD, MS, FACG4; Yadlapati, Rena MD, MSHS5; Spechler, Stuart Jon MD, FACG6,7. ACG Clinical Guideline for the Diagnosis and Management of Gastroesophageal Reflux Disease. The American Journal of Gastroenterology 117(1):p 27-56, January 2022. | DOI: 10.14309/ajg.0000000000001538:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական: