ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» նոյեմբեր 2023 թ. |
N 56-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕՆԻԽՈՄԻԿՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել օնիխոմիկոզով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Ավանեսյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «20» նոյեմբեր 2023 թվականի N 56-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՕՆԻԽՈՄԻԿՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
B35.1 |
Եղունգների միկոզ (Tinea սngսiսm) |
2) |
Եղունգների դերմատոֆիտոզ | |
3) |
Օնիխոմիկոզ | |
4) |
Եղունգների խուզող որքին |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
ա. երեխա, բ. դեռահաս, գ. մեծահասակ: |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ) Երկրորդային վարակ , միկիդներ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան և վեներաբան, վնասվածքաբան-օրթոպեդ |
8) |
Գանգատներ |
Եղունգների գույնի փոփոխություն, դեֆորմացիա, եղունգների դեղնություն, խամրածություն, փշրվածություն` կտրելիս |
9) |
Անամնեզ |
Նեղ կոշիկների կրում, լողավազանի հաճախում, շաքարային դիաբետ, գերքրտնարտադրություն |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Եղունգի հաստացում, շերտազատում, փայլի կորուստ, դեղնածություն, անհարթություններ մակերեսին |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
1 |
2) |
Վնասվածքաբան-օրթոպեդ |
0,2 |
0,2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
|||
1) |
Մանրադիտակային զննում |
1 |
1 |
Սնկերի հայտնաբերում |
2) |
Ցանքս (մանրէաբանական քննություն) |
0,3 |
0,3 |
Սնկերի տեսակային հայտնաբերում |
3) |
Արյան ընդհանուր հետազոտություն |
0,5 |
0,5 |
Շեղումների հայտնաբերում |
4) |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
0,5 |
0,5 |
Լյարդի և երիկամների ֆունկցիայի գնահատում |
5) |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
0,5 |
0,5 |
Շեղումների հայտնաբերում |
6) Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ | ||||
7) |
Կիրառելի չէ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրկան չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Գրիզեոֆուլվին 125մգ |
Գրիզեոֆուլվին 125մգ |
մգ |
0,3 |
1000 |
360000 |
360 |
2) |
Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
Կետոկոնազոլ նրբաքսուք արտաքին կիրառման 20մգ/գ |
մգ/մլ |
0,3 |
200 |
36000 |
180 |
3) |
Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ |
Ֆլուկոնազոլ դեղապատիճներ 150մգ |
մգ |
0,3 |
150 |
3600 |
24 |
4) |
Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ |
Իտրակոնազոլ դեղապատիճներ 100մգ |
մգ |
0,3 |
400 |
36000 |
90 |
5) |
Տերբինաֆին 250մգ |
Տերբինաֆին 250մգ |
մգ |
0,8 |
250 |
22500 |
90 |
6) |
Ամորոլֆին (ամորոլֆինի հիդրոքլորիդ) եղունգների բուժիչ լաք 50մգ/մլ |
Ամորոլֆին (ամորոլֆինի հիդրոքլորիդ) եղունգների բուժիչ լաք 50մգ/մլ |
մլ |
1 |
1 |
180 |
180 |
7) |
Ցիկլոպիրոկս |
Ցիկլոպիրոկս |
մլ |
1 |
1 |
180 |
180 |
8) |
Նաֆտիֆին (նաֆտիֆինի հիդրոքլորիդ) լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ |
Նաֆտիֆին (նաֆտիֆինի հիդրոքլորիդ) լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ |
մլ |
1 |
1 |
180 |
180 |
9) |
Նաֆտիֆինի հիդրոքլորիդ լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ |
Նաֆտիֆինի հիդրոքլորիդ լուծույթ արտաքին կիրառման 10մգ/մլ |
մլ |
1 |
1 |
180 |
180 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. հttps://www.սptօdate.cօm/cօntents/օnycհօmycօsis-management?
searcհ=օnycհօmicօsis&sօսrce=searcհ_resսlt&selectedTitle=1~56&սsage_type=defaսlt&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: