Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 հոկտեմբերի 2015 թվականի N 44
20. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 |
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:
2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ Ռազմավարության» հիմնական ուղղությունները, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ և Եվրոպայի խորհրդի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հասարակական կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման ու կյանքի որակի բարելավման 2006-2015թթ գործողությունների ծրագրի» դրույթները, ինչպես նաև շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները:
ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ծրագրի նպատակն է`
3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց սոցիալական ներառման համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Ծրագրի խնդիրներն են`
4. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը,
5. հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը,
6. բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամության սահմանման գործընթացում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների կիրառման հենքի ստեղծումը,
7. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը,
8. հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը,
9. հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում,
10. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,
11. հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վրա:
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
12. Հաշմանդամության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և պետական նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար պայմանների և հավասար հնարավորություւնների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:
13. 2010 թվականի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կատարվում են աստիճանական քայլեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանն ու օրենսդրական բարեփոխումներին, գործող ծրագրերի խթանմանը, նրանց հիմնախնդիրների լուծման նորովի մոտեցումներին:
14. Համաձայն 2014 թվականի հունվարի 9-ի «Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» թիվ 1 արձանագրային որոշման դրույթների` ԱՀԿ ֆունկցիաների միջազագային դասակարգումը հաստատվել է որպես ազգային դասակարգիչ: Իրականացվել են աշխատանքներ հաշմանդամության սահմանման նոր` ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված չափորոշիչներ մշակելու ուղղությամբ: Նշված չափորոշիչները հաստատվել են նախարարի 2014թ. դեկտեմբերի 25-ի N143-Ա/1 հրամանով՝ 2015 թվականին նրանց փորձարկման նպատակով:
15. 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու նպատակով՝ ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու և հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարվա հետ կապված միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
16. Արդիականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» և «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների հաշվառման» տեղեկատվական համակարգերը` համաձայն համապատասխան տեխնիկական առաջադրանքների:
17. Արդիականացման արդյունքում առավել վերահսկելի է դարձել պարագաների տրամադրման գործընթացը, մասնավորապես` բացառվում են պարագաների կրկնակի և ժամկետից շուտ տրամադրման հնարավորությունները, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, հստակեցվել է պարագաների բյուջետային պլանավորման գործընթացը:
18. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը շարունակում է մնալ սոցիալական ոլորտի դժվար լուծելի հիմնախնդիրների շարքում: Վիճակագրական տվյալների համաձայն` 2015թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 198619 հաշմանդամություն ունեցող անձանց 65,9%-ը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը:
19. 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, գրանցված է եղել 2056 հաշմանդամություն ունեցող անձ, 2014 թվականի ընթացքում իրականացվող ծրագրերում ընդգրկվել են 689-ը, աշխատանքի են ընդունվել 324-ը, այդ թվում՝ 245-ը ծրագրերում ընդգրկված անձանցից: Հաշմանդամություն ունեցող 345 անձ ապահովվել է սեզոնային աշխատանքով:
20. Փոքր դրամաշնորհների աջակցությամբ 16 սոցիալական ձեռնարկություններում աշխատանքով ապահովվել է 165 հաշմանդամություն ունեցող անձ:
21. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության Էջմիածնի ուսումնաարտադրական կազմակերպությունում և Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունում գործում են փորձնական սոցիալական կազմակերպություններ: Սոցիալական կազմակերությունների հիմնումը ուղղված է մի կողմից հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:
22. «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է Գյումրի քաղաքի աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային ունակությունների վերականգնման, մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայություններ:
23. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքները կարգավորում են հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կրթության հետ կապված հարաբերությունները:
24. 2014/2015 թթ ուսումնական տարում շարունակվել են աշխատանքները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք անձանց համար նախատեսված միջոցառումների իրականացման և ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ.
1) Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից (ներառյալ մասնաճյուղերը) 2014 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 3000 երեխայի կրթական կարիքների բացահայտում և գնահատում, նրանց հանրակրթությունը կազմակերպելու նպատակով /նշված գործընթացի հիմքում ընկած են ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներն ու մոտեցումները/,
2) Հանրապետության 23 հատուկ հանրակրթական դպրոցում կազմակերպվել է շուրջ 2200 հատուկ կրթության կարիք ունեցող երեխայի կրթություն,
3) 2014/2015 թթ ուսումնական տարում հանրապետությունում գործող 139 ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցում սովորում են շուրջ 3000 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա,
4) ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առնվազն անցումային միավոր ստացած հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ուսման ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար,
5) մշակվել, տպագրվել և ձեռք են բերվել ուսումնամեթոդական ձեռնարկներ ու այլ ուսումնական նյութեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Ուսումնաօժանդակ գրականությունը տրամադրվել է հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներին:
25. Շարունակվել և իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանը, նրանց որոշակի խնդիրների լուծմանն ու սոցիալական ներառմանը:
1) 2014 թվականի ընթացքում տրամադրվել է 12516 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա, որից` վերին և ստորին վերջույթների պրոթեզներ` 956, միոպրոթեզներ` 17 հատ, օրթեզներ` 384, սեղմիրան` 620, աղեկապ` 195, սուպինատոր` 751, ռեկլինատոր` 3, հենակ` 1293, ձեռնափայտ` 459, օրթոպեդիկ կոշիկ` 1061.5, պրոթեզի կոշիկ` 18310, կրծագեղձի պրոթեզ` 697, գուլպաներ, ձեռնոցներ` 3254, սիլիկոնե գուլպա` 76 հատ, փոքր տրամաչափի սայլակ 8, քայլակ 223, կատարվել է պարագաների վերանորոգում` 592 հատ, ձայնաստեղծ սարք ստացել է 80 հաշմանդամ, 150 հաշմանդամի կատարվել է աչքի պրոթեզավորում:
2) Տրամադրվել են` 1320 լսողական սարք (որից` 74-ը եվրոպական արտադրության), 187 հավաստագիր` եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար, լսողական սարքի ներդիրներ` 400 հատ /200 երեխա/, հաշմանդամի սայլակ` 625 հատ:
3) Միջազգային և հասարակական կազմակերպությունների միջոցով 2014 թվականին մինչև 12 տարեկան 125 երեխայի տրամադրվել է 241 հատ ՕTIKՕN և SIEMENS ֆիրմաների թվային լսողական սարքեր:
4) Շարունակվել և իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ տառատեսակներով /Բրայլյան/ գրքերի տպագրության, տետրերի պատրաստման, «Խոսող գրքերի» ձայնագրության ծրագիրը, որը նշված անձանց հնարավորություն է տալիս կարդալու, գրելու, ինտեգրվելու հասարակություն:
5) Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնումն իրականացվել է «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում, ինչպես նաև Միջազգային Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական, Գյումրու վերականգնողական, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլ կազմակերպություններում:
«Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում հիվանդանոցային պայմաններում բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություն են ստացել 1030 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձ:
26. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառում կարևոր տեղ ու դեր ունի նրանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգը:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
27. Հոգեկան առողջության ոլորտում համայնքահեն ծառայությունների նոր մոդելների ներդրման, այլընտրանքային ծառայությունների ստեղծման ու պահպանման, առկա ռեսուրսների ու ներուժի հզորացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական հիմքերի մշակման նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2014թ. հուլիսին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության հետ ստորագրել է փոխընմռնման հուշագիր: Նշված կազմակերպության աջակցությամբ նախարարությունն իրականացրել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարիքների գնահատման մեթոդաբանության, կարիքների գնահատման, ծառայությունների տրամադրման չափորոշիչների մշակման աշխատանքներ:
28. ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 2-ի N381-Ն որոշմամբ Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության բազայի վրա ստեղծվեց «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն իրականացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքը: Խնամքի կենտրոնի ստեղծումը բխում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց (մասնավորապես նրանց, ովքեր այլևս ակտիվ բուժման կարիք չունեն և ունեն միայն իրենց գնահատված կարիքներին համապատասխան խնամք և սոցիալական սպասարկման ծառայություններ ստանալու կարիք) շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրելու անհրաժեշտությունից և գործող ծառայությունների ոչ բավարար լինելուց:
29. Անկողնային հիվանդների խնամքի ու սոցիալական սպասարկման անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 12-ի N 609-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվել է 2014թ. հուլիսի 28-ին: Շենքի շինարարական աշխատանքներն ավարտվել են ս.թ. հուլիսին: Ծրագրի արդյունքում տուն-ինտերնատը կհամալրվի նոր` անկողնային հիվանդների համար նախատեսված ժամանակակից, կահավորված և անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բաժանմունքով:
30. Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող համայնքային ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Փրկություն», «Հույսի կամուրջ», «Լիարժեք կյանք» և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությաններին:
31. Շարունակվել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատանքները: Հանձնաժողովի նիստերի ընթացքում Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են տեղերում իրականացվող` հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցերը, ներկայացվել համապատասխան առաջարկություններ: Ներկայացվել է հաշմանդամության սահմանման նոր մոդելի և նրա իրականացման ուղղությամբ կատարված ու կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնմանն ուղղված այլ հարցեր:
32. Հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման նպատակով հեռուստատեսությամբ պարբերաբար հարցազրույցներ են տեղի ունեցել ոլորտում պատասխանատու, նախարարության տարբեր աշխատակիցների հետ, ցուցադրվել հասարակական կազմակերպությունների պատրաստած սոցիալական տեսահոլովակներ:
33. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է այլ հանրապետական գործադիր մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
34. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու, մասնավորապես՝ հաշմանդամության սահմանման և բժշկասոցիալական փորձաքննության անցկացման նոր մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ:
35. 2016թ. իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
36. Իրականացվելու են աշխատանքներ 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու կապակցությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:
37. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում 2016թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են այդ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից, հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ստեղծելու և հավասար հնարավորություններ ապահովելու, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելու, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
38. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2016 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 11 հիմնական ուղղություններով (միջոցառումների ցանկը կցվում է):
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի նիստի N 44 |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումներ
N/N |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
ֆինանսավորման չափը և աղբյուրը |
Արդյունքը |
1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ |
||||
1.1 |
Ոլորտը կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանության ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրմանն ուղղված իրավական ակտերի առկայություն |
1.2 |
Հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրման շրջանակներում Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման չափորոշիչների փորձարկման արդյունքների հիման վրա չափորոշիչների լրամշակում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Դոնոր կազմակերպություններ |
ՖՄԴ սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման շափորոշիչների փորձնական կիրառման արդյունքների վերլուծություն: Լրամշակված չափորոշիչներ: Համապատասխան վերապատրաստումների համար փաթեթների /մոդուլների/ առկայություն: |
2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում |
||||
2.1 |
Հանրապետության ուսումնական հաստատություններում մատչելիության ապահովում՝ թեքահարթակների, հարմարեցված սանհանգույցների կառուցում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /շինվերանորոգման առանձին ծրագրերի շրջանակներում/, ՀՀ օրենքներով չարգելված այլ միջոցներ |
Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովում |
2.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հատուկ վերելակային հարմարանքների ձեռքբերում և ներքաղաքային երթուղիներում շահագործվող թվով 5 ավտոբուսների վրա դրանց տեղադրման աշխատանքների իրականացում |
Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորության ապահովում |
2.3 |
Երևանի փողոցներում, մայթերում, բանուկ մասերում թեքահարթակների կառուցում |
Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե |
Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում |
2.4 |
Մայրաքաղաքի ներքաղաքային երթուղիներում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների ուղեսրահներում գովազդային մոնիտորների տեղադրում` կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման և դրանց գրառման ապահովման համար |
Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե |
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովում |
2.5 |
Ճարտարապետահատակագծային առաջադրանքներ նախապատրաստելիս իբրև պարտադիր պահանջ կառուցապատողներին հանձնարարել հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը |
Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց հաար հավասար և մատչելի պայմանների ապահովում |
3. |
Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրեր |
||||
3.1 |
Երեխաների ֆիզիկական, մտավոր և/կամ/ հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում |
ՀՀ ԿԳՆ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Շուրջ 3 000 երեխայի ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում |
3.2 |
