ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» փետրվար 2024 թ. |
N 51-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԻԹՇՐԹՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿ ՀԵՐՊԵՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԵՐՊԵՍ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԲՇՏԻԿԱՎՈՐ (ՎԵԶԻԿՈՒԼՅԱՐ) ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել քիթշրթունքային հասարակ հերպեսով հարուցված հերպես վիրուսային բշտիկավոր (վեզիկուլյար) մաշկաբորբով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.02.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «15» փետրվար 2024 թվականի N 51-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՔԻԹՇՐԹՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿ ՀԵՐՊԵՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԵՐՊԵՍ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԲՇՏԻԿԱՎՈՐ (ՎԵԶԻԿՈՒԼՅԱՐ) ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
B00.1 |
Հերպես վիրուսային բշտիկավոր (վեզիկուլյար) մաշկաբորբ՝ հարուցված հասարակ հերպեսով |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(Բ) Երկրորդային վարակի միացում |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Նախանշանային փուլ-այրոցի,ցավի զգացողություն Ախտանշանային փուլ-առաջանում են խմբավորված բշտիկներ այտուցաէրիթեմային ֆոնին Հետզարգացման փուլ-առաջանում են էրոզիվ մակերեսներ,որոնք լավանում են էպիթելիզացիայի ճանապարհով: |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբաններ և վեներաբաններ, մանկաբույժներ, վարակաբաններ (ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետներ) |
8) |
Գանգատներ |
Այրոց, ծակծկոց, քոր և սուբյեկտիվ այլ զգացողություններ |
9) |
Անամնեզ |
Իմունընկճային վիճակներ, սթրեսային գործոններ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Էրիթեմատոզ, այտուցված մաշկին առկա են խմբավորված կիսագնդաձև 1,5-2մմ բշտիկներ, ցանը առաջանում է սովորաբար եզակի օջախներով, կազմված 3-5 խմբավորված, հազվադեպ միաձուլվող բշտերից: Մի քանի օր հետո թափանցիկ բշտիկների պարունակությունը պղտորվում է և դառնում է հեմոռագիկ։ Մացեռացված և վնասված բշտիկները բացվում են ձևավորելով թույլ ցավոտ էրոզիաներ։ Էրոզիաների հատակը հարթ է, փափուկ է և խոնավ։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Արտահիվանդանոցային պայմաններում բուժման նկատմամբ անարդյունավետություն: Տարածուն վարակային բարդությունների զարգացում: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
1 |
2) |
Ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ |
0,3 |
0,3 |
3) |
Մանկաբույժ |
0,3 |
0,3 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/հ |
|
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ |
2) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումներ |
3) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
1 |
Ընդհանուր վիճակի գնահատում |
4) |
Առկա չէ |
Պոլիմերազայի շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտություն |
0 |
1 |
Ոչ հստակ կլինիկական պատկերի դեպքում շեղումների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
5) |
Կիրառելի չէ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Ացիկլովիր դեղահատեր 400մգ |
Ացիկլովիր դեղահատեր 400մգ |
մգ |
0,5 |
1000 |
10000 |
10 |
2) |
Վալացիկլովիր (վալացիկլովիրի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Վալացիկլովիր (վալացիկլովիրի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
մգ |
0,5 |
1000 |
10000 |
10 |
3) |
Ֆամցիկլովիր դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Ֆամցիկլովիր դեղահատեր թաղանթապատ 500մգ |
մգ |
0,3 |
750 |
7500 |
7 |
4) |
Ացիկլովիր քսուք 50մգ/գ |
Ացիկլովիր քսուք 50մգ/գ |
գրամ |
0,5 |
- |
- |
10 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/epidemiology-clinical-manifestations-and-diagnosis-of-herpes-simplex-virus-type-1-infection?search=herpes%20simplex&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: