«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10315281
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
26 հունիսի 2015 թ. |
N 844-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 872-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հունվարի 25-ի N 26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 872-Ն հրամանով հաստատված հավելվածի «Ծառայողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգում» 3-րդ մասի «Պ-Այբբենական դասակարգման 26 խումբ» 24-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր 321, 322, 323 տողերով.
321) |
Պետ` ռազմականացված ջոկատի |
2260321 |
1 |
4,5 |
2,3 |
1229 |
322) |
Պետ` ռազմականացված խմբի |
2260322 |
1 |
4,5 |
1,2 |
1229 |
323) |
Պետի տեղակալ` |
2260323 |
1 |
3,4,5 |
1,2 |
1229 |
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
Կ. Ճշմարիտյան |