ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵՌԱԿԱՆ ՈՒՂԻՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել սեռական ուղիով փոխանցվող խլամիդիային այլ վարակներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվար «11»-ի N 04-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍԵՌԱԿԱՆ ՈՒՂԻՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ԱՅԼ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
A 56 |
Սեռական ուղիով փոխանցվող խլամիդիային այլ վարակներ Ներառյալ` սեռական ուղիով փոխանցվող հիվանդությունները` հարուցված խլամիդիա տրախոմատիսով (Chlamydia trachomatis) Բացառությամբ` Խլամիդիային` ● լիմֆոգրանուլոմայի (A55) ● նորածինների (նեոնատալ) o կոնյունկտիվիտի (եղջերաթաղանթի բորբոքում) (P39.1) և թոքաբորբի (P23.1) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(Բ) Չբերություն, ամորձիների, մակամորձիների և շագանակագեղձի բորբոքում, էնդոմետրիտ, սալպինգիտ, արտարգանդային հղիություն, փողային հղիություն |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան և վեներաբաններ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, նեոնատոլոգներ |
8) |
Գանգատներ |
Կանանց շրջանում՝ հեշտոցային լորձաթարախային արտադրուկ, ստորորովայնային ցավ, հարաբերությունից հետո կամ միջդաշտանային արյունային արտադրուկ, դժվարամիզություն, քրոնիկ կոնքային ցավ: Տղամարդկանց շրջանում՝ ջրային մածուցիկ արտադրուկ միզուկից, դժվարամիզություն: Երկու սեռերի դեպքում՝ անոռեկտալ արտադրուկ և պրոկտիտի նշաններ, կոնյուկտիվիտ, հոդացավ: |
9) |
Անամնեզ |
Անպաշտպան սեռական հարաբերություն, ռիսկային սեռական վարքագիծ։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Միզասեռական վարակի ախտանշաններ, հոդաբորբ երիտասարդների շրջանում, քրոնիկ կոնքացավ, փողային չբերություն, ամորձու և մակամորձու բորբոքում Նորածինների մոտ եղջերաթաղանթի բորբոքման կլինիկական ախտանշաններ, թոքաբորբի կլինիկական ախտանշաններ: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Նորածինների խլամիդիային թոքաբորբ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
1 |
2) |
Ուրոլոգ |
0,3 |
0,3 |
3) |
Գինեկոլոգ |
0,3 |
0,3 |
4) |
Նեոնատոլոգ |
0,1 |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք ԱԲ Բ 1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ 2) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները Առկա չէ Chlamydia trachomatis-ի ԴՆԹ-ի հայտնաբերում Պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (ՊՇՌ) 1 1 Խլամիդիային վարակի հաստատում Գործիքային հետազոտություններ 4) Առկա չէ Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1 1 Որովայնի խոռոչի օրգանների ախտաբանության հայտնաբերում
3)
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ |
1000 մգ |
1 |
1000 մգ |
1 |
1 |
2) |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցին մոնոհիդրատ) դեղապատիճներ 500մգ |
1000 |
1 |
1000 |
1 |
1 |
3) |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղահատեր 100մգ |
100 |
2 |
200 |
14 |
7 |
4) |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) դեղապատիճներ 100մգ |
100 |
2 |
200 |
14 |
7 |
5) |
Ջոզամիցին դեղահատեր 500մգ; 1000մգ |
Ջոզամիցին դեղահատեր 500մգ; 1000մգ |
500/1000 |
2 |
1000/2000 |
14 |
7 |
6) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղահատեր 500մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղահատեր 500մգ |
500 |
3 |
1500 |
21 |
7 |
7) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ |
500 |
3 |
1500 |
21 |
7 |
8) |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 400մգ |
Էրիթրոմիցին (էրիթրոմիցինի էթիլսուկցինատ) դեղահատեր 400մգ |
400 |
4 |
50մգ/կգ |
56 |
14 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/treatment-of-chlamydia-trachomatis-infection?search=chlamydia&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունվարի 2024 թվական: