ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՃՈՒԿԱՅԻՆ ՍՆԿԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել աճուկային սնկախտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվար «11»-ի N 13-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՃՈՒԿԱՅԻՆ ՍՆԿԱԽՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
B35 |
Դերմատոֆիտիաներ |
2) |
B36 |
Այլ մակերեսային միկոզներ |
3) |
B37 |
Կանդիդոզ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1 |
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ: |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(Բ) Երկրորդային վարակի միացում՝ մանրէային (բակտերիալ), վիրուսային, բարորակ լիմֆադենոպաթիա, սուր ցելյուլիտի զարգացում։ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում: |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան և վեներաբան |
8) |
Գանգատներ |
Հիմնական ախտանիշներ` ա. մաշկի քոր, թեփոտում բ. այրոցի զգացողություն, գ. ցավ։ |
9) |
Անամնեզ |
Հիմնական պատճառներ՝ ա. ախտածին սնկերով վարակում բ. հիգիենայի կանոններին ոչ պատշաճ հետևել գ. գերքրտնարտադրություն դ. ավելորդ քաշ։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Էրիթեմատոզ բծեր աճուկային ծալքերում, էրոզիաներ, ճաքեր, կեղևներ, մացերացիա: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա. տեղային բուժման նկատմամբ կայունություն, բ. տարածուն վարակային բարդությունների զարգացում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2 |
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
1 |
2) |
Ալերգոլոգ և իմունոլոգ |
0,1 |
0,1 |
3) |
Մանկաբույժ |
0,1 |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3 |
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
|||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ |
2) |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները |
3) |
Մաշկի քերուկի միկրոսկոպիկ հետազոտություն |
1 |
1 |
Սնկերի միցելների հայտնաբերում |
4) |
Մաշկի ցանքս մանրէաբանական հետազոտությամբ |
1 |
1 |
Սնկերի տիպի և դեղորայքի զգայունության որոշում |
Գործիքային հետազոտություններ | ||||
5) |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1 |
1 |
Ընդհանուր վիճակը գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4 |
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթե-թավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Գրիզեոֆուլվին 125մգ |
Գրիզեոֆուլվին 125մգ |
հաբ |
0,5 |
6-8 |
168-224 |
28 |
2) |
Ֆլուկոնազոլ 50մգ, 150մգ |
Ֆլուկոնազոլ 50մգ, 150մգ |
հաբ |
0,7 |
1 /շաբաթական/ |
4 |
14-28 |
3) |
Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ |
Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) դեղահատեր 250մգ |
հաբ |
0,8 |
1 |
14-28 |
14-28 |
4) |
Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ |
Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ Իտրակոնազոլ |
հաբ |
0,5 |
1 |
14 |
14 |
5) |
Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
գրամ |
0,7 |
5 |
70-140 |
14-28 |
6) |
Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
Միկոնազոլ (միկոնազոլի նիտրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
գրամ |
0,7 |
5 |
70-140 |
14-28 |
7) |
Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք 10մգ/գ |
Տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ) նրբաքսուք 10մգ/գ |
գրամ |
0,7 |
5 |
70-140 |
14-28 |
8) |
Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ |
Կլոտրիմազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 10մգ/գ |
գրամ |
0,7 |
5 |
70-140 |
14-28 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5 |
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Թրջոցներ |
0,3 |
0,5 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/dermatophyte-tinea-infections?search=fungal%20skin%20infection&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: