ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«24» նոյեմբեր 2023 թ. |
N 5661-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 4874-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի նոյեմբերի 14-ին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը.
Հրամայում եմ`
1. Առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 11-ի ««Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2008 թվականի հունիսի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-001213 և 2022 թվականի հուլիսի 27-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-003257 լիցենզիաներով նախատեսված հիվանդանոցային` հեմոդիալիզային և վարակիչ հիվանդություններ (ինֆեկցիոն) տեսակներով Նարինե Բաբլումյանի գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 4874-Ա հրամանի
1) վերնագրից հանել «2008 թվականի հունիսի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-001213 և» բառերը.
2) վերնագրում «լիցենզիաներով նախատեսված հիվանդանոցային` հեմոդիալիզային և վարակիչ հիվանդություններ (ինֆեկցիոն) տեսակներով» բառերը փոխարինել «լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` հեմոդիալիզային տեսակով» բառերով.
3) նախաբանից հանել «և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայության» բառերը.
4) նախաբանում «և վարակիչ հիվանդություններ (ինֆեկցիոն) տեսակներով» բառերը փոխարինել «տեսակով» բառով.
5) 1-ին կետից հանել «2008 թվականի հունիսի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-001213 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` վարակիչ հիվանդություններ (ինֆեկցիոն) և» բառերը.
6) 1-ին կետում «տեսակներով» բառը փոխարինել «տեսակով» բառով:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝
1) ապահովել լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Ա. Ավանեսյան |