Հանրապետության 159 հանրակրթական դպրոցում ներառական կրթության կազմակերպում |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Շուրջ 5 000 երեխայի համար ներառական կրթության ապահովում |
3.3 |
Հատուկ կրթության կազմակերպում 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
2.2 հազար հատուկ կրթության կարիք ունեցող երեխայի կրթության կազմակերպում |
3.4 |
“Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում |
ՀՀ ԿԳՆ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար ուսումնական նյութերի ապահովում |
3.5 |
Միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար անվճար հիմունքներով կրթության ապահովում |
ՀՀ ԿԳՆ նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրի շրջանակներում |
Միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց անվճար հիմունքներով կրթության կազմակերպում |
3.6 |
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար անվճար հիմունքներով կրթության ապահովում |
ՀՀ ԿԳՆ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /«Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» և «Հետբուհական մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում» ծրագրերի շրջանակներում/ |
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց անվճար հիմունքներով կրթության կազմակերպում |
3.7 |
Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրեր |
ՀՀ ԿԳՆ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների պատրաստում /Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 2011 թվականից հիմնադրված Հատուկ կրթության ֆակուլտետում/ |
3.8 |
Հաշմանդամություն ունեցող երիտասարդների ընդգրկում Գեղեցիկ արվեստների ակադեմիայի կրթական ուսուցման ծրագրերում /գրաֆիկական դիզայն, արդուզարդի դիզայն, հագուստների մոդելավորում/ |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե |
Հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական գիտելիքների ձեռքբերում, աշխատանքային կարողությունների զարգացում |
4. |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր |
||||
4.1 |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում |
ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Գրանցված, հաշմանդամություն ունեցող 8 անհատ ձեռնարկատերի աջակցություն |
4.2 |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամակամ օգնության տրամադրում |
ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող 109 անձի աշխատանքի տեղավորման համար գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում, որոնցից 30 ունեն ուղեկցողի կարիք |
4.3 |
Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում |
ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող 178 անձի մասնագիտական ուսուցում |
4.4 |
Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում |
ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող 1 անձի այլ վայրում աշխատանքի տեղավորում |
4.5 |
Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում |
ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող 32 անձի կողմից մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերում |
4.6 |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում |
ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող 69 անձի համար աշխատատեղի հարմարեցում |
4.7 |
«Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայությունների իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
540 հաշմանդամություն ունեցող անձի ուսուցողական, խորհրդատվական և աշխատանքի վերականգնման ծառայությունների տրամադրում |
5. |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր |
||||
5.1 |
Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի և սպասարկման իրականացում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 70 %/ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող 850 անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում |
5.2 |
Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկման իրականացում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 33%-ը/ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Շուրջ 500 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում |
5.3 |
Խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատին կից հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող 30 անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոնում |
5.4 |
Տնային պայմանններում և ցերեկային կենտրոններում ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30 %-ը/ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող 1 290 անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում |
5.5 |
Մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ դեռահասների և երիտասարդների ցերեկային խնամքի սոցիալ-վերականգնողական ծառայություններ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն "Փրկություն" Հ/Կ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Մտավոր խնդիրներ ունեցող 50 հաշմանդամություն ունեցող անձի ցերեկային խնամքի սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում |
5.6 |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող 6-24 տարեկան 160 շահառուի սպասարկում ցերեկային կենտրոնում |
5.7 |
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու համար վկայականների տրամադրում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տարեկան աշխատանքների ծավալի շրջանակներում |
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու համար վկայականների տրամադրում |
5.8 |
Առավել կարիքավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում |
Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Երևան համանքի բյուջե |
Հաշմանդամութուն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցով կարիքի բավարարում, սոցիալական վիճակի բարելավում |
6 |
Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության, այդ թվում վերականգնողական ծրագրեր |
||||
6.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև վերականգնողական ծառայությունների մատուցում, ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում |
6.2 |
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխաներին անվճար, 3-րդ խմբին` 50 տոկոս զեղչով դեղերի տրամադրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց դեղերով ապահովում` ըստ դիմելիության |
6.3 |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման աշխատանքների կազմակերպում և իրականացում «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
818 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնում հիվանդանոցային պայմաններում |
6.4 |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերի տրամադրում |
ՀՀ մարզպետարաններ, |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերով ապահովում /շուրջ 2 200 ուղեգիր/ |
7 |
Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական, տեխնիկական և այլ օժանդակ միջոցներով ապահովման ծրագրեր |
||||
7.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում, դրանց վերանորոգում, այդ թվում` |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող շուրջ 8.5 հազար անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով, ձայնաստեղծ սարքերով, աչքի պրոթեզներով ապահովում |
7.1.1 |
Ձայնաստեղծ սարքերով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Ձայնաստեղծ սարքի կարիք ունեցող 80 հաշմանդամություն ունեցող անձի ձայնաստեղծ սարքով ապահովում |
7.1.2 |
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար աչքի պրոթեզավորման իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
200 հաշմանդամություն ունեցող անձի աչքի պրոթեզով ապահովում |
7.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով և հաշմանդամություն ունեցող անձանց ու և տարիքային կենսաթոշակառուներին լսողական սարքերով ապահովում, այդ թվում` |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
1950 անձի լսողական սարքերով, սայլակներով և լսողական սարքերի ներդիրներով ապահովում, այդ թվում` |
7.2.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
450 հաշմանդամություն ունեցող անձի սայլակներով ապահովում |
7.2.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակառուներին ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Լսողության խանգարում ունեցող 1100 անձի լսողական սարքով ապահովում |
7.2.3 |
Մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքի ներդիրներով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
200 երեխայի /400 ներդիր/ լսողական սարքի ներդիրներով ապահովում |
7.2.4 |
Լսողության խնդիրներ ունեցող մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերով ապահովում /OTIKON և FONAK ֆիրմաների/ և FM համակարգ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հավատ» Հ/Կ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
«Հովարդ Կարագյոզյանի» բարեգործական հիմնադրամ |
Շուրջ 160 երեխայի լսողական սարքերով և FM համակարգով ապահովում /15/ |
7.3 |
12-18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներին եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար հավաստագրերով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Լսողության խանգարում ունեցող 105 անձի /200 հավաստագիր/ լսողական սարքի ձեռքբերման համար հավաստագրերով ապահովում |
7.4 |
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ /Բրայլյան/ տառատեսակով գրքերի, տետրերի, բյուլետենների տպագրում և «Խոսող գրքերի» ձայնագրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
74400 թերթ ՀԿՄ օրգան ամենամսյա «Բյուլետեն»` 42327 թերթ Բրայլյան գրքի տպագրություն, 320 հատ բրայլյան տետրի պատրաստում, «Խոսող գիրք»` 1600 ժամ տևողությամբ ձայնագրում |
7.5 |
Միայնակ մայրերի հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացում /հիպոթերապիա, հիդրոթերապիա/ |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե |
Հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնում |
8 |
Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակություն մշակույթի և սպորտի միջոցով. |
||||
8.1 |
Պետական աջակցություն «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությանը |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի արմատավորում |
8.2 |
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի շրջանակում անցկացվող մրցույթ անվասայլակով հաշմանդամ ունեցող ընտանիքների համար |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
հուլիս-օգոստոս |
ՀՀ պետական բյուջե |
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների առողջության ամրապնդում |
8.3 |
2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյի պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպություն |
սեպտեմբեր-հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե |
Ամառային պարալիմպիկ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
8.4 |
«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
Սեպտեմբեր-հոկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, սոցիալական հավասարության, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացում, հաշմանդամության տարբեր խմբերի անձանց հասարակությանը ինտեգրման գործընթացի խթանում |
8.5 |
2016 թվականի Թեհրանի խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, |
Մայիս |
ՀՀ պետական բյուջե |
Միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոցի կարևորում, Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, մարզական վարպետության կատարելագործում |
8.6 |
2016 թվականին Երևանում կայանալիք խուլերի շախմատի աշխարհի առաջնության անցկացում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, |
Հունիս |
ՀՀ պետական բյուջե |
Խուլերի շախմատի աշխարհի պաշտոնական առաջնությանը հանրապետության հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցության, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում շախմատ մարզաձևի մասսայականացման աջակցում, հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերում, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածում |
8.7 |
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մասնաճյուղերում գեղագիտական, արհեստագործության ուսուցման ծրագրերի իրականացում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար արվեստի և արհեստների (12 մասնագիտություն) անվճար ուսուցում |
8.8 |
«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում /Լոռու, Շիրակի մարզեր/ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում |
8.9 |
Կույր և թույլ տեսնող անձանց տեղեկատվության ապահովման նպատակով գրադարաններում «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի իրականացում (Հայաստանի ազգա-յին գրադարան, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան, մարզային 10 գրադարաններ) |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջում |
Կույր և թույլ տեսնող անձանց համար լսողական խորհրդանշանների միջոցով կարդալու հնարավորության ստեղծում և տեղեկատվության հաղորդակցման ապահովում |
8.10 |
ՀՀ և ԼՂՀ հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների տեղեկատվական բանկի համալրում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ և ԼՂՀ հաշմանդամություն ունեցող շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում ընդգրկված երեխաների համար հանրապետական և միջազգային փառատոներին, ցուցահանդեսներին, համերգներին մասնակցության ապահովում |
8.11 |
Ստեղծագործական ծրագրերի նպատակային աջակցություն |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե մշակույթի գծով նախատեսված առանձին ծրագրերի շրջանակներում |
Հասարակական և մշակութային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ներառում |
8.12 |
Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ հանրապետական փառատոնի իրականացում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում, խոցելի խմբերի երեխաների մշակութային ինտեգրում |
8.13 |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար այցելությունների կազմակերպում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպություններ |
Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառում հասարակություն մշակութային միջոցառումների միջոցով |
8.14 |
Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառման նպատակով սպորտային և մշակութային տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների, սպարտակիադաների իրագործում, ցուցահանդեսների կազմակերպում |
Երևանի քաղաքապետարան, |
Տարվա ընթացքում |
Երևան համայնքի բյուջե |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառում հասարակություն մշակութային և սպորտային միջոցառումների միջոցով |
9 |
Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև |
||||
9.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ քննարկումների, կլոր սեղանների, միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև աջակցություն /խորհրդատվության, տեղեկատվության, մեթոդական աջակցության տրամադրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում |
9.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների համակարգում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում |
10. |
ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում |
||||
10.1 |
ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
ԲՍՓ գործընթացի իրականացման համար ձևաթղթերով ապահովում |
11 |
Հանրային իրազեկում |
||||
11.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների, քննարկումների, կլոր սեղանների կազմակերպում և իրականացում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրում |
Տարվա ընթացքում |
Դոնոր կազմակերպություններ |
11.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուսաբանում՝ գրքույկների, բուկլետների, պաստառների, մեթոդական ուղեցույցների տպագրում, հեռուստահաղորդումների կազմակերպում,հոդվածների տպագրում տպագիր մամուլում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե /«Հանրային իրազեկման միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում/, դոնոր կազմակերպություններ |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
11.3 |
/www.disabilityarmenia.am/ կայքում հաշմանդամության ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների համալիր ներկայացում, հասարակության իրազեկության բարձրացում |
