ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» մարտ 2021 թ. |
N 875-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 305-Ա ԵՎ N 306-Ա ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի մարտի 18-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1.Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 4-ին ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի սեպտեմբեի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001744 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» N 305-Ա և «2014 թվականի հուլիսի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001973 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ա հրամանները:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
5. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 4–ից ծագած իրավահարաբերությունների վրա:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|