ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«02» մայիս 2024 թ. |
N 153-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՈՊԻ ԽԱԼԱԶԻՈՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել կոպի խալազիոնով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
02.05.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «02» մայիս 2024 թվականի N 153-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՈՊԻ ԽԱԼԱԶԻՈՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H 00 |
Ակնագարիկ (hordeolum) և կոպի կոշտուկ (chalazion) |
2) |
H 001 |
Կոպի խալազիոն |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. Փուլ 1` գեղձի ծորանը արգելափակված է, սեկրետը սկսում է կուտակվել, արտաքինից չի դրսևորվում, բ. Փուլ 2` գեղձը ձգվում է, կոպի վրա երևում և շոշափվում է կլոր գոյացություն, կարող է որոշակի ցավ լինել, գ. Փուլ 3` խալազիոնի ինկապսուլյացիա՝ գոյացությունն աճում է: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Դիսկոմֆորտ, ցավ, կոպի այտուց, կոսմետիկ դեֆեկտ |
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, անամնեզում մրսածություն, վարակիչ հիվանդություններ, ստացած բուժումներ, առողջական այլ խնդիրներ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
ա.արագ աճի դեպքում՝ բիոպսիա, մեյբոմյան գեղձի ադենոկարցինոմայից տարբերակում, բ.բարդությունների դեպքերում՝ գերձայնային հետազոտություն |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն |
0,25 |
1 |
Գոյացության բնույթի որոշում (չարորակ կամ բարորակ) |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
0,25 |
0,75 |
Կիստոզ գոյացության հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափաքա-նակ |
Բուժման կուրսի միջին չափաքա-նակ |
Օրերի քանակ |
1) |
Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ) լուծույթ ներարկման 20մգ/մլ |
Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ) լուծույթ ներարկման 20մգ/մլ |
փամփուշտ-ներ |
մեկ անգամ |
1,0 |
1 |
1 |
2) |
Տետրացիկլի 10մգ/գ, ակնաքսուք |
Տետրացիկլի 10մգ/գ, ակնաքսուք |
պարկուճ |
մեկ անգամ |
1,0 |
7 |
7-14 |
3) |
Տրիամցինոլոն 10մգ/գ, նրբաքսուք |
Տրիամցինոլոն 10մգ/գ, նրբաքսուք |
պարկուճ |
մեկ անգամ |
0,5 |
7 |
7-14 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Փուլ 1` կոնսերվատիվ բուժում |
1,0 |
0,50 |
2) |
Փուլ 2` կոնսերվատիվ բուժում |
0,75 |
0,50 |
3) |
Փուլ 2` վիրահատական բուժում |
0,25 |
0,50 |
4) |
Փուլ 3` կոնսերվատիվ բուժում |
0,50 |
1,0 |
5) |
Փուլ 3` վիրահատական բուժում |
0,75 |
1,0 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Բլեֆարիտի նախընտրելի պրակտիկա-2018, Ակնաբույժների Ամերիկյան Ասոցիացիա եղջերենու նախընտրելի պրակտիկա / Արտաքին Հիվանդությունների Կոմիտե, Հոկինսի Ակնաբուժական որակյալ օգնության կենտրոն Եղջերենի/ Արտաքին հիվանդություններ/Blepharitis PPP-2018, AAO PPP Cornea/External Disease Committee, Hoskins Center for Quality Eye Care Cornea/External Disease
2. Եղջերենու Նախընտրելի պրակտիկայի կոմիտե/ Արտաքին հիվանդությունների Ակնաբույժների Ամերիկյան Ակադեմիա։Գիլերմո Ամեսկուա, 1 էսեն Կ․ Ակպեկ, 2 Մարջան Ֆարիդ, 3 Ֆրանցիսկո Ջ․ Գրացիա-Ֆերրեր, 4 Էմի Լին, 5 Միշել Կ․ Ռի, 6 Դիվյա Վարու, 7 Դեվիդ Կ․ Մուշ, 8 Ստիվեն Պ․ Դան, 9 Ֆրանսիս Ս․ Մահ, 10/By the American Academy of Ophthalmology Preferred Practice Pattern Cornea/External Disease Committee: Guillermo Amescua, MD,1 Esen K. Akpek, MD,2 Marjan Farid, MD,3 Francisco J. Garcia-Ferrer, MD,4 Amy Lin, MD,5 Michelle K. Rhee, MD,6 Divya Varu, MD7 David C. Musch, PhD, MPH,8 Steven P. Dunn, MD,9 Francis S. Mah, MD10
3. Ակնաբուժության բաժանմունք, Բոսկոմ Պալմեր Աչքի Ինստիտուտ, Մայամիի համալսարանի Միլլերի բժշկության դպրոց, Մայամի Ֆլորիդա/Department of Ophthalmology, Bascom Palmer Eye Institute, University of Miami Miller School of Medicine, Miami Florida
4. Մաունտ Սինայի Իկանա բժշկության դպրոցի ակնաբուժության բաժանմունք, Նյու Յորք, Նյու Յորք/ Department of Ophthalmology Icahn School of Medicine at Mount Sinai, New York, New York
5. Դելլ լազերի կոնսուլտանտներ, Օստին, Տեխաս/ Dell Laser Consultants, Austin, Texas
6. Եղջերենու և ատրաքին հիվանդությունների բաժանմունք, Սկրիպս Տորրի Պայնս կլինիկա, Լա Ջոլլա, Կալիֆորնիա/ Departments of Cornea and External Diseases, Scripps Clinic Torrey Pines, La Jolla, California
7. Ակնաբուժության և տեսողական գիտությունների բաժանմունք, Միչիգանի Համալսարան, Ան Աբոր, Միչիգան/ Department of Opthalmology and Visual Sciences, University of Michigan, Ann Arbor, Michigan
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2024 թվական: