ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 դեկտեմբեր 2023 թ. |
N 75-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել վարդագույն որքինով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող` |
Լ. Նանուշյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «21» դեկտեմբեր 2023 թվականի N 75-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՈՐՔԻՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L42 |
Ժիբերի վարդագույն որքին(Pityriasis rosea) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(Բ) Երկրորդային վարակի միացում, էկզեմատիզացիա |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան և վեներաբան, ինֆեկցիոնիստ |
8) |
Գանգատներ |
Ցան, քոր |
9) |
Անամնեզ |
Նշվում է կապ տարած վիրուսային վարակի հետ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Սովորաբար սկզբից իրանին առաջանում են 2-5 սմ տրամագծով նուրբ թեփուկներով վարդագույն-կարմրավուն նրբերանգների օվալաձև մեկ, երբեմն մի քանի մայրական վահանիկներ, այնուհետև 1-2 շաբաթ անց առաջանում են բազմաթիվ վարդագույն օվալաձև կամ կլորավուն բծեր, որոնք իրենց երկար տրամագծով ուղղված են Լանգերի գծերի ուղղությամբ: Կենտրոնական հատվածը կնճռոտված է, շագանակագույն նրբերանգների իսկ կենտրոնի և ծայրամասի միջև ձևավորվում է օձիգի տեսքով նուրբ թեփոտում: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա. Տարածուն վարակային բարդությունների զարգացում, բ. էկզեմատիզացիա, բարդացած ատիպիկ ձևերի դեպքում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան և վեներաբան |
1 |
1 |
2) |
Ինֆեկցիոնիստ/ վարակաբան |
0,1 |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||||
ԱԲ |
Բ |
|||||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
- |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ | |||
2) |
Առկա չէ |
Արյան շիճուկում ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում |
- |
0.4 |
Ցուցանիշների բարձրացումը որպես լյարդի ախտահարման նշան | |||
3) |
Առկա չէ |
Արյան շիճուկում ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) |
- |
0.4 |
Ցուցանիշների բարձրացումը որպես լյարդի ախտահարման նշան | |||
4) |
Արյան պլազմայում ընդհանուր բիլիրուբինի որոշում |
- |
0.4 |
Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր | ||||
5) |
Առկա չէ |
Ուղղակի բիլիրուբինի որոշում |
- |
0.4 |
Ցուցանիշի բարձրացում | |||
6) |
Առկա չէ |
Անուղղակի բիլիրուբինի որոշում |
- |
0.4 |
Ցուցանիշի բարձրացում | |||
7) |
Առկա չէ |
Կրեատինինի որոշում |
- |
0.2 |
Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով: | |||
8) |
Առկա չէ |
Միզանյութի որոշում |
- |
0.2 |
Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով | |||
9) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
- |
1 |
Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումների հայտնաբերում | |||
10) |
Առկա չէ |
Սիֆիլիսի շճաբանական հետազոտություններ |
1 |
1 |
Սիֆիլիսի բացառում | |||
11) |
Առկա չէ |
Քերուկի միկրոսկոպիկ հետազոտություն |
1 |
1 |
Սնկախտի բացառում | |||
12) |
Բիոպսիա |
1 |
1 |
Ախտորոշման հսատատում | ||||
Գործիքային հետազոտություններ | ||||||||
13) |
Առկա չէ |
կիրառելի չեն |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Բետամեթազոն բետամեթազոնի17-վալերատ), գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) |
Բետամեթազոն բետամեթազոնի17-վալերատ), գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
2) |
Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) քսուք |
Տրիամցինոլոն (տրիամցինոլոնի ացետոնիդ) քսուք |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
3) |
ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) նրբաքսուք |
ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) նրբաքսուք |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
4) |
ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) քսուք |
ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) քսուք |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
5) |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) նրբաքսուք 1մգ/գ |
Մոմետազոն մոմետազոնի ֆուրոատ) նրբաքսուք 1մգ/գ |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
6) |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) քսուք 1մգ/գ |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) քսուք 1մգ/գ |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
7) |
Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) նրբաքսուք |
Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) նրբաքսուք |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
8) |
Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) քսուք |
Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի սուկցինատ) քսուք |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
9) |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-բուտիրատ) նրբաքսուք արտաքին կիրառման 1մգ/գ |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
10) |
Հիդրոկորտիզոն հիդրոկորտիզոնի 17-n-բուտիրատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ |
Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի 17-n-բուտիրատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ |
գրամ |
0,3 |
5 |
70 |
14 |
11) |
Բիլաստին դեղահատեր 20մգ |
Բիլաստին դեղահատեր 20մգ |
_ |
0,3 |
1 |
7 |
7 |
12) |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 10մգ |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 10մգ |
_ |
0,3 |
1 |
7 |
7 |
13) |
Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 5մգ |
Լևոցետիրիզին (լևոցետիրիզինի դիհիդրոքլորիդ)դեղահատեր թաղանթապատ 5մգ |
_ |
0,3 |
1 |
7 |
7 |
14) |
Ացիկլովիր դեղահատեր 400մգ |
Ացիկլովիր դեղահատեր 400մգ |
_ |
0,1 |
5 |
35 |
7 |
15) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղահատեր |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղահատեր |
_ |
0,1 |
2 |
14 |
7 |
16) |
Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ |
Մեթիլպրեդնիզոլոն դեղահատեր 16մգ |
_ |
0,01 |
1 |
14 |
14 |
17) |
Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ |
Պրեդնիզոլոն դեղահատեր 5մգ |
_ |
0,01 |
1 |
14 |
14 |
8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ուլտրամանուշակագույն թերապիա |
- |
0,05 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/pityriasis-rosea?search=pityriasis%20rosea&source=search_result&selectedTitle=1~20&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2023 թվական